Հնդկաստանը հրաժարվել է դադարեցնել Ուկրաինա զինամթերքի մատակարարումը՝ անգամ ՌԴ-ի խնդրանքից հետո

Լուրեր

09.09.2026 | 13:07
Օդի ջերմաստիճանը Հայաստանում կբարձրանա 6-8 աստիճանով
09.09.2026 | 12:59
ԵՄ-ն դատապարտում է, Բոսնիա և Հերցոգովինան հետ կանչում Սերբիայում դեսպանատան աշխատակիցներին․ պատճառը Բելգրադում Մլադիչի հանդիսավոր հուղարկավորությունն է
09.09.2026 | 12:34
Առաջիկայում հնարավոր է գլխավոր դատախազը գա ԱԺ՝ Ծովինար Վարդանյանին մեղադրյալ ներգրավելու հարցով․ Էդգար Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 12:23
Ուկրաինական ԱԹՍ-ները գրոհել են Նովոռոսիյսկը․ զոհվել է 4, վիրավորվել՝ 29 մարդ
09.09.2026 | 12:16
«Արգելում եմ իմ հոր անունը տալ», «Արցախցիների տեղահանման ժամանակ Դուբայում հանգստանում էիք»․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 12:13
ԱԺ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստը․ ՈՒՂԻՂ
09.09.2026 | 12:11
Փաշինյանը էկոնոմ դասով մեկնել է Փարիզ//ԵՄ-ն գումար կհատկացնի Կիևին Patriot-ի հրթիռների համար․ ԼՈՒՐԵՐ
09.09.2026 | 12:03
ՌԴ-ն հարվածել է Ուկրաինա-Մոլդովա սահմանի անցակետին․ երկու մարդ զոհվել է
09.09.2026 | 11:48
ԱՄՆ-ն հայտնել է իրանական 5 լցանավերի ոչնչացման մասին․ Թեհրանը թիրախավորել է Հորդանանում ամերիկյան ռազմաբազան
09.09.2026 | 11:42
Ծովինար Վարդանյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ
09.09.2026 | 11:33
Ցինիկ հարցադրումներ է կատարում, որևէ հարցի չեմ պատասխանելու․ Մանավազյանը՝ Էդգար Ղազարյանին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 11:04
ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստը․ ՈՒՂԻՂ
09.09.2026 | 11:02
ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստը․ ՈՒՂԻՂ
09.09.2026 | 10:58
Գազամատակարարման պլանային դադարեցումներ Արագածոտնի, Շիրակի և Լոռու մարզերում
09.09.2026 | 10:41
Հրդեհ Քարաբերդում․ այրվել է մոտ 700 հակ անասնակեր
Բոլորը

Հնդկաստանն աջակցում է Ուկրաինայի մարտունակությանը՝ ԵՄ-ի միջոցով հրետանային զինամթերք ուղարկելով ուկրաինական զինված ուժերին, իսկ անցած տարվա ընթացքում երկու անգամ մերժել է Ռուսաստանի պահանջները՝ դադարեցնել այդ մատակարարումները։ Այս մասին Reuters-ին հայտնել են հնդիկ և եվրոպացի պաշտոնյանները։

ԵՄ երկրների միջոցով Ուկրաինային հնդկական արկեր մատակարարելու հարցը վերջին անգամ բարձրացրել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ Նա դա արել է Հնդկաստանի արտաքին գործերի նախարար Սուբրահմանյամա Ջայշանկարի հետ հուլիսին տեղի ունեցած հանդիպմանը։

Reuters-ի փոխանցմամբ՝ Լավրովը փորձել է ճնշում գործադրել իր հնդիկ գործընկերոջ վրա՝ ընդգծելով, որ ուկրաինական բանակին տրամադրվող զինամթերքի մի մասն արտադրվել է Հնդկաստանի պետական ձեռնարկությունների կողմից։ Չնայած այն հանգամանքին, որ Մոսկվան չի կարողացել ստիպել Նյու Դելիին դադարեցնել մատակարարումները, Կրեմլը Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիի հուլիսյան այցը Ռուսաստան ներկայացրել է որպես ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ընկերոջ այց:

Մաքսային տվյալների համաձայն, որոնց ծանոթացել է Reuters-ը, Հնդկաստանից հրետանային արկերի արտահանումը ԵՄ շարունակվում է ավելի քան մեկ տարի։ Մասնավորապես, շարունակվում են 155 մմ տրամաչափի պայթուցիկ բեկորային արկերի, 120 և 125 մմ տրամաչափի զինամթերքի ու 120 և 125 մմ տրամաչափի ականանետների մատակարարումները։

Թեև հնդկական զենքի վաճառքի պայմաններն արգելում են դրանք այլ երկրներ տեղափոխել, Իտալիան և Չեխիան արկերը վերաուղարկում են Ուկրաինա, նշել է Reuters-ի զրուցակիցներից մեկը։ Հնդիկ արտադրողները նաև զինամթերքի բաղադրամասեր են արտահանում Իսպանիա և Սլովենիա, որոնց պաշտպանական ձեռնարկությունները ստեղծել են մատակարարման շղթաներ Ուկրաինայի համար։

Թարգմանությունը՝ Տաթև Ֆռանգյանի