ԱԱԾ-ն բացահայտեց Կրեմլի կողմից պատրաստվող ահաբեկչական ակտ․ ագենտուրան հենց սա է․ Արթուր Սաքունց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

05.04.2026 | 19:49
Հույս ունեմ, որ այս գիշեր «Բուշեր» օդանավակայանից տարհանված աշխատակիցները կհասնեն Հայաստան․ «Ռոսատոմ»-ի ղեկավար
05.04.2026 | 19:38
Իրանը կարող էր հիբրիդային պատերազմ սկսել Եվրոպայի երկրների դեմ․ FT
05.04.2026 | 18:49
Հունգարիա գնացող գազատարի մոտ պայթուցիկ է հայտնաբերվել․ Վուչիչ
05.04.2026 | 18:25
Ավտոմեքենա է այրվել
05.04.2026 | 17:21
Կալինինգրադում առևտրի կենտրոնում բռնկված հրդեհի տարածքը հասել է 1000 քառակուսի մետրի
05.04.2026 | 17:01
Մարդու իրավունքների պաշտպանը շնորհավորել է Հարության տոնի առթիվ
05.04.2026 | 16:15
Իսրայելը հայտնել է մեկ օրում Իրանում ավելի քան 120 օբյեկտների ուղղությամբ գրոհների մասին
05.04.2026 | 15:46
Ազովի ծովում ցորենով բեռնված բեռնատար նավ է կործանվել. մեկ մարդ զոհվել է
05.04.2026 | 15:19
Վթարային ջրանջատում Երևանում և Արմավիրում
05.04.2026 | 14:34
Իրանը հարվածներ է հասցրել Պարսից ծոցի մի շարք երկրների
05.04.2026 | 14:10
Ովքեր էին ծիսական ամպհովանին պահել Գարեգին Բ-ի գլխին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
05.04.2026 | 13:55
Օդի ջերմաստիճանը կբարձրանա
05.04.2026 | 13:28
Ռազմական ոստիկանության աշխատակիցները շրջայցեր են իրականացրել բանակային դիրքերում
05.04.2026 | 12:48
Ցավը խորանում է, երբ շարունակվում է սերմանվել պառակտումի որոմը․ Գարեգին Բ կաթողիկոս
05.04.2026 | 12:25
Վթարային ջրանջատում Երևանում
Բոլորը

Այսօր ՔԿ-ն հաղորդել է ԱԱԾ-ի կողմից իշխանությունը յուրացնելու նախապատրաստության դեպք բացահայտելու մասին՝ 3 անձ կալանավորվել է, 4-ի նկատմամբ հայտարարվել է հետախուզում։ Ըստ իրավապահների՝ հավաքագրել են ՀՀ և ԼՂ բնակիչների, յուրաքանչյուրին ամսական շուրջ 220 հազար ռուսկան ռուբլի վճարի դիմաց նրանց փոխադրել են Ռուսաստան՝ այնտեղ եռամսյա հավաքներ անցնելու և դրա ընթացքում նոր ծանր զինատեսակներին ծանոթանալու, դրանց կիրառման հմտություններ ուսանելու, ապա Հայաստան վերադառնալուց հետո մարտական հերթապահություն իրականացնելու, ինչպես նաև գիտելիքները այլ անձանց փոխանցելու համար։ Հատկանշական է, որ ըստ ՔԿ-ի՝ հավաքագրված անձինք տարբեր խմբերով մեկնել են ՌԴ-ի Դոնի Ռոստով քաղաք, ապա փոխադրվել այլ վայր, որտեղ անցել են նախնական ստուգումներ։ Նախնական ստուգումից հետո նրանք տեղակայվել են «Արբատ» անվանումով ռազմաբազայում, որից հետո նրանց հետ անցկացրել են արդեն իրենց հայտնի զինատեսակներով փակ տարածքում՝ շենքի ներսում, մարտ վարելու պարապմունքներ։
Ըստ կոմիտեի՝ հավաքագրված անձանց հայտնել են, որ վարժանքների նպատակը Հայաստան վերադառնալն ու գործող իշխանությանը հեռացնելն է՝ հնչեցնելով այդ կերպ Հայաստանը մաքրելու և փրկելու կոչեր:

Factor TV-ի հետ հարցազրույցում ՀՔԱՎ գրասենյակի ղեկավար, իրավապաշտպան Արթուր Սաքունցն ասում է, որ սա աննախադեպ բացահայտում է․

«Ահաբեկչական ակտի պատրաստման մասին կարելի է խոսել, 10 հոգով իշխանափոխություն չի կարող լինել, եթե չունենային քաղաքական աջակցություն։ Իշխանություն զավթողները հաստատ այդ տասը հոգին չէին լինելու, դա պետք է լինի քաղաքական կազմակերպված ուժ, որը պետք է ստանձներ իշխանությունը՝ բռնի հեռացնելուց հետո։ Այս հարցերի պատասխանները դեռ չկան։ Իշխանափոխություն կարող էր լինել ավելի մեծաթիվ մարդկանց ներգրավմամբ, տարբեր գործողություններ զուգակցելով։ Ես գտնում եմ՝ այս բացահայտումը, քրգործի հարուցումը աննախադեպ է ՀՀ-ի ողջ պատմության մեջ, որովհետև առաջին անգամ է արձանագրվում, որ փորձել են նման գործողություն իրականացնել՝ նախապատրաստություն անցնելով ՌԴ-ում։

Իսկ այն, որ 2018-ից հետո ՀՀ-ում իշխանության փոփոխության թիվ մեկ շահառուն բացի ներքին պուտինականներից նաև ՌԴ-ն է հանդիսանում, որը բռնապետական ռեժիմ է, դա փաստ է։ ՌԴ-ն ագրեսոր պետություն է, բայց որ արդեն կգնան նման քայլերի, որ զինված խումբ պատրաստեն և ուղարկեն Հայաստան՝ ահաբեկչական գործողություն իրականացնելու նպատակով, դա առաջին անգամ է։ Եվ առաջին անգամ է, որ ԱԱԾ-ն բացահայտեց Կրեմլի կողմից նախապատրաստվող ահաբեկչական ակտ, ագենտուրան հենց սա է, իհարկե՝ եթե վստահենք ՔԿ-ին։ Նրանց մեջ կային մարդիկ, ովքեր փոշմանել էին, հրաժարվել էին շարունակել։ Բայց թե ինչով էր պայմանավորված մտադրության փոփոխությունը, դա էլ հետաքրքիր հարց է։ Կարևոր հարց է նաև, թե ովքեր են եղել այդ գործողության քաղաքական կրողները, որովհետև այդ մարդիկ չէ, որ վերցնելու էին իշխանությունը։ ՌԴ-ում գտնվող ռազմակայանում քո դեմ ահաբեկչություն են ծրագրել, դու Կազան ո՞ւր ես գնում, վտանգի աղբյուրն այնտեղ է»։

Իրավապաշտպանի համոզմամբ՝ Պուտինի իմացությամբ է ՌԴ-ում ահաբեկչություն պատրաստվել ՀՀ-ի իշխանության դեմ, ինչը նրա համար տարօրինակ չէ․ «Կրեմլի գործիքակազմը ահաբեկչությունն է, տեռորն է իր քաղաքականության առանցքում»։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան