Նավթի համաշխարհային գներն աճում են
Տնտեսություն
12.07.2017 | 11:18Լոնդոնի և Նյու Յորքի բորսաներում էլեկտրոնային սակարկությունների ընթացքում նավթի համաշխարհային գներն աճել են. գրում է gazeta.ru-ն:
Նյու Յորքի բորսայում (NYMEX) WTI թեթև նավթի օգոստոսյան ֆյուչերսների արժեքն ավելացել է 1.62%-ով՝ մեկ բարելի դիմաց հասնելով 45.77 դոլարի։
Լոնդոնի ICE Futures բորսայում Brent տեսակի նավթի սեպտեմբերյան մատակարարումների գինն աճել է 1.45%-ով՝ մեկ բարելի դիմաց հասնելով 48.21 դոլարի։