Քննարկվել են Հայաստանի և Արգենտինայի միջև պաշտպանության բնագավառում համագործակցության հնարավորությունները․ ՀՀ ՊՆ
Քաղաքականություն
20.09.2024 | 14:07Սեպտեմբերի 20-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է Հայաստանում Արգենտինայի արտակարգ և լիազոր դեսպան Ռաֆայել Էնրիկե Գոնսալես Ալեմանին. տեղեկացնում են ՀՀ ՊՆ-ից։
Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի և Արգենտինայի միջև պաշտպանության բնագավառում համագործակցության հնարավորություններին, ինչպես նաև տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր: