Բորելը դատապարտել է փեյջերների պայթյունները Լիբանանում

Լուրեր

27.05.2026 | 13:15
«Ռեալի» նախագահի պաշտոնի համար կպայքարի երկու թեկնածու․ հայտնի է ընտրությունների օրը
27.05.2026 | 13:10
Էս ի՞նչ թեմա ա, էդ ի՞նչ 300 հազար ադրբեջանցի. էդ թեման 2024-ին անվերադարձ փակել ենք. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.05.2026 | 12:59
Թրամփի Խաղաղության խորհրդի հիմնադրամը ոչ մի նվիրատվություն չի ստացել դոնորներից. FT
27.05.2026 | 12:53
Քոչարյանի ճեպազրույցը Մեղրիում
27.05.2026 | 12:49
Մասիս համայնքից «Ուժեղ Հայաստան»-ի 8 աջակցի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
27.05.2026 | 12:41
Ուկրաինան թիրախավորել է Տուապսեի նավթավերամշակման գործարանը
27.05.2026 | 12:34
4 հայ բռնցքամարտիկ դուրս է եկել միջազգային մրցաշարի եզրափակիչ
27.05.2026 | 12:24
Մայիսի 28-ին Սարդարապատում պաշտոնական միջոցառում չի անցկացվի
27.05.2026 | 12:19
Դնեպրոպետրովսկի մարզի վրա ռուսական հարձակման հետևանքով վեց մարդ է վիրավորվել
27.05.2026 | 12:10
ՌԴ-ն սպառնում է խզել գազի պայմանագիրը // «Ուժեղ Հայաստանի» 8 ներկայացուցիչ է ձերբակալվել․ ԼՈՒՐԵՐ
27.05.2026 | 12:02
Վարորդականներից զրկվածներին վերաբերող նախագիծը կառավարության հավանությանն արժանացավ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.05.2026 | 11:55
15 հազար դրամով մարդկանց ներգրավել են «Ուժեղ Հայաստան»-ի հանրահավաքին․ 2 անձ կալանավորվել է․ ՔԿ
27.05.2026 | 11:51
Իսրայելի հարվածների հետևանքով Լիբանանում 31 մարդ է զոհվել, 40-ը՝ վիրավորվել
27.05.2026 | 11:42
Բայրամովը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հետ ՀՀ-Ադրբեջան կարգավորման գործընթացն է քննարկել
27.05.2026 | 11:33
ՌԴ-ից պաշտոնական նամակ չենք ստացել. ՏԿԵՆ-ը՝ «Կոմերսանտի» հրապարակման մասին
Բոլորը

Եվրոպական դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը հեռախոսազրույց է ունեցել Լիբանանի արտաքին գործերի նախարար Աբդալլահ Բու Հաբիբի հետ երկրում փեյջերների զանգվածային պայթյունից հետո՝ դատապարտելով հարձակումը։

«Չնայած, ինչպես երևում է, հարձակումները նպատակային են եղել, դրանք հանգեցրել են խաղաղ բնակիչների շրջանում զոհերի, այդ թվում՝ երեխայի մահվան: Ես չափազանց մտահոգիչ եմ համարում այս իրավիճակը։ Ես կարող եմ միայն դատապարտել այդ հարձակումները, որոնք վտանգում են Լիբանանի անվտանգությունն ու կայունությունը»,- ասվում է եվրոպական դիվանագիտության ղեկավարի հայտարարության մեջ։

Նա հավելել է, որ տեղի ունեցածը միայն մեծացնում է տարածաշրջանում հակամարտության սրման վտանգը։ Բորելը նաև ասել է, որ ԵՄ-ն կոչ է անում բոլոր «շահագրգիռ կողմերին» կանխել լայնածավալ պատերազմը։

Սեպտեմբերի 17-ին Լիբանանում փեյջերների զանգվածային պայթյուններ են տեղի ունեցել։ Reuters-ը, վկայակոչելով իր աղբյուրներին, հայտնել է, որ իսրայելական «Մոսադը» պայթուցիկներ է տեղադրել 5 հազար փեյջերի մեջ, որոնք ներկրել է «Հըզբոլլահ»-ը։

Վերջին տվյալներով՝ պայթյունների հետևանքով զոհվել է 12 մարդ։ Լիբանանյան «Հըզբոլլահ» շարժումը կատարվածի համար մեղադրել է Իսրայելին: