7 ամիս է՝ անկած խոզերի դիմաց ֆերմերներն աջակցություն չեն ստացել, բողոքի ակցիայի են պատրաստվում

Լուրեր

08.11.2026 | 00:09
Կրակոցներ Կրակովի կենտրոնում․ զոհերի թիվը հասել է 6-ի, կա 15 վիրավոր
07.11.2026 | 23:25
Նիկոլ Փաշինյանը իր կործանարար քաղաքականությամբ միավորեց ամբողջ ընդդիմությանը. Լևոն Զուրաբյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 23:18
Սահմանադրությունը պաշտպանելու համար հուսով եմ՝ հանրությունն այդ քայլը կանի․ Կարապետյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 20:28
Նարեկ Կարապետյանի հանդիպումը համախմբման կոչին արձագանքած ուժերի հետ. ՈՒՂԻՂ
07.11.2026 | 20:11
ԱԱ-2028. Ֆուտզալի Հայաստանի հավաքականը խուսափեց պարտությունից 0:4-ից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 19:55
Աշխարհի առաջնության մրցումային վերջին օրը մրցահարթակ դուրս կգա Վարազդատ Լալայանը
07.11.2026 | 19:18
Մաթեմատիկան՝ նոր հնարավորությունների ճանապարհ․Telcell-ի և Koreez-ի համագործակցությունը խրախուսում է աշակերտների գիտելիքն ու հետաքրքրությունը
07.11.2026 | 18:50
Երևանը չի մասնակցի Մոսկվայում կայանալիք ՀԱՊԿ նիստին. ըստ Փաշինյանի` մասնակցությունը կարող է սխալ տպավորություն թողնել
07.11.2026 | 18:24
Պաշտպանության փոխնախարարն այցելել է ՊՆ մի շարք զորամասեր
07.11.2026 | 18:08
Իմ խնդիրն է՝ Հայաստանն իր միջազգայնորեն ճանաչված տարածքներով և բաց սահմաններով հանձնել երիտասարդությանը. վարչապետ
07.11.2026 | 17:57
Վանաձորում, Արարատում և Հրազդանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
07.11.2026 | 17:30
Ծանրամարտի ԱԱ. Էմմա Պողոսյանը 8-րդն է, Լիանա Գյուրջյանը զրո ստացավ
07.11.2026 | 17:01
Տավուշի քրեական ոստիկանները հայտնաբերել են ապօրինի պահվող զենք-զինամթերքի թաքստոցը․ երկու տղամարդ ձերբակալվել է. ՆԳՆ
07.11.2026 | 16:24
TRIPP-ը անձամբ Թրամփի անձնական պրոյեկտը չի, այն բիզնես պրոյեկտ է, խնդիր չենք ունենա.Սիմոնյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 16:10
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 7-ի դրությամբ
Բոլորը

Տարեսկզբին անկած խոզերի համար մինչև այսօր ֆերմերներն աջակցություն չեն ստացել։ Փետրվարին 137 խոզ կորցրած Կոտայքի մարզի Կամարիս բնակավայրի ֆերմեր Արարատ Դանիելյանը Factor.am-ի հետ զրույցում ասաց, որ արդեն 7 ամիս է՝ կառավարությունը ձգձգում է իրենց աջակցություն տրամադրելու հարցը։

«Պարոն վարչապետը հաստատել է, որ մեզ պետք է աջակցություն տրամադրեն, բայց արդեն 7 ամիս է՝ սպասում ենք։ Ամեն շաբաթ մեզ ասում են՝ էս շաբաթ կտանք, մյուս շաբաթ կտանք։ Էկոնոմիկայի նախարարությունից գյուղացիներին սկզբում ասել են` աջակցություն կտան վնասի 75 %-ի չափով, հետո ասել են` 55 %-ը կտան, բայց մինչ օրս գումար չեն տվել ֆերմերներին»,- նշեց ֆերմերը։

Արարատ Դանիելյանի անկած խոզերի ընդհանուր քաշը մոտ 13 տոննա է, և նա ֆինանսական լուրջ խնդիրների առաջ է կանգնել։ Ասում է՝ խոզաբուծությամբ զբաղվելու համար 14 մլն դրամ վարկ է վերցրել, բայց հիմա այն չի կարողանում մարել, մտավախություն ունի, որ շուտով «սև» ցուցակում է հայտնվելու։

«Բանկերի հետ արդեն մեծ խնդիրներ ունենք։ Էսյանից- էնյանից պարտք անելով եմ մինչև հիմա վարկերը մարել, բայց այս անգամ արդեն մեծ գումար պետք է վճարեի ու չկարողացա։ 700 հազար մի բանկում պետք է վճարեմ, ամսի 20-ին մեկ այլ բանկում պետք է 900 հազար դրամ փակեմ։ Չեմ կարողանում վճարել և ուշացումներ եմ տալիս»,- սրտնեղեց Կամարիսի բնակիչը։

Ֆերմերի փոխանցմամբ՝ էկոնոմիկայի նախարարությունից իրենց ասել են, որ մինչև աջակցություն տրամադրելը վարկերը կսառեցնեն, սակայն, դեռ ո՛չ աջակցությունը կա, ո՛չ էլ վարկերի սառեցումը։

Կամարիսցի ֆերմերի խոսքով՝ անկած խոզերի տերերը մինչև օրս դեռ պաշտոնական տեղեկություն չեն ստացել, թե կենդանիները ինչից են սատկել։ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինն անկած խոզերից նմուշառում է վերցրել, ու այդպես էլ գյուղացիներին չեն հայտնել, թե ինչ հիվանդություն է եղել խոզերի մոտ։

«Մենք բոլորս էլ գիտենք, որ աֆրիկյան ժանտախտ է եղել, բայց դա ոչ մի կերպ չի հաստատվում։ Բժիշկների ասելով՝ ժանտախտ է։ Պետական կառույցները չեն ասում դրա մասին, որովհետև մենք Հայաստանում սինդիկատ չունենք, որ այդ հիվանդությունը հաստատվի։ Խնդրեցին երկրից դուրս տանենք լաբորատոր փորձաքննության, չթողեցին»,- հավելեց մեր զրուցակիցը։

Արարատ Դանիելյանն ասում է՝ մյուս 4 խոզաբույծներն էլ նույն իրավիճակում են, բոլորն էլ բանկերին պարտք ենք։

«Մեր ֆերմերներից մեկի պարտքատերերն էին եկել և փող էին ուզում։ Խեղճ տղուն ինֆարկտ է խփել, տարել են հիվանդանոց, մի հատ ստենդ դրել են, մյուսի համար էլ մարդը գումար չունի։ Դա էլ հաշվի չառան»,- ասաց նա։

Ֆերմերները պատրաստվում են վաղն Էկոնոմիկայի նախարարության դեմ բողոքի ակցիա իրականացնել և աջակցություն պահանջել։

«Իմ վարկի թղթերն անձամբ բերելու եմ տամ Էկոնոմիկայի նախարարությանը, ասեմ՝ տեսեք, թե ինչ ենք անում, որովհետև տուն-տեղ են արդեն ձեռներիցս առնելու»,- հայտարարեց Արարատ Դանիելյանը։

Հիշեցնենք՝ փետրվարին Կամարիսի մի քանի ֆերմերներ ահազանգել էին, որ իրենց խոզերը վարակվել են աֆրիկյան ժանտախտով և սատկել են։ https://factor.am/748275.html

Մանյա Պողոսյան