Պենտագոնը կարծում է, որ Ուկրաինան կխուսափի վտանգավոր գործողություններում F-16-ների օգտագործումից

Լուրեր

09.09.2026 | 11:04
ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստը․ ՈՒՂԻՂ
09.09.2026 | 11:02
ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստը․ ՈՒՂԻՂ
09.09.2026 | 10:58
Գազամատակարարման պլանային դադարեցումներ Արագածոտնի, Շիրակի և Լոռու մարզերում
09.09.2026 | 10:41
Հրդեհ Քարաբերդում․ այրվել է մոտ 700 հակ անասնակեր
09.09.2026 | 10:27
Հայաստանում սպասվում է ջերմաստիճանի զգալի բարձրացում. Լևոն Ազիզյան
09.09.2026 | 10:11
Վթարային ջրանջատում Երևանում և Սյունիքում
09.09.2026 | 09:59
Պաշտպանության նախարարի չսպասված այցը Արարատյան հովտի զորամասերից մեկը
09.09.2026 | 09:44
Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են
09.09.2026 | 09:34
Կալանավորված տղամարդու որդին հոր միջնորդությամբ դիմել է քրեական ենթամշակույթի ներկայացուցչի․ ՆԳՆ ոստիկանություն
09.09.2026 | 08:46
Փաշինյանը մեկնել է Ֆրանսիա՝ մասնակցելու Միջազգային տիեզերական գագաթնաժողովին
08.09.2026 | 23:30
Պապիկյանը այցելել է ՊՆ ուսումնական կենտրոն, հրամկազմին տրվել են մի շարք հանձնարարականներ
08.09.2026 | 23:17
Հունգարիայի ԱԳՆ-ն հայտարարել է ՌԴ դեսպանատան աշխատակիցների արտաքսման մասին
08.09.2026 | 23:00
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.09.2026 | 22:48
Զելենսկին հայտնել է սեպտեմբերի վերջին Թրամփի հետ հանդիպելու ծրագրերի ու Ուկրաինա-ԱՄՆ-ՌԴ հնարավոր բանակցությունների մասին
08.09.2026 | 22:34
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
Բոլորը

Ուկրաինան զգուշավոր է արևմտյան երկրներից ստացված F-16 կործանիչների օգտագործման հարցում, նշել է Եվրոպայում և Աֆրիկայում ԱՄՆ ռազմաօդային ուժերի հրամանատար, գեներալ Ջեյմս Հեքերը։ Նրա կարծիքով՝ F-16-ը չի օգտագործվի ամենավտանգավոր գործողություններում՝ օդաչուների անփորձության պատճառով։

«Օդաչուները նոր են այս գործում, ուստի նրանք չեն ուղարկվի ամենավտանգավոր առաքելություններին: Ի վերջո, սա Ուկրաինայի որոշումն է։ Բայց ես կարծում եմ, որ դա նրանց մոտեցումն է»,- Հեքերի խոսքերն է մեջբերում Air Space Forces Magazine-ը:

Նա պարզաբանել է, որ Ուկրաինայում ամերիկյան F-16-ի կործանումից հետո ԱՄՆ-ն առաջարկել է աջակցել արտակարգ իրավիճակի պատճառների բացահայտմանը, սակայն դեռևս պարզ չէ՝ արդյո՞ք Ուկրաինայի իշխանությունները կընդունեն այս առաջարկը։

Թարգմանությունը՝ Տաթև Ֆռանգյանի