Պատերազմում ՌԴ-ի և Ուկրաինայի զոհերի ու վիրավորների ընդհանուր թիվը գերազանցել է մեկ միլիոնը․ WSJ

Լուրեր

09.09.2026 | 18:00
«Հովանավորել են ծառահատումները»․ հայտնի է՝ ինչու է Հակակոռուպցիոնը մտել էկոպարեկային ծառայություն
09.09.2026 | 17:55
Մոլդովայում Ադրբեջանի քաղաքացի է ձերբակալվել․ նա կասկածվում են ՌԴ ԱԴԾ-ի համար աշխատելու մեջ
09.09.2026 | 17:46
Գնաճը Հայաստանում 4.4% է․ միսը, ձուն, ծիրանն ու դիզվառելիքը զգալի թանկացել են
09.09.2026 | 17:23
ԱՄՆ-ն չինական ընկերություններին մեղադրել է ամերիկյան արհեստական բանականության տեխնոլոգիաները պատճենելու մեջ
09.09.2026 | 17:08
Մեղրիի համայնքապետը ձերբակալվել է․ գործով կա 8 ձերբակալված
09.09.2026 | 17:05
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել թռչունին
09.09.2026 | 16:49
Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների առաջիկա հանդիպման շուրջ պայմանավորվածություն կա․ խոսնակ
09.09.2026 | 16:38
Արմեն Գրիգորյանը նոր պաշտոն է ստացել միջազգային ընկերությունում
09.09.2026 | 16:31
«Մեր ժամանակների հերոսը» թանկացել է․ 395 հազար դոլար՝ «Դոմինո վիդեո փրոդաքշն»-ին
09.09.2026 | 16:19
Չխոշորացված համայնքը մի խոշորացրեք ու որևէ մարդու հագով մի կարեք համայնքի ղեկավարի պաշտոնը․ Մամիկոն Ասլանյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 16:01
Վահե Ղալումյանը՝ ԱԺ տարածքային կառավարման և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ
09.09.2026 | 15:51
Զարուհի Բաթոյանն ընտրվեց Առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 15:42
ՀԷՑ-ի 100% բաժնետոմսերի նկատմամբ հանրության գերակա շահ ճանաչելու նախագիծը հրապարակվել է
09.09.2026 | 15:33
ՊԵԿ-ը ստուգել է Նարեկ Նալբանդյանի բիզնեսները․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 15:23
Խանդանյանը` Բայրամովի հայտարարությունների մասին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
Բոլորը

Ուկրաինական լայնամասշտաբ պատերազմի 2,5 տարվա ընթացքում Ուկրաինայի մարտական ​​կորուստները գնահատվում են 80 հազար զոհված և 400 հազար վիրավոր զինվորական, Ռուսաստանինը՝ 200 հազար զոհ և 400 հազար վիրավոր, հայտնում  է Wall Street Journal-ը, որին վկայակոչում է BBC-ի ռուսական ծառայությունը։

Ուկրաինական կորուստների մասով լրատվամիջոցը հղում է անում երկրի կառավարության գաղտնի գնահատականը։ Ռուսական կորուստների թիվն էլ ելնում է արևմտյան հետախուզության անանուն աղբյուրներից, ընդ որում, WSJ-ն ընդունում է, որ կան տարբեր գնահատականներ:

Երկու կողմերի պաշտոնյաները միայն մի քանի անգամ են նշել իրենց մարտական ​​կորուստների թվերը (Ուկրաինայի նախագահը դա նշել է փետրվարին, Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը վերջին անգամ՝ 2022 թվականի սեպտեմբերին): Սակայն դիտորդների մեծամասնության կողմից այդ թվերն անիրական էին համարվում:

Պատերազմի սկզբից BBC-ն և Mediazona-ն զոհված ռուս զինվորականների հաշվարկ են անում, որոնց անունները հասանելի են բաց աղբյուրներում։ Վերջին նման ցուցանիշը հրապարակել է Mediazona-ն անցյալ ուրբաթ, այն է՝ 69,059 մարդ։ Այս ցուցանիշն ակնհայտորեն հաշվի չի առնում բոլոր զոհված զինվորականներին և պետք է դիտարկվի որպես նվազագույն ցուցանիշ:

WSJ-ը նշում է, որ Ուկրաինայի համար կորուստներն ավելի զգայուն են, քան Ռուսաստան համար․ նրա բնակչությունը երեք անգամ ավելի պակաս էր նույնիսկ մինչ ռուսական ներխուժումը: Մեծ պատերազմը հանգեցրել է նրան, որ խաղաղ բնակչության մի մասը հայտնվել է օկուպացված տարածքներում, մյուս մասը՝ մեկնել այլ երկրներ, կա նաև մահացության զգալի թիվ, որը հեռու է ամբողջական հաշվարկից։

WSJ-ը մեջբերում է նաև Ուկրաինայի կառավարության կողմից նախկինում չբացահայտված գնահատականները, որոնք ենթադրում են, որ 25-ից մինչև 27 միլիոն մարդ այժմ մնում է Կիևի կողմից վերահսկվող տարածքում: Լրատվամիջոցը ներկայացնում է Ուկրաինայի ԳԱԱ ժողովրդագրության և սոցիալական հետազոտությունների ինստիտուտի հետազոտող Ալեքսանդր Գլադունինի գնահատականը։ Նա կարծում է, որ երկրի իշխանությունների կողմից վերահսկվող տարածքում այժմ ապրում է 29 միլիոն մարդ, իսկ մինչ ներխուժումն այս թիվը 42 միլիոն էր։

Ուկրաինայում խաղաղ բնակչության շրջանում զոհերի թվի ամբողջական գնահատականները որևէ տեղ չեն հրապարակվել։ Human Rights Watch-ը, մի քանի այլ ոչ կառավարական կազմակերպությունների հետ միասին, փետրվարին հրապարակել էր Մարիուպոլի պաշարման ուսումնասիրության արդյունքները պատերազմի սկզբում: Այն ժամանակ խաղաղ բնակչության զոհերի նվազագույն թիվը գնահատվել էր 8 հազար։