Թրամփի դեմ մահափորձի մեջ կասկածվողը վերջին երեք տարիներին բնակվել է Կիևում․ Times

Լուրեր

09.09.2026 | 13:48
Սարգիս Խանդանյանի ճեպազրույցը. ՈւՂԻՂ
09.09.2026 | 13:48
Բայրամովը Հայաստանի ու Ադրբեջանի սահմանազատման գործընթացից մանրամասներ է ներկայացրել
09.09.2026 | 13:46
Իրանը հայտնել է, որ Հորմուզի նեղուցում ամերիկյան ստորջրյա անօդաչու սարք կալանել․ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.09.2026 | 13:37
Մարիա Կարապետյանը՝ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի փախնախագահ
09.09.2026 | 13:29
Չի եղել որևէ միջազգային հանդիպում, որ չխոսենք Բաքվում պահվող գերիների վերադարձի մասին․ Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.09.2026 | 13:21
«Պերաշկու գործով» ես ինձ տուժող եմ համարում. «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավոր․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 13:15
Սերբիայում արտահերթ խորհրդարանական ընտրություններ կանցկացվեն
09.09.2026 | 13:07
Օդի ջերմաստիճանը Հայաստանում կբարձրանա 6-8 աստիճանով
09.09.2026 | 12:59
ԵՄ-ն դատապարտում է, Բոսնիա և Հերցոգովինան հետ կանչում Սերբիայում դեսպանատան աշխատակիցներին․ պատճառը Բելգրադում Մլադիչի հանդիսավոր հուղարկավորությունն է
09.09.2026 | 12:34
Առաջիկայում հնարավոր է գլխավոր դատախազը գա ԱԺ՝ Ծովինար Վարդանյանին մեղադրյալ ներգրավելու հարցով․ Էդգար Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 12:23
Ուկրաինական ԱԹՍ-ները գրոհել են Նովոռոսիյսկը․ զոհվել է 4, վիրավորվել՝ 29 մարդ
09.09.2026 | 12:16
«Արգելում եմ իմ հոր անունը տալ», «Արցախցիների տեղահանման ժամանակ Դուբայում հանգստանում էիք»․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 12:13
ԱԺ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստը․ ՈՒՂԻՂ
09.09.2026 | 12:11
Փաշինյանը էկոնոմ դասով մեկնել է Փարիզ//ԵՄ-ն գումար կհատկացնի Կիևին Patriot-ի հրթիռների համար․ ԼՈՒՐԵՐ
09.09.2026 | 12:03
ՌԴ-ն հարվածել է Ուկրաինա-Մոլդովա սահմանի անցակետին․ երկու մարդ զոհվել է
Բոլորը

ԱՄՆ նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփի դեմ մահափորձի մեջ կասկածվող Ռայան Ռութը վերջին երեք տարիներին իր ժամանակի մեծ մասն անցկացրել է Կիևում, հայտնում է The Times-ը՝ հղում անելով աղբյուրներին։

Ըստ պարբերականի՝ այնտեղ նա Աֆղանստանից, Իրաքից և Սիրիայից զինվորականների էր հավաքագրում՝ Ուկրաինայի զինված ուժերի օտարերկրյա լեգեոնի թվաքանակն ավելացնելու համար։

The Times-ը անդրադառնում է Ռայան Ռութի և Ուկրաինայից իր «կոնտակտների» նամակագրությանը, որոնք պարբերականը ստացել է իր ուկրաինական աղբյուրներից: Տեքստային հաղորդագրություններում Ռութն օտարերկրյա լեգեոնի տարբեր ստորաբաժանումների ներկայացուցիչներին առաջարկում է օգնություն՝ կազմավորումները համալրելու Իրաքից, Սիրիայից և Աֆղանստանից ժամանած զինվորականներով: Նամակագրության մեջ ուկրաինացի զինվորականները մերժում են Ռայան Ռութի այս առաջարկները։ Ռութի խոսքով՝ իրեն հաջողվել է հավաքագրել այս երկրներից մինչև 50 մարդու։

Հոդվածում նշվում է, որ Ռութը «հիմնականում անօթևան» էր Կիևում, երբեմն ապրում էր ուկրաինական զորամասերի բազաներում կամ զորանոցներում, երբ նրան թույլ էին տալիս մնալ այնտեղ:

Թարգմանությունը՝ Տաթև Ֆռանգյանի