Wildberries-ի գրասենյակում կրակոցների գործով մեղադրանք է առաջադրվել 33 անձի, այդ թվում՝ Վլադիսլավ Բակալչուկին

Լուրեր

09.09.2026 | 15:15
ՀՀ-Ադրբեջան սահմանազատումը՝ հյուսիսից հարավ //ՀՀ քաղաքացիության տուրքը կբարձրանա․ ԼՈՒՐԵՐ
09.09.2026 | 15:08
ՔԿ-ն կադրեր է հրապարակել Գագիկ Խաչատրյանին պատկանող առանձնատան խուզարկությունից․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 14:56
«Սուտ եք խոսում, Տավուշից Ադրբեջանին գյուղ չի հանձնվել»․ բանավեճ՝ Ղալումյանի և Ղազարյանի միջև․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 14:41
Իսրայելը կփակի Մեծ Բրիտանիայի հյուպատոսությունը Երուսաղեմում՝ ի պատասխան Լոնդոնի պատժամիջոցների
09.09.2026 | 14:36
Սոնա Ղազարյանը՝ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ
09.09.2026 | 14:28
ՌԴ-ն նախատեսում է ձմռանը ուժեղացնել Ուկրաինայի դեմ հարձակումները․ մինչ հաջորդ տարի լուրջ բանակցությունները քիչ հավանական են․ Bloomberg
09.09.2026 | 14:22
ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նիստը․ ՈՒՂԻՂ
09.09.2026 | 14:20
ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նիստը․ ՈՒՂԻՂ
09.09.2026 | 14:18
ԱԺ տարածքային կառավարման և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նիստը․ ՈՒՂԻՂ
09.09.2026 | 14:16
ՊԵԿ նախագահի ճեպազրույցը. ՈւՂԻՂ
09.09.2026 | 14:14
Պապիկյանը զինվորների հետ նախաճաշել է և հանձնարարել բարելավել սնունդը
09.09.2026 | 14:08
Լավ ա չասեցիք՝ ամոթ ՀՀ-ին․ ՀԱՊԿ-ը չի կատարել իր պարտավորությունները․ Կարապետյանը՝ Ղազարյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.09.2026 | 14:01
Բաքուն հետևում է ՀՀ Սահմանադրության փոփոխման գործընթացին․ Բայրամովը հայտնել է Միրզոյանի հետ նոր հանդիպման մասին
09.09.2026 | 13:58
«Ուժեղ Հայաստան»-ի թեկնածուն չընտրվեց Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ. ՔՊ-ն դեմ էր․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 13:56
30 հա-ից հարյուր անգամ ավել իմ հողատարածքը ստորագրությամբ հանձնվել է թուրքերին. պատգամավոր․ ՏԵՍԱՆՅՈւԹ
Բոլորը

Մոսկվայի կենտրոնում Wildberries-ի գրասենյակի մոտ տեղի ունեցած հրաձգության դեպքով հարուցված քրեական գործով քննիչները մեղադրանք են առաջադրել 33 անձի, այդ թվում՝ Wildberries-ի հիմնադրի ամուսնուն՝ Վլադիսլավ Բակալչուկին։ Մեղադրյալների խափանման միջոցի հարցը կքննվի սեպտեմբերի 20-ին և 21-ին, հայտնում է ՏԱՍՍ-ը։

Քննչական կոմիտեն պնդում է, որ բոլոր մեղադրյալների նկատմամբ խափանման միջոց կընտրվի կալանավորումը։

Սեպտեմբերի 19-ի երեկոյան Մոսկվայի Բասմանի շրջանային դատարանը գործով 6 մեղադրյալի արդեն երկու ամսով կալանավորելու որոշում է կայացրել։ Նրանք կակլանքի տակ կմնան մինչև նոյեմբերի 18-ը։

Forbes-ը, վկայակոչելով Բակալչուկի փաստաբաններին, գրում է, որ  նրան մեղադրանք է առաջադրվել սպանության (ՔՕ 105-րդ հոդվածի 2-րդ մասի), սպանության փորձի (ՔՕ 30-րդ հոդվածի 3-րդ մասի 105-րդ հոդվածի 1-ին մասի), իրավապահ մարմինների աշխատակցի նկատմամբ սպանության փորձի (317-րդ հոդվածի) հատկանիշներով։

Բակալչուկը կալանավորվել է 48 ժամով։ Նա չի ընդունում մեղադրանքները և ակնկալում է, որ հետաքննությունը կուսումնասիրի ներկայացված փաստաթղթերն ու ազատ կարձակի իրեն։

Հիշեցնենք, որ միջադեպը տեղի էր ունեցել սեպտեմբերի 18-ի կեսօրին, երբ 20-30 հոգանոց խումբը հարձակվել է Wildberries-ի գրասենյակի վրա, որը գտնվում է Կրեմլից 900 մետր հեռավորության վրա՝ «Ռոմանով դվոր» բիզնես կենտրոնում:

Հարձակվողները կոտրել են ապակիներ, որից հետո կրակոցներ են սկսվել։ Արդյունքում զոհվել է երկու մարդ՝ անվտանգության աշխատակիցն ու բիզնես կենտրոնի աշխատակիցը, ևս 10 մարդ վիրավորվել է։ Տուժածների թվում են Չեչնիայից ժամանած երեք հայտնի MMA մարզիկներ՝ Աբուբաքար Մեստոևը, Ռաշիդ Կոձևը և Ումար Չիչաևը։

Թարգմանությունը՝ Տաթև Ֆռանգյանի