Ադրբեջանի կողմից Արցախի գրավման մասին Նիդերլանդների կառավարության դիտարկումը Բաքվի դժգոհությունն է առաջացրել

Լուրեր

07.10.2026 | 18:03
ԵՄ դեսպանները համաձայնեցրել են ՌԴ-ի դեմ պատժամիջոցների նոր՝ ռեկորդային ցուցակը
07.10.2026 | 17:57
Պեկին. Ալինա Չարաևան ավարտեց ելույթները. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 17:51
Բաքուն բողոք է հղել Բեռլինին՝ Ադրբեջանի օգտին գերմանական հետախուզության նախկին ղեկավարի լրտեսության վերաբերյալ հրապարակման համար
07.10.2026 | 17:50
Նա դիվերսանտ չէ․ Սուրեն Պապիկյանը՝ Շաքիում հայտնված ադրբեջանցի զինծառայողի մասին. ՏԵՍԱՆՅԹՈՒԹ
07.10.2026 | 17:42
Երասխի հատվածում մրցույթ ենք հայտարարել, որպեսզի երկաթուղին վերականգնվի․ Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 17:28
«Գուստավը» հայտարարում է՝ մենեջերն ազատվել է աշխատանքից․ թաքնված տեսախցիկի դեպքով նյութերն ուղարկվել են ՔԿ
07.10.2026 | 17:17
Ռուբիոն հայտարարել է, որ Իրանը «լիովին կորցրել է վերահսկողությունը» Հորմուզի նեղուցի նկատմամբ
07.10.2026 | 17:05
Փաշինյանը սխալվում է․ կին համայնքապետեր ՀՀ-ում եղել են նաև 2018-ից առաջ
07.10.2026 | 16:58
Ալիևը զանգահարել է Պուտինին
07.10.2026 | 16:53
«Հայ, թուրք, ադրբեջանցի․ ինչի՞ համար են էդ շահարկումները»․ Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 16:50
Դատական դեպարտամենտը չի կատարել դատարանի վճիռը․ դատավորին չվճարված գումարը կբռնագանձվի
07.10.2026 | 16:42
«Հրաշք այգի» ռեստորանային համալիրից 2 գորշ արջի տեղափոխել են ապաստարան
07.10.2026 | 16:30
ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանը՝ ՈՒՂԻՂ
07.10.2026 | 16:20
Հայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիան կանցկացնի «Սամուրայ» մրցաշարը
07.10.2026 | 16:15
Գարեգին Բ-ն իրավաբանների ու սահմանադրագետների հետ քննարկել է եկեղեցուն առնչվող նախաձեռնությունները
Բոլորը

Պաշտոնական Բաքուն Ֆրանսիայից հետո հիմա էլ դժգոհություններն է հայտնել Նիդերլանդների վերաբերյալ։ Պատճառն այն է, որ Նիդերլանդների կառավարության կայքում հրապարակված արտաքին քաղաքական ծրագրում Արցախը ներկայացվել է որպես Ադրբեջանի կողմից գրավված և օգտագործվել է Լեռնային Ղարաբաղ արտահայտությունը։

Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել՝ նշելով, թե նիդերլանդական կողմը «հերթական անգամ կողմնակալ վերաբերմունք է ցուցաբերում Ադրբեջանի և հետհակամարտային շրջանում տարածաշրջանում առկա իրավիճակի նկատմամբ»։

ԱԳՆ խոսնակ Այխան Հաջիզադեի խոսքով՝ նախ անընդունելի է, որ Նիդերլանդներն Ադրբեջանի, իբր, «օկուպացված տարածքների ազատագրումն» անվանում է Լեռնային Ղարաբաղի գրավում։

«Ղարաբաղի շրջանը միշտ եղել է մեր երկրի անբաժանելի մասը և շուրջ 30 տարի գտնվել է Հայաստանի անօրինական օկուպացիայի տակ։ Ցավոք, Նիդերլանդներն աչք են փակել Հայաստանի անօրինական գործողությունների վրա։ Ադրբեջանի կողմից այդ տարածքների ազատագրման միջոցառումները հիմնված են միջազգային իրավունքի նորմերի և սկզբունքների, ինչպես նաև մեր երկրի ինքնիշխան իրավունքի վրա։ Մենք կոչ ենք անում Նիդերլանդներին վերջ տալ նման հայտարարություններին, որոնք է՛լ ավելի են խաթարում Ադրբեջանի և Նիդերլանդների երկկողմ հարաբերությունները և խոչընդոտում տարածաշրջանի հետագա զարգացմանը՝ միջազգային իրավունքի նորմերի ու սկզբունքների հարգման հիման վրա»,- ասել է Հաջիզադեն՝ փորձելով արդարացնել Բաքվի կողմից Արցախում իրականացված էթնիկ զտումը։

Հավելենք, որ վերջին շրջանում հակաֆրանսիական միջոցառումների հետ մեկտեղ, Բաքուն ակտիվորեն զբաղվում է նաև Նիդերլանդների դեմ արշավ իրականացնելով։

Էմմա Չոբանյան