ԵԽ Նախարարների կոմիտեն Թուրքիայի կողմից ստանձնած պարտավորությունները չկատարելու վեց դեպք կքննարկի

Լուրեր

07.10.2026 | 16:42
«Հրաշք այգի» ռեստորանային համալիրից 2 գորշ արջի տեղափոխվել են ապաստարան
07.10.2026 | 16:30
ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանը՝ ՈՒՂԻՂ
07.10.2026 | 16:20
Հայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիան կանցկացնի «Սամուրայ» մրցաշարը
07.10.2026 | 16:15
Գարեգին Բ-ն իրավաբանների ու սահմանադրագետների հետ քննարկել է եկեղեցուն առնչվող նախաձեռնությունները
07.10.2026 | 16:04
Ադրբեջանն Ուկրաինային հերթական մարդասիրական օգնությունն է ուղարկել
07.10.2026 | 16:00
2-րդ դասարանի աշակերտուհուն ծեծելու դեպքով ուսուցչուհուն ձերբակալելու որոշում է կայացվել
07.10.2026 | 15:51
Բաքուն արձագանքել է Գերմանիայի հետախուզության նախկին ղեկավարի՝ Ադրբեջանի հետ կապ ունենալու մասին լուրերին
07.10.2026 | 15:44
ԱՄՆ-ում մահապատժի ընթացքում ողջ մնացած կինը գիտակցության է եկել
07.10.2026 | 15:34
Գագիկ Խաչատրյանի փաստաբանական խումբը պնդում է՝ 70 կտավներից մի մասը ընտանիքի անդամների սեփականությունն է, դրանք ցուցադրելը խախտում է նրանց իրավունքները
07.10.2026 | 15:26
«Ռոսատոմը» հաստատել է՝ հայկական ԱԷԿ-ը մինչև 2031 թվականը պատրաստ կլինի անվտանգ շահագործման
07.10.2026 | 15:18
Ահազանգ. «Գուստավ» ռեստորանի մենեջերը թաքնված տեսախցի՞կ է տեղադրել աղջիկների զուգարանում
07.10.2026 | 15:10
ՀՀ-ում հրթիռների արտադրության հարցի քննարկում Դելիի հետ՝ ըստ ԶԼՄ-ի // Երևանում փակ փողոցներ կլինեն․ ԼՈՒՐԵՐ
07.10.2026 | 15:08
Վինչենցո Մոնտելան կհեռացվի Թուրքիայի հավաքականի գլխավոր մարզիչի պաշտոնից
07.10.2026 | 15:00
Հայտարարվել են քիմիայի ոլորտում Նոբելյան մրցանակի դափնեկիրները
07.10.2026 | 14:54
«Էրեբունի-Երևան 2808»-ի միջոցառումներով պայմանավորված մի շարք փողոցներ կփակվեն
Բոլորը

Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեն հերթական հանդիպումն է անցկացնում՝ վերահսկելու Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (ՄԻԵԴ) վճիռների և որոշումների կատարումը, այդ թվում՝ Թուրքիային վերաբերող վեց գործի մասով, նշում է Stockolm for freedom-ը։

Նախարարների կոմիտեի մամուլի հաղորդագրության համաձայն՝ Թուրքիայի մասով վերանայվում է վեց գործով։ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 46-րդ հոդվածի համաձայն՝ պետությունները պարտավոր են կատարել ՄԻԵԴ վճիռները: Կոմիտեն վերանայում է որոշումներին համապատասխանությունը՝ հիմնվելով ազգային իշխանությունների, դիմողների, քաղաքացիական հասարակության կազմակերպությունների և այլ շահագրգիռ կողմերի տեղեկատվության վրա: Վեց դեպքերում Թուրքիան առայժմ չի կատարել իր պարտավորությունները՝ համաձայն դատարանի որոշումների։

«Բաթը և մյուսներն ընդդեմ Թուրքիայի» գործով 12 քաղաքացիներ բողոքներ են ներկայացրել ՄԻԵԴ՝ պնդելով, որ 1996 թվականին իրենց ձերբակալության ընթացքում Ստամբուլի ոստիկանության կողմից դաժան վերաբերմունքի են արժանացել։ Ձերբակալվածները պնդում են, որ ենթարկվել են խոշտանգումների, այդ թվում՝ ծեծի, էլեկտրաշոկով խոշտանգման։

Բժշկական զեկույցները հաստատել են տարբեր վնասվածքները, ներառյալ՝ կապտուկները և ցավերը, միաժամանակ, որոշ կալանավորների պնդումները չեն հիմնավորվել իրեղեն ապացույցներով: Եվրոպական դատարանը Թուրքիային մեղավոր է ճանաչել Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 3-րդ հոդվածի խախտման համար՝ դատապարտելով խոշտանգումները և անմարդկային վերաբերմունքը, որին նրանք ենթարկվել են իրենց ձերբակալության ընթացքում։

Կոմիտեն նաև անդրադառնում է դեռահաս Բերքին Էլվանի գործին, որը մահացել է 2013 թվականին Գեզի այգու բողոքի ցույցերի ժամանակ ոստիկանների կողմից արձակված գազի բալոնի հարվածից հետո: 2023 թվականին ՄԻԵԴ-ը վճռել էր, որ Թուրքիան խախտել է Էլվանի կյանքի իրավունքը և չի կատարել նրա մահվան հանգամանքների համարժեք հետաքննություն։

Բացի այդ, քննարկվում է հայտնի քաղաքական գործիչների կալանավորումը։ Քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական ​​կուսակցության (HDP) նախկին համանախագահ Սելահաթթին Դեմիրթաշը բանտում է 2016 թվականի նոյեմբերից։ ՄԻԵԴ-ը 2020 թվականին վճռել է, որ նրա բանտարկությունն անհիմն է և նպատակ ունի սահմանափակել քաղաքական բանավեճերը Թուրքիայում։ Նմանապես, 2017 թվականին կալանավորված գործարար և բարերար Օսման Քավալան 2022 թվականին դատապարտվել է ցմահ։ Դատարանը գտել է, որ նրա երկարաձգված կալանքը, առանց պատշաճ հիմնավորման, նպատակ ունի լռեցնել նրան:

Մեկ այլ նշանակալից գործ է Կիպրոսն ընդդեմ Թուրքիայի, որտեղ ՄԻԵԴ-ը որոշել է, որ Թուրքիան խախտել է կիպրահույն Միրա Քսենիդես-Արեստիսի սեփականության իրավունքները՝ զրկելով նրան մուտք գործել Հյուսիսային Կիպրոսում գտնվող իր տուն՝ 1974 թվականին Թուրքիայի ռազմական ներխուժումից հետո։ Դատարանը Թուրքիային պարտավորեցրել է իրավական պաշտպանության միջոց տրամադրել, որը մնացել է անկատար։

Վերջինը Էմին Գուրբանի գործն է, որը դատապարտվել էր ցմահ ազատազրկման՝ առանց ազատ արձակման հնարավորության՝  Քուրդիստանի աշխատավորական կուսակցության (PKK) հետ առնչություն ունենալու համար։ ՄԻԵԴ-ը վճռել է, որ նրա ցմահ ազատազրկումը, առանց վերանայման հնարավորության, անմարդկային վերաբերմունք է։

Նախարարների կոմիտեն կշարունակի վերահսկել Թուրքիայի կողմից այս վճիռների կատարումը՝ ընդգծելով շարունակական մտահոգությունները երկրի կողմից մարդու իրավունքների իր պարտավորությունների պահպանման վերաբերյալ:

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի