ՔՊ-ն ՀՀԿ-ի հետքերով. 2026թ. ընտրությունները կանցկացվեն Սերժ Սարգսյանից ժառանգած իրավական նորմով. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

26.05.2026 | 22:00
Փաշինյանը վա-բանկ գնաց՝ ռազմական տեխնիկան կցուցադրվի քարոզարշավի ժամանակ․ սա քննադատելի երևույթ է․ Յուրի Մովսեսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.05.2026 | 21:48
Համոզված եմ՝ փոփոխություն լինելու է․ Սամվել Կարապետյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.05.2026 | 21:44
Պապիկյանն Ավարայրի ճակատամարտում չի եղել, թե չէ պարսիկների բանը բուրդ էր․ Նարեկ Կարապետյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.05.2026 | 21:38
Ընդդիմության ո՞ր մեկի հետ Ռուբիոն հանդիպեր, սպասեք` տեսնեք ով որտեղի շպիոնն է. Միրզոյան. ՏԵՍԱՆՅՈւԹ
26.05.2026 | 21:25
Ինչպես պետք է քվեարկի հաշմանդամություն ունեցող անձը․ խնդիրների և առաջարկվող բարելավումների հետքերով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.05.2026 | 21:15
«Արտահոսած փաստաթղթեր» առանց ապացույցների․ ո՞վ է կանգնած Хроника Кавказа-ի հետևում և ինչպե՞ս այն տարածվեց Հայաստանում
26.05.2026 | 21:00
Ընդդիմությունը ցայտնոտի մեջ է․ աղաղակում էր՝ ո՞ւր է 8 մլրդը․ զե՛նք ենք գնել, որը կցուցադրվի, փողը դրված է հրապարակում․ Արման Եղոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.05.2026 | 20:50
Իրանի դատական ​​համակարգը կասեցրել է նախագահական մարմնի գործունեությունը՝ ինտերնետի վերականգնման հրամանից հետո
26.05.2026 | 20:37
Պետդուման հաստատել է «ՌԴ շահերի դեմ» իրավախախտումների համար երկիրը լքած ռուսաստանցիների ունեցվածքի առգրավման մասին օրենքը
26.05.2026 | 20:25
39․9 մլն դրամ եկամուտ, 80 մլն դրամ և 55․7 հազար դոլար կանխիկ․ ինչ է հայտարարագրել Արման Թաթոյանը 
26.05.2026 | 20:13
Շաբաթների ընթացքում TRIPP-ի նախագիծը կստորագրվի. Արարատ Միրզոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.05.2026 | 20:00
Թևանյանի դեմ հաշվեհարդարը չի հարվածի ԲՀԿ վարկանիշին․ Փաշինյանն անձամբ է անոնսել այս քաղաքական հետապնդումը․ Սուրեն Սուրենյանց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.05.2026 | 19:56
Այս խնդիրները եղել են մշտապես, սեզոնը բացվեց բանջարեղենի ՌԴ արտահանման հետ կապված խնդիր է լինում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.05.2026 | 19:51
«Ուկրաինան երբեք չի սպառնացել Բելառուսին». Զելենսկին Կիևում հանդիպել է Սվետլանա Տիխանովսկայային
26.05.2026 | 19:40
452 հազար դոլար՝ 3 ամսում․ քաղաքական գովազդների նոր ռեկորդները
Բոլորը

2026 թվականի Ազգային ժողովի ընտրությունները կանցկացվեն ինչպես վերջին մի քանի ընտրությունները, այսինքն՝ կայուն մեծամասնության երաշխավորման մեխանիզմով, որը ՀՀ Սահմանադրությունում ամրագրվել էր Սերժ Սարգսյանի նախաձեռնությամբ։ Սահմանադրական բարեփոխումների խորհուրդը երեկ բավական թեժ բանավեճերից հետո մերժեց նախքան 2026 թվականի ընտրությունները այդ սահմանադրական կարգավորումից ձերբազատվելու առաջարկը։

Խորհրդում որոշմանը դեմ քվեարկեցին իշխանության բոլոր ճյուղերի ներկայացուցիչներն ու «Հանրապետություն» կուսակցությունը, կողմ էին ՀԿ-ների ներկայացուցիչներն ու «Լուսավոր Հայաստանը»: Առաջարկը Խորհուրդ էր ներկայացրել «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ծրագրերի ղեկավար Դանիել Իոաննիսյանը։

Ըստ 2015 թվականին ընդունված Սահմանադրության՝ եթե Ազգային ժողովի ընտրությունների արդյունքում որևէ կուսակցություն չի ստանում մանդատների 50%-ից ավելին և շեմը հաղթահարած քաղաքական ուժերը չեն կարողանում կազմել կոալիցիա, ապա անցկացվում է ընտրությունների երկրորդ փուլ, որին մասնակցում են առավելագույն ձայներ ստացած երկու ուժերը, և երկրորդ փուլի հաղթողը ստանում է այնքան լրացուցիչ մանդատ, որ խորհրդարանում ունենա մեծամասնություն՝ անկախ ընտրությունների հիմնական փուլում իր ունեցած հանրային աջակցությունից: Այսինքն՝ ընտրողների 25-30%-ը հավաքած ուժը կարող է ստանալ խորհրդարանական մեծամասնություն ու միանձնյա ձևավորել կառավարություն:

«Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի համար անակնկալ չէր Խորհրդի կողմից առաջարկի մերժումը։ Նա հիշեցրեց այն պատճառաբանությունները, որոնք 2017 թվականին Սերժ Սարգսյանն էր ներկայացնում՝ սքողելով կրկին իշխանության գալու ցանկությունը։

Իոաննիսյանն իշխող ուժին կրկին հիշեցնում է 2017 թվականը, երբ ՀՀԿ-ն ուներ մանդատների բավարար քանակ և Սարգսյանին ընտրեց վարչապետ, սակայն դա բերեց քաղաքական ճգնաժամի։

Ստացվում է՝ ՔՊ-ում վախենում են, որ ընտրողների քվեներով մեծամասնություն չե՞ն ունենալու, և ուզում են այդ սցենարով արհեստական բոնուսներով իշխանությո՞ւն ձևավորել, իշխող ուժի ներկայացուցիչը Factor TV-ի այս հարցին այդպես էլ հստակ պատասխան չտվեց։

2021 թվականի Ազգային ժողովի ընտրությունների արդյունքներով, 27 մանդատից բացի, «Հայաստան» դաշինքը ստացավ ևս 2 լրացուցիչ տեղ խորհրդարանում, քանի որ, ինչպես մեկնաբանել էր ԿԸՀ նախագահը, ընդդիմադիր կուսակցությունների մանդատների ընդհանուր թիվը պետք է լինի 36, և քանի որ «Հայաստան» դաշինքն ավելի շատ ձայն է ստացել, լրացուցիչ մանդատները տրվելու են իրենց: «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն էլ, 68 մանդատից բացի, ստացել էր ևս 3 տեղ ազգային փոքրամասնությունների՝ եզդի, ռուս, քուրդ պատգամավորների համար։

Factor TV-ն կայուն մեծամասնության դրույթի մասին փորձեց մեկնաբանություն ստանալ ընդդիմության ներկայացուցիչներից։ Շուրջ մեկ տասնյակ պատգամավորներին ուղղված մեր զանգերի մի մասը մնաց անպատասխան, մյուսներն էլ հրաժարվեցին թեմայի մասին խոսել։

Ուշագրավ է, որ կայուն մեծամասնության հոդվածից հրաժարվելու հարցը դեռևս երկու ամիս առաջ պետք է քննարկվեր, սակայն նիստն այդպես էլ չկայացավ։ Գրիգոր Մինասյանի ղեկավարած կառույցը պատճառաբանում էր, թե քվորում ապահովված չի եղել, իսկ առաջարկը խորհուրդ ներկայացրած Իոաննիսյանը հակադարձում էր՝ փորձ է արվել միտումնավոր ձգձգել քննարկումը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ռոզա Վարդանյան