Էրդողանի կուսակցության խոսնակը Հունաստանի ՊՆ ղեկավարին «սադրիչ» և «ծայրահեղական տարր» է անվանել

Լուրեր

07.10.2026 | 23:48
Արթուր Դանիելյանը կալանավորվեց
07.10.2026 | 23:19
Հայաստանը ՄԱԿ-ում ընդգծել է զարգացող երկրների համար միջազգային աջակցության և ֆինանսավորման կարևորությունը
07.10.2026 | 23:00
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Հակոբ Պարոնյան փողոցում
07.10.2026 | 22:47
Ռուսաստանն այս տարի պատերազմի վրա կծախսի ռեկորդային՝ 200 միլիարդ դոլար․ Bloomberg
07.10.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.10.2026 | 22:19
Ադրբեջանական իշխանական ԶԼՄ-ն Թուրքիայի մասին կոշտ շեշտադրմամբ հրապարակում է արել՝ հարաբերությունների լարվածության ֆոնին
07.10.2026 | 22:05
Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
07.10.2026 | 21:52
Երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ՝ պայմանավորված «Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությամբ
07.10.2026 | 21:38
Ովքեր են ղեկավարում Սյունիքի համայնքները․ քաղաքական անցյալ, բիզնես կապեր և քրեական վարույթներ
07.10.2026 | 21:25
Հայաստանում երկաթգծերը վերականգնելու նախագծման մրցույթին ղազախական ու ուզբեկական ընկերություններ են մասնակցել, բայց չեն հաղթել
07.10.2026 | 21:10
Եվրախորհրդարանի բանաձևի նախագծում իմ առաջարկով ներառվել է հայ գերիների հարցը․ Մարինա Մեզյուր
07.10.2026 | 21:02
Կանանց Հայաստանի հավաքականը հաղթեց Հորդանանին
07.10.2026 | 20:54
Թուրքիան Սաուդյան Արաբիային տեխնիկական և պաշտպանական աջակցություն է ուղարկում՝ հութիների դեմ պայքարում օգնելու համար․ Reuters
07.10.2026 | 20:46
Ես էսօրվա ձեր պահվածքը ձեր քթից հանելու եմ, սադրիչների դերում եք․ Նիկոլ Փաշինյանը՝ ընդդիմադիրներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:38
Միկել Արտետան նոր պայմանագիր է կնքել «Արսենալի» հետ
Բոլորը

Հունաստանի պաշտպանության նախարար Նիկոս Դենդիասը «սադրիչ» է և «ծայրահեղական տարր», որը փորձում է խաթարել Աթենքի և Անկարայի միջև երկխոսությունը։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության խոսնակ Օմեր Չելիքը, գրում է ekathimerini-ն։

Չելիքը թիրախավորել է Դենդիասին Կաստելորիզո կատարած վերջին այցի ժամանակ նրա խոսքերից հետո՝ կապված կղզու աշխարհաքաղաքական կարևորության և Հունաստանի բացառիկ տնտեսական գոտում ու մայրցամաքային շելֆում նրա որոշիչ դերի հետ:

«Երկխոսության դուռը բացվել է  Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսի հետ հանդիպման ժամանակ։ Մինչ այդ, Հունաստանում ծայրահեղական տարրերն ամեն ինչ անում են՝ այս երկխոսությունը սաբոտաժի ենթարկելու համար։ Սադրիչ Դենդիասը սահմանն անցնող հայտարարություններ է արել։ Նա գնացել է Կաստելորիզո և հայտարարություններ արել՝ բացատրելով, թե ինչպես են ընդլայնելու ռազմական տեխնիկան Արևելյան Միջերկրական ծովում և թիրախավորելու Թուրքիան»,- ասել է Չելիքը։

Նա նշել է, թե Դենդիասի հայտարարությունը երկխոսություն չցանկանալու մասին է։

«Քաոսային լոբբին ցանկանում է խաթարել երկխոսության ջանքերը: Սա ճիշտ հակառակն է Միցոտակիսի հայտարարության, որն ասում է՝ «շարունակենք երկխոսությունը»։ Դենդիասը թիրախավորել  է Միցոտակիսի հայտարարությունները։ Նա Թուրքիայի միջոցով ինչ-որ բան է ասում իր վարչապետին։ Սա Հունաստանի կառավարության խնդիրն է»,- հայտարարել է Էրդողանի կուսակցության ներկայացուցիչը։