Բացահայտվել է շինարարական ընկերության տնօրենի կողմից պաշտոնատար անձանց 80 մլն ՀՀ դրամ կաշառք տալու փորձ

Լուրեր

09.09.2026 | 15:15
ՀՀ-Ադրբեջան սահմանազատումը՝ հյուսիսից հարավ //ՀՀ քաղաքացիության տուրքը կբարձրանա․ ԼՈՒՐԵՐ
09.09.2026 | 15:08
ՔԿ-ն կադրեր է հրապարակել Գագիկ Խաչատրյանին պատկանող առանձնատան խուզարկությունից․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 14:56
«Սուտ եք խոսում, Տավուշից Ադրբեջանին գյուղ չի հանձնվել»․ բանավեճ՝ Ղալումյանի և Ղազարյանի միջև․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 14:41
Իսրայելը կփակի Մեծ Բրիտանիայի հյուպատոսությունը Երուսաղեմում՝ ի պատասխան Լոնդոնի պատժամիջոցների
09.09.2026 | 14:36
Սոնա Ղազարյանը՝ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ
09.09.2026 | 14:28
ՌԴ-ն նախատեսում է ձմռանը ուժեղացնել Ուկրաինայի դեմ հարձակումները․ մինչ հաջորդ տարի լուրջ բանակցությունները քիչ հավանական են․ Bloomberg
09.09.2026 | 14:22
ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նիստը․ ՈՒՂԻՂ
09.09.2026 | 14:20
ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նիստը․ ՈՒՂԻՂ
09.09.2026 | 14:18
ԱԺ տարածքային կառավարման և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նիստը․ ՈՒՂԻՂ
09.09.2026 | 14:16
ՊԵԿ նախագահի ճեպազրույցը. ՈւՂԻՂ
09.09.2026 | 14:14
Պապիկյանը զինվորների հետ նախաճաշել է և հանձնարարել բարելավել սնունդը
09.09.2026 | 14:08
Լավ ա չասեցիք՝ ամոթ ՀՀ-ին․ ՀԱՊԿ-ը չի կատարել իր պարտավորությունները․ Կարապետյանը՝ Ղազարյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.09.2026 | 14:01
Բաքուն հետևում է ՀՀ Սահմանադրության փոփոխման գործընթացին․ Բայրամովը հայտնել է Միրզոյանի հետ նոր հանդիպման մասին
09.09.2026 | 13:58
«Ուժեղ Հայաստան»-ի թեկնածուն չընտրվեց Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ. ՔՊ-ն դեմ էր․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 13:56
30 հա-ից հարյուր անգամ ավել իմ հողատարածքը ստորագրությամբ հանձնվել է թուրքերին. պատգամավոր․ ՏԵՍԱՆՅՈւԹ
Բոլորը

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննված քրեական վարույթով կատարված նախաքննությամբ հիմնավորվել է, որ Երևանում շինարարական գործունեությամբ զբաղվող ընկերություններից մեկի տնօրեն Ա. Տ.-ն հիշյալ ընկերությանը պատկանող հողատարածքում կառուցապատման աշխատանքների իրականացման ընթացքում քաղաքաշինական հնարավոր խոչընդոտներից խուսափելու նպատակով պաշտոնատար անձանց փորձել է տալ 80 մլն ՀՀ դրամ կաշառք․ տեղեկացնում են ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեից։

Մասնավորապես՝ նախաքննությամբ պարզվել է, որ Ա. Տ.-ն, բազմաբնակարան շենքի կառուցապատման համար տրված շինթույլտվության ժամկետը երկարաձգելու համար Երևանի քաղաքապետարանի պաշտոնատար անձանց կաշառք տալու նպատակով իր ծանոթ Գ. Գ.-ի միջոցով դիմել է Թ. Ա.-ին: Վերջինս, սակայն, նպատակ չունենալով հիշյալ հարցով դիմել որևէ պաշտոնատար անձի, կաշառքի միջնորդության պատրվակով դրամական միջոց ստանալու դիտավորությամբ, Գ. Գ.-ին վստահեցրել է, թե իբր Երևանի քաղաքապետարանի իրավասու պաշտոնատար անձանց շրջանում ունի ծանոթներ, որոնք 80 մլն ՀՀ դրամ կաշառքի դիմաց կարող են կազմակերպել վերը նշված հողատարածքում կառուցապատման հնարավոր խոչընդոտները վերացնելու հարցը:

Ընդունելով պաշտոնատար անձանց կաշառք տալու առաջարկը՝ Ա. Տ.-ն Գ. Գ.-ին է փոխանցել պահանջված գումարի մի մասը՝ 40 մլն ՀՀ դրամը, որից 25 մլն ՀՀ դրամը, նախապես ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, Գ. Գ.-ն 2022 թվականի դեկտեմբերի 6-ին փոխանցել է Թ. Ա.-ին: Վերջինս, սակայն, ստանալով նշված գումարը, այն որևէ պաշտոնատար անձի չի փոխանցել: Այսինքն՝ Ա. Տ.-ի կողմից պաշտոնատար անձանց առանձնապես խոշոր չափերով կաշառք տալը, նրա կամքից անկախ հանգամանքներով չի իրագործվել:

Վերը նշված հանցավոր արարքների կատարման համար Ա. Տ.-ին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 46-436-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով, իսկ Գ. Գ.-ին՝ 44-46-436-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով:

Հիշյալ երկու մեղադրյալների վերաբերյալ քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է, և վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են դատարան՝ ըստ էության քննելու համար:

Թ. Ա.-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում ՀՀ քրեական օրենսգրքի 440-րդ հոդվածի 2-րդ մասով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանքը և հայտարարվել հետախուզում: