ՌԴ-ում անօրինական միգրանտները չեն կարողանա օգտվել բանկերից, մեքենա վարել, ամուսնանալ կամ երեխաներին դպրոցում գրանցել

Լուրեր

30.04.2026 | 23:18
ՀՀ 4 քաղաքում մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
30.04.2026 | 22:58
«Նուբարաշեն-Արին-Բերդ» ջրատարի վթարման հետևանքով Երևանի և Արարատի մարզի մի շարք հասցեներում 21 ժամ ջուր չի լինի
30.04.2026 | 22:37
Մայիսի եղանակի կանխատեսումը
30.04.2026 | 22:19
Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի և Լա Սկալայի օպերային թատրոնի համագործակցությունը՝ Օմանում
30.04.2026 | 22:02
Բելգիայում ՀՀ դեսպանը Եվրախորհրդարանին շնորհակալություն է հայտնել ՀՀ-ին աջակցող բանաձևի համար
30.04.2026 | 21:46
Հայտնի են ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի երիտասարդների առաջնության հաղթողները
30.04.2026 | 21:29
Այսօրվա փաստաթղթի ստորագրումը նշանակալի քայլ է գյուղական զարգացման ամրապնդման ճանապարհին. Պապոյան
30.04.2026 | 21:13
Cloudflare-ը ռուսական MAX մեսենջերը լրտեսական հավելված է ճանաչել
30.04.2026 | 21:00
ՔՊ-ն տապալել է բարեփոխումները, «Ուժեղ Հայաստանը» մաքուր ռուսական ուժ է. մենք այլընտրանք ենք առաջարկում. Հայկ Մարության. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.04.2026 | 20:48
Մեր ազգն այժմ պետք է կենտրոնանա ներկայի և ապագայի վրա, այլ ոչ թե մնա անցյալում. Արարատ Միրզոյանի հարցազրույցը France 24-ին
30.04.2026 | 20:39
Ինչ իրավիճակ է Հայաստանի ճանապարհներին
30.04.2026 | 20:27
Հայաստանը վերահաստատել է իր հանձնառությունը ՄԱԿ-ի միջուկային զենքի չտարածման մասին պայմանագրին
30.04.2026 | 20:13
Գեղամ Գևորգյանը` հեղուկ գազի դեֆիցիտի մասին
30.04.2026 | 20:00
Ադրբեջանը ոչնչացնում, յուրացնում է հայկական հետքը․ սա թույլ չի տալիս լիարժեք հավատալ խաղաղությանը․ Դիաննա Կարապետյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.04.2026 | 19:47
Չեմպիոնների լիգայում հայտնի է շաբաթվա լավագույն ֆուտբոլիստը
Բոլորը

Ռուսաստաանում երկրում անօրինական գտնվող օտարերկրացիների ռեեստր է ստեղծվում։ Այս մասին «Կոմերսանտ»-ին ասել է ներքին գործերի փոխնախարար Ալեքսանդր Գորովոյը, փոխանցում է Current time-ը։

Նա նշել է, որ դրանում ներառված միգրանտները չեն կարողանա «տրանսպորտային միջոցներ վարել, օգտվել բանկային ծառայություններից, գույք գրանցել, ամուսնություններ կնքել և լուծարել, երեխաներին գրանցել մանկապարտեզում և դպրոցում»։ Չի հաղորդվում, սակայն, թե երբ է ռեեստրը ստեղծվելու։ Ծրագրի իրականացման հիմնական խնդիրներից փոխնախարարը նշել է «միջգերատեսչական էլեկտրոնային փոխգործակցությունը վերը նշված ծառայությունները մատուցող կազմակերպությունների հետ»։

Գորովոյը նաև պատմել է, որ 2024 թվականի դեկտեմբերի 1-ից Մոսկվայի օդանավակայաններում փորձնական կգործարկվի Ռուսաստան մուտք գործող օտարերկրացիների ինքնության՝ լուսանկարով և մատնահետքերով նույնականացման ընթացակարգ։ Ալգորիթմը փորձարկելուց հետո կառավարությունն ԱԴԾ-ի աշխատակիցների հետ միասին կքննարկի այն ընդլայնելու հարցը բոլոր սահմանային անցակետերում։

Նշվում է, որ փորձի համար ընտրվել է Մոսկվան՝ որպես «օտարերկրյա քաղաքացիների համար գրավչության ավանդական կենտրոն և խոշոր տրանսպորտային հանգույց»: Միաժամանակ, Ղազախստանի հետ սահմանին գտնվող Օրենբուրգի շրջանի Մաշտակովո ավտոմոբիլային անցակետում ևս հայտնվելու է նմանատիպ կառավարման համակարգ։

Ըստ Գորովոյի տվյալների՝ ներկայում Ռուսաստանում օտարերկրյա քաղաքացիություն ունեցող 6,174 միլիոն մարդ կա։ ՌԴ-ում բնակվող քաղաքացիների թվով երկրների առաջին տասնյակում են Ուզբեկստանը, Տաջիկստանը, Ղրղզստանը, Բելառուսը, Ուկրաինան, Հայաստանը, Ադրբեջանը, Ղազախստանը, Չինաստանը և Թուրքմենստանը։

«Եթե խոսենք անօրինական ներգաղթյալների մասին, ապա նրանց թվում են հիմնականում Ուզբեկստանի, Տաջիկստանի, Ղրղզստանի, Հայաստանի և Ադրբեջանի քաղաքացիները։ Ընդհանուր առմամբ, կա մոտ 739 հազար մարդ կամ շուրջ 9 տոկոս։ Վերջին չորս-հինգ տարիների ընթացքում այս ցուցանիշը կազմել է ավելի քան 30 տոկոս, ահա թե որքան անօրինական ներգաղթյալներ են եղել մեր երկրում մինչև 2022 թվականը։ Այս կրճատումը, իմ կարծիքով, բոլոր մակարդակներում իշխանությունների հետ մեր համատեղ լուրջ աշխատանքի լավ արդյունքն է»,- ասել է Գորովոյը։

Պաշտոնյան նշել է նաև հայրենակիցների վերադարձի ծրագրի մասին, որը գործում է 2024 թվականի սկզբից։

«Ավելի քան հազար մարդ արդեն օգտվել է այս հնարավորությունից։ Այս ծրագրից հատկապես ակտիվորեն օգտվում են Լատվիայում, Գերմանիայում, Լիտվայում և Էստոնիայում բնակվող քաղաքացիները»,- հայտարարել է նա։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի