2 դատավորներ «մեղադրալի» աթոռին են. նախկին նախագահի՞, թե՞ վարչապետի գործն է կարգապահականի հիմք. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

22.11.2024 | 19:45
16-ամյա աղջկա սպանության մեղադրանքով արդարացվածները կրկին կանգեցին դատարանի առաջ.ՄԻԵԴ վճիռն անտեսվեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.11.2024 | 19:31
Լուկաշենկոն սպառնացել է «ամբողջությամբ ինտերնետը անջատել» բողոքի ակցիաների դեպքում
22.11.2024 | 19:18
Կարեն Սարուխանյանը հրապարակել է օրգանիզմում թմրանյութի առկայությունը ստուգող թեստի արդյունքները
22.11.2024 | 19:00
Ալիևը նոր խնդիրներ ստացավ COP29-ով՝ բարձրաձայնվեց ԼՂ-ում հայերի էթնիկ զտման, Ադրբեջանում մարդու իրավունքների վիճակի մասին․ Օլեգ Դուլգարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.11.2024 | 18:58
Մուշեղ Մկրտչյանը դարձել է ըմբշամարտի զինվորականների աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր
22.11.2024 | 18:45
Ավինյանն ու Մարությանը կբանավիճեն Factor TV-ում, ՀՀ-ն և Վրաստանը կմրցեն Ազգերի լիգայում․ ԼՈՒՐԵՐ
22.11.2024 | 18:40
Լրտեսության մեջ մեղադրվող Սարգիս Գալստյանը դատապարտվել է 18 տարի ազատազրկման
22.11.2024 | 18:32
Տոկաևը Ուկրաինայի շուրջ իրավիճակի սրման պատճառով հանձնարարել է ռազմական ու քաղաքացիական օբկետների պաշտպանության հրատապ միջոցներ ձեռնարկել
22.11.2024 | 18:24
Ալիևը հայտարարել է, թե Հարավային Կովկասում բարենպաստ պայմաններ են ստեղծվել խաղաղության համար
22.11.2024 | 18:16
Բրազիլիան հետաքրքրված է տեխնլոգիական ոլորտում Հայաստանի հետ համագործակցությամբ
22.11.2024 | 18:09
«Արմավիր» ՔԿՀ-ի դատապարտյալի համար բերված աղցաններում հայտնաբերվել են թմրամիջոցներ․ հանձնուք բերած կինը ձերբակալվել է
22.11.2024 | 18:00
Factor TV-ի լրագրողը մրցանակի արժանացավ
22.11.2024 | 17:54
Արայիկ Հարությունյանը ՀԾԿՀ աշխատակազմին է ներկայացրել Մեսրոպ Մեսրոպյանին
22.11.2024 | 17:48
Կիմ Չեն Ընը խոսել է Կորեական թերակղզում միջուկային պատերազմի մասին
22.11.2024 | 17:34
Կարեն Խաչատրյանը` բրոնզե մեդալակիր
Բոլորը

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին ամիսներ առաջ արդարացրած դատավորը, որն ընդամենը մի քանի ամիս առաջ էր Բարձրագույն դատական խորհրդի կողմից խիստ նկատողության արժանացել, երեկ կրկին կանգնեց Խորհրդի առաջ, այս անգամ՝ նախկին վարչապետ Վազգեն Մանուկյանի գործի պատճառով։ Կարգապահական վարույթ հարուցելու միջնորդությամբ Արդարադատության նախարարություն է դիմել Գլխավոր դատախազությունը՝ համարելով, որ Միսակյանը խախտել է Մանուկյանի գործի քննության ողջամիտ ժամկետները։

Միջնորդության հիմքը «Հայրենիքի փրկության շարժման» առաջնորդ Վազգեն Մանուկյանի քրեական գործն է եղել։ Նա մեղադրվում էր իշխանությունը զավթելուն և սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչեր հնչեցնելու մեջ։ Դատավոր Միսակյանը, գործը ստանալով 2021 թվականի մարտին, դատավճիռ է հրապարակել 2024-ի հունիսին։ Ըստ նախարարության՝ խախտվել են ողջամիտ ժամկետները, ինչին ի պատասխան՝ նիստի ընթացքում խորհրդի նախագահ Կարեն Անդրեասյանը փորձեց ընդհանուր ժամանաքանակը հաշվել։

Դիտավորությո՞ւն, անփութությո՞ւն, թե՞ մոտիվացիա դատական նիստերը ձգձգելու հարցում. Արդարադատության նախարարությունն այդպես էլ հստակ չպատասխանեց գրեթե 3 ժամ տևած նիստի ընթացքում։ Փոխարենը, մեկ այլ պատճառ մատնանշում են քաղհասարակության ներկայացուցիչները։

Իսկ գուցե պատճառը ոչ թե ողջամիտ ժամկետների խախտումն է Վազգեն Մանուկյանի գործով, այլ արդարացումը Սերժ Սարգսյանի՞ մասով։ Իրավապաշտպան Նինա Կարապետյանցի համոզմամբ՝ ինչպես Ռոբերտ Քոչարյանի գործի դեպքում տապալման բեռն ընկավ դատավորի ուսերին, այս դեպքում ևս թիրախ է ընտրվել Սարգսյանի գործով դատավորը։

Ուշագրավ է, որ Վահե Միսակյանի մասին արդեն իսկ «նախազգուշական» ակնարկ կար Դատական դեպարտամենտի կողմից հրապարակած աղմկահարույց ֆիլմում։ Դատական դեպարտամենտն ուսումնասիրություն էր կատարել և 2024-ի փետրվարին ֆիլմ հրապարակել Սերժ Սարգսյանի ու այլ հայտնի գործերի ձգձգման պատճառների վերաբերյալ՝ պնդում անելով այն մասին, որ Վահե Միսակյանը Սերժ Սարգսյանի գործով դատական նիստերի քննության տեմպն արագացրել է ԲԴԽ նոր ղեկավարության ժամանակ՝ 2023 թվականի հունվարից։

Մինչդեռ Factor TV-ն, ուսումնասիրելով ԲԴԽ որոշումներն ու դատավորի վարույթում առկա գործերի քննության տեմպերը, պարզել էր, որ քննության տեմպերի վրա կարող էր ազդել ոչ թե ԲԴԽ-ի՝ նոր ղեկավար ունենալու գործոնը, այլ այն, որ սկսած 2023 թվականից՝ դատավորի անունը մի քանի անգամ հանվել է գործերի բաշխման ցանկից։ Չնայած այս ամենին, հայտնի ֆիլմում Սարգսյանի գործի քննությունը որակվել էր «միջին որակի»։

Գուցե, այսպես ասած, «միջին որակի» քննությո՞ւնն է իրական պատճառ հանդիսացել Միսակյանի նկատմամբ նոր կարգապահական վարույթ հարուցելու համար. իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանը ևս չի բացառում։

Արդյո՞ք միջնորդությունը Վազգեն Մանուկյանի գործով, այսպես ասած, քողարկված «վրեժ» է Սերժ Սարգսյանի արդարացման դատավճռից հետո։ Factor TV-ն գրավոր հարցում էր ուղարկել Արդարադատության նախարարություն և Բարձրագույն դատական խորհուրդ։ Գերատեսչությունը մեկ հարցի պատասխանը 4 օր անց այդպես էլ չի ուղարկել, իսկ Խորհուրդը հարցին մեկ նախադասությամբ է արձագանքել՝ Բարձրագույն դատական խորհուրդը չի մեկնաբանում առանձին անհատների կարծիքները, որպես կոլեգիալ մարմին կայացնում է որոշումներ, որոնք ներառում են տվյալ գործով բոլոր անհրաժեշտ մեկնաբանությունները։ Նիստի ընդմիջման ընթացքում նույն հարցն ուղղեցինք նաև Վահե Միսակյանին, սակայն դատավորը հրաժարվեց մեկնաբանել։ Վարույթի քննությունը հետաձգվեց, հաջորդիվ ելույթներով հանդես կգան Միսակյանը և նրա ներկայացուցիչները։

Ոչ պակաս աղմկահարույց գործերի քննությամբ է հայտնի նաև Արտուշ Գաբրիելյանը, որի նկատմամբ ևս ԲԴԽ-ին կարգապահական միջնորդություն է ներկայացրել Արդարադատության նախարարությունը։ Կարգապահական վարույթը կապված է դատարանի դահլիճից մեղադրյալի փախուստի հետ։ Ըստ գերատեսչության՝ ձերբակալված մեղադրյալին կալանավորելու միջնորդությունը Գաբրիելյանը քննել է ձերբակալման ժամկետը լրանալուց 1 ժամ առաջ, ինչի պատճառով 72 ժամը լրանալուց հետո մեղադրյալը հայտնվել է ազատության մեջ և փախուստի դիմել։ Գաբրիելյանը վարույթի քննության շրջանակում հարց բարձրացրեց՝ իսկ ի՞նչ պետք է աներ ինքը։

Ինչպես Միսակյանը, այնպես էլ Գաբրիելյանն արդեն երկրորդ անգամ կկանգնեն Բարձրագույն դատական խորհրդի առաջ։ Սա՞ է այդքան խոստացված վեթինգը։

Այս տարվա ապրիլի 4-ին Վահե Միսակյանը Բարձրագույն դատական խորհրդի որոշմամբ խիստ նկատողության էր արժանացել՝ կրկին ողջամիտ ժամկետների խախտման հիմքով հարուցված կարգապահական վարույթի շրջանակում։ Եթե այս անգամ ևս Խորհուրդը որոշի բավարարել միջնորդությունը, ապա Միսակյանի լիազորությունները կդադարեցվեն։

Արտուշ Գաբրիելյանին Խորհուրդը նախազգուշացում էր հայտարարել 2022 թվականին։ Փաստացի, բավարարել էր Արդարադատության նախարարության կողմից ներկայացված միջնորդությունը։ Ըստ գերատեսչության՝ դատարանը մեղադրյալի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու մասին միջնորդությունը մերժել էր վերջինիս՝ հանցագործություն կատարած լինելու հիմնավոր կասկածի բացակայության պատճառով, սխալ մեկնաբանելով Քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածը, ուստի հանգել է ոչ իրավաչափ եզրակացության, արդյունքում չի քննել կալանավորման հիմքերի առկայության հարցը։ Այս վարույթի բավարարումը ևս կարող է որոշիչ լինել Արտուշ Գաբրիելյանի համար։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ռոզա Վարդանյան