Բաքուն արձագանքել է Արցախում էթիկ զտումների վերաբերյալ ՀՀ ԱԳՆ-ի հայտարարությանը

Լուրեր

20.07.2026 | 23:24
Հայաստանը կունենա լեզվական պետական քաղաքականության նոր հիմնադրույթներ
20.07.2026 | 23:10
Ռուբեն Ռուբինյանի կարգադրությամբ ԱԺ նախագահի ռեֆերենտն ազատվել է պաշտոնից
20.07.2026 | 23:00
Բրիտանիայի նոր վարչապետը խոստացել է 100%-անոց աջակցություն Զելենսկիին
20.07.2026 | 22:44
Հանրապետության որ հասցեներում վաղը էլեկտրականությունը կդադարեցվի
20.07.2026 | 22:36
Ադրբեջանում այս տարի զոհված զինծառայողների թիվը հասել է 33-ի
20.07.2026 | 22:26
Վթարային ջրանջատում Ծաղկաձորում
20.07.2026 | 22:11
Գազի արտահոսք Զաքյան փողոցում. ծառը շրջվել է գազատար խողովակի վրա․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.07.2026 | 22:00
Շենգավիթում 17-ամյա պատանի է ձերբակալվել՝ թմրանյութ տեղադրելիս. հայտնաբերվել է ավելի քան 46 գրամ մարիխուանա
20.07.2026 | 21:49
Ամփոփվել է «Փոքրիկ քայլ» միջազգային մրցույթ-փառատոնը․ հայտնի են հաղթողները
20.07.2026 | 21:38
Apple Pay-ը և Google Pay-ը հասանելի են Երևանի հանրային տրանսպորտում
20.07.2026 | 21:28
AliExpress-ը տուգանվել է 550 միլիոն եվրոյով՝ կեղծված և վտանգավոր ապրանքների վաճառքի համար
20.07.2026 | 21:15
Մանկատանը գտնվող 15-ամյա տղան 4 օր է՝ հացադուլի մեջ է․ հայրը պահանջում է վերադարձնել իր երեխաներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.07.2026 | 20:53
Ադրբեջանի հատուկ նշանակության ուժերը Հորդանանում զորավարժությունների են մասնակցում
20.07.2026 | 20:42
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավոր Գոհար Մելոյանը հրաժարվում է մանդատից
20.07.2026 | 20:30
Եթե ՌԴ-ն տոտալ սահմանափակումներ մտցնի, ապրանքները չիրացնենք՝ ՀՀ-ի տնտեսության վնասը կկազմի 1-ից 1․5%. Արմեն Քթոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Պաշտոնական Բաքուն արձագանքել է Արցախի հայաթափման տարելիցի կապակցությամբ ՀՀ ԱԳ նախարարության տարածած հայտարարությանը, որում նշվում է իրականացված էթնիկ զտման մասին։

Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտարարել է, թե «անընդունելի է, որ տեղական բնույթի հակաահաբեկչական միջոցառումները, որոնք ուղղված են Ադրբեջանի Ղարաբաղյան տնտեսական շրջանից հայկական զինված ուժերի մնացորդների ամբողջական դուրսբերմանը, այդ տարածքներում Ադրբեջանի Հանրապետության ինքնիշխանության և սահմանադրական կարգի վերականգնմանը, Հայաստանի արտաքին գործերի նախարարության կողմից հայտարարվել է որպես հարձակում Ղարաբաղի վրա կամ էթնիկ զտում»։

Բաքուն շարունակում է պնդել, թե, իբր, խաղաղ բնակչությանը վնաս չի պատճառել, միաժամանակ, հրաժարվում է կատարել Արդարադատության միջազգային դատարանի վճռով իր պարտավորությունը՝ ապահովել արցախահայերի վերադարձն իրենց հայրենիք։

Ադրբեջանը պնդում է նաև, թե Արցախի հայերն ինքնակամ են հեռացել իրենց սեփական հայրենիքից։ Նշվում է, թե «դա եղել է հայ բնակիչների ազատ ընտրությունը, և դա որպես էթնիկ զտում ներկայացնելը ցույց է տալիս Հայաստանի երեսպաշտությունը»։

ՀՀ ԱԳՆ-ն հայտարարել է, որ մեկ տարի առաջ սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի կողմից ռազմական հարձակման հետևանքով Լեռնային Ղարաբաղի ամբողջ բնիկ բնակչությունը՝ ավելի քան 115,000 հայ, մի քանի օրվա ընթացքում ստիպված եղավ լքել սեփական բնակավայրերը։

«Այս տեղահանությունը, որն էթնիկ զտման քաղաքականության վերջին փուլն էր, տեղի ունեցավ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանի ընթացքում, երբ ողջ միջազգային հանրությունը հերթական անգամ քննարկում էր հակամարտությունների խաղաղ կարգավորման, կայունության հաստատման ու զարգացման հրամայականը՝ դատապարտելով ուժի կիրառման, միջազգային նորմերի, մարդու իրավունքների խախտումների դրսևորումներն աշխարհի տարբեր անկյուններում»,- ասվում է հայտարարության մեջ։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի