«Մոսադ»-ը «Հըզբոլլահ»-ի 5000 փեյջերների մեջ պայթուցիկներ է տեղադրել․ Reuters

Լուրեր

09.09.2026 | 23:17
Ինչ են քննարկել Փաշինյանը և Մակրոնը. Կառավարությունը մանրամասներ է ներկայացրել
09.09.2026 | 23:03
Գեղարքունիքի և Կոտայքի մարզերի մի շարք հասցեներում 24 ժամ ջուր չի լինի
09.09.2026 | 22:51
«Tour of Armenia»-ն՝ առաջին անգամ Հայաստանում․ սեպտեմբերի 10-ից ճանապարհներին սահմանափակումներ կլինեն
09.09.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.09.2026 | 22:21
Վրաստանի նախկին գլխավոր դատախազը ՌԴ-ում Ուկրաինայի դեմ պատերազմին մասնակցող կամավորական ստորաբաժանում է ստեղծել․ նախկինում կռվել է հայկական «Արբատ»-ի կազմում
09.09.2026 | 22:04
Գյումրիում բացահայտվել է կեղծ օղու և կոնյակի պատրաստման դեպք․ 52-ամյա տղամարդը ձերբակալվել է. ՆԳՆ
09.09.2026 | 21:52
ՌԴ-ն ու Թուրքիան քննարկել են Հարավային Կովկասում իրավիճակը
09.09.2026 | 21:35
Մեկնարկել է Փաշինյանի և Մակրոնի հանդիպումը
09.09.2026 | 21:30
Պապիկյանը պաշտոնանկ է արել Ճամբարակի զորամասի հրամանատարին
09.09.2026 | 21:14
Կրեմլը ԱՄՆ-ին պայման է նշել Ուկրաինայում իրավիճակը շուտափույթ կարգավորելու համար
09.09.2026 | 21:00
Եթե ՌԴ-ն գազը թանկացնի, Գազպրոմը կարժանանա ՀԷՑ-ի ճակատագրին, Ադրբեջանից և ԵՄ-ից գազ կգնենք․ Առնոլդ Բլեյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.09.2026 | 20:47
Ծովինար Վարդանյանը հրաժարվել է ինձ ընդունել, դիմել եմ դատարան. Էդգար Ղազարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.09.2026 | 20:35
ԶՈՒ ԳՇ պետը մի շարք հանդիպումներ է ունեցել Լեհաստանի ռազմարդյունաբերական ոլորտի ներկայացուցիչների հետ
09.09.2026 | 20:19
«Առգրավումներն իրականացվել են կամայականորեն՝ շոուի նպատակով». Գագիկ Խաչատրյանի պաշտպանական կողմը՝ ՔԿ-ի գործողությունների մասին
09.09.2026 | 20:00
ԵՏՄ-ից դուրս գալը և ԵՄ մտնելը ՀՀ-ին գին կարժենա․ Արևմուտքը պատրաստ է վճարել այդ գինը․ Անդրիաս Ղուկասյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Իսրայելական «Մոսադ» հետախուզական ծառայությունը պայթուցիկներ է տեղադրել 5000 փեյջերում, որոնք լիբանանյան «Հըզբոլլահ» խմբավորման կողմից ներկրվել են Թայվանից, հայտնում է Reuters-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։

Նախօրեին փեյջերները պայթել են, ինչի հետևանքով զոհվել է 11 մարդ, վիրավորվել՝ 4 հազարը։

Լիբանանի անվտանգության ծառայության տվյալներով՝ փեյջերներն արտադրվել են թայվանական Gold Apollo ընկերության կողմից։ Սակայն ընկերությունից սա չեն հաստատել և բացատրել են, որ արտադրությունն իրականացրել է BAC-ը, որն ունի թայվանական ապրանքանիշն օգտագործման արտոնագիր։ Այս ընկերությունը գտնվում է Եվրոպայում, սակայն կոնկրետ ո՞ր երկրում, պաշտոնապես չի նշվում։

Reuters-ը գրում է, որ «Մոսադ»-ը կարող էր ամիսներ շարունակ մշակել պայթեցման ծրագիրը։

Գործակալության աղբյուրի համաձայն՝ պատվիրված 5 հազար փեյջերները Լիբանան են ներկրվել տարեսկզբին։ Ենթադրաբար, Իսրայելը դրանցում պայթուցիկ է տեղադրել։

««Մոսադ»-ը սարքի ներսում պայթուցիկ է տեղադրել, որը կոդ է ստանում։ Այն [նյութը] շատ դժվար է հայտնաբերել ցանկացած միջոցով, նույնիսկ ցանկացած սարքի կամ սքաների օգտագործմամբ»,- պարզաբանել է գործակալության աղբյուրը։

Նա հավելել է, որ 3000 փեյջեր պայթել է, երբ դրանց կոդավորված հաղորդագրություն է ուղարկվել։ Այն միաժամանակ ակտիվացրել է պայթուցիկները բոլոր սարքերի վրա:

Թարգմանությունը՝ Տաթև Ֆռանգյանի