Քննարկվել են «Google» ընկերության հետ համագործակցության հեռանկարները

Լուրեր

07.08.2026 | 23:37
Անձրև, ամպրոպ և ջերմաստիճանի նվազում. առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը
07.08.2026 | 23:30
ԱՄՆ էներգետիկայի դեպարտամենտի պատվիրակությունն այցելել է Հայկական ատոմային էլեկտրակայան
07.08.2026 | 23:23
ԱՄՆ Սենատը հավանություն է տվել Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների մասին օրինագծին
07.08.2026 | 23:16
Հայաստանի սահմանային անցակետերը միջազգային չափանիշներով արդիականացվում են. ՊԵԿ
07.08.2026 | 23:10
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.08.2026 | 22:57
Որ երկրներից են 2026-ին ամենաշատ զբոսաշրջիկներն այցելել Հայաստան․ հրապարակվել են տվյալները
07.08.2026 | 22:43
Դարոն Աճեմօղլուն մեծ ցանկություն ունի մոտ ապագայում այցելելու Հայաստան. դեսպան Մկրտչյան
07.08.2026 | 22:37
«300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագիրը կշարունակվի և կընդլայնվի. Տիգրան Խաչատրյան
07.08.2026 | 22:29
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Սայաթ-Նովայի պողոտայում
07.08.2026 | 22:13
Կենտրոն վարչական շրջանում հայտնաբերվել է ապօրինի վճարովի ավտոկայանատեղի կազմակերպելու 12 դեպք
07.08.2026 | 21:58
Դիլիջանում աշակերտների և ուսանողների համար ներհամայնքային տրանսպորտը կդառնա անվճար
07.08.2026 | 21:44
«Յաբլոկո»-ին ցանկանում են զրկել ՌԴ Պետդումայի ընտրություններին մասնակցելու հնարավորությունից
07.08.2026 | 21:30
Համայնքներում կիրականացվեն հունական ժողովրդական պարերի ուսուցման ծրագրեր
07.08.2026 | 21:17
Իզյումի վրա ռուսական հարվածի հետևանքով 2 մարդ է զոհվել
07.08.2026 | 21:04
Արթուր Խուդինյանը նշանակվել է ՓԾ տնօրենի տեղակալ․ Արամ Ղազարյանն անձնակազմին է ներկայացրել նորանշանակ տեղակալին
Բոլորը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանն ընդունել է Հայաստանում առաջին անգամ աշխատանքային այցով գտնվող «Google» ընկերության պատվիրակությանը․ տեղեկացնում են ՀՀ ԿԳՄՍՆ-ից։

Հանդիպմանը ներկա են եղել նաև Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի տնօրեն Արտակ Պողոսյանը, ԿԳՄՍՆ մշակութային ժառանգության վարչության պետ Աստղիկ Մարաբյանը, ռազմավարական պլանավորման և մոնիթորինգի վարչության պետ Ռոբերտ Ստեփանյանն ու հանրակրթության և արտադպրոցական ծրագրերի մշակման և իրականացման բաժնի պետ Սուսաննա Ազատյանը:

Արթուր Մարտիրոսյանը ողջունել է հյուրերին նախարարությունում և կարևորել «Google» ընկերության հետ հարաբերությունների զարգացումը՝ հաշվի առնելով ԿԳՄՍՆ ներգրավվածությունը Հայաստանի թվայնացման ռազմավարության 2021-2025թթ․ ծրագրում, ինչպես նաև կրթական գործընթացների թվայնացման անհրաժեշտությունը:

Նախարարի տեղակալն ընդգծել է՝ Հայաստանը կրթական բոլոր մակարդակների բարեփոխումների ակտիվ փուլում է, որի շրջանակում մեծ տեղ է հատկացվում թվային տեխնոլոգիաների կիրառմանը, թվային գրագիտության զարգացմանն ու կրթական որակի չափելիության համար անհրաժեշտ գործիքների ներդրմանը: Արթուր Մարտիրոսյանը տեղեկացրել է՝ ՀՀ կառավարությունը որդեգրել է Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում կրթության հավասար հնարավորությունների ապահովման, կրթական համակարգի թվայնացման զարգացման քաղաքականություն, և այս համատեքստում «Google» ընկերության հետ համագործակցությունն առանցքային նշանակություն կարող է ունենալ:

«Google» ընկերության ներկայացուցիչները շնորհակալություն են հայտնել ընդունելության համար և տեղեկացրել՝ իրենք մի շարք ծրագրեր և հարթակներ ունեն, որոնք օգնում են ուսուցիչներին, աշակերտներին և ադմինիստրատիվ աշխատողներին արդյունավետ կազմակերպել կրթական գործընթացը, ինչպես նաև առցանց դասընթացներ, խորհրդակցություններ և հանդիպումներ: Այս համատեքստում կողմերը կարևորել են նաև անձնական տվյալների պաշտպանության բարձր մակարդակը:

«Google» ընկերության ներկայացուցիչների հետ հանդիպմանն անդրադարձ է եղել նաև արհեստական բանականության կրթության ներդրման միջոցներին: Արթուր Մարտիրոսյանը տեղեկացրել է՝ 2023 թ. սեպտեմբերից Հայաստանի 7 մարզերի և Երևանի 15 ավագ դպրոցներում իրականացվում է «Արհեստական բանականության (ԱԲ) սերունդ» փորձարարական կրթական ծրագիրը, որն ընդգրկում է շուրջ 500 աշակերտ ողջ Հայաստանից։

Անդրադառնալով մշակութային ժառանգության պահպանության ուղղությամբ համագործակցության հեռանկարներին՝ «Google» ընկերության ներկայացուցիչ Օլգա Սկորոխոդովան խոսել է «Google Arts and Culture» հարթակի մասին, որտեղ ներկայացված է նաև Հայաստանի մշակութային ժառանգությունը։ Նրա խոսքով՝ հարթակը հնարավորություն է տալիս միջազգային հանրությանը ծանոթանալ Հայաստանի հարուստ պատմությանը, արվեստին, մշակութային արժեքներին, ինչպես նաև հայկական մշակույթի տարբեր տարրերին՝ սկսած խաչքարերից և միջնադարյան ճարտարապետությունից մինչև ժամանակակից արվեստ։

Այս համատեքստում կողմերը պայմանավորվել են ուսումնասիրել Հայաստանի թանգարանների, մշակութային հաստատությունների և գրադարանների հավաքածուների թվայնացման հնարավորությունները, ինչպես նաև ամպային հուսալի պահոց ունենալուն վերաբերող հարցեր: Անդրադարձ է կատարվել նաև Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտի՝ Մատենադարանի հետ համագործակցության հեռանկարներին:

Ընկերության ներկայացուցիչները նշել են՝ Google-ի կողմից տրամադրվող բազմաթիվ գործիքներ և ծառայություններ հասանելի են նաև հայերեն, ինչը նպաստում է հայախոս օգտագործողների համար ավելի հարմարավետ և արդյունավետ օգտագործման միջավայրի ստեղծմանը։ Նրանք նշել են՝ ջանքեր են ներդնում համակարգի շարունակական լավարկման ու կատարելագործման համար:

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր: