Կրասնոյարսկում 520 մարդու են ձերբակալել և զինկոմիսարիատի ծանուցումներ հանձնել․ նրանց թվում Ադրբեջանի քաղաքացիներ կան

Լուրեր

09.09.2026 | 17:23
ԱՄՆ-ն չինական ընկերություններին մեղադրել է ամերիկյան արհեստական բանականության տեխնոլոգիաները պատճենելու մեջ
09.09.2026 | 17:08
Մեղրիի համայնքապետը ձերբակալվել է․ գործով կա 8 ձերբակալված
09.09.2026 | 17:05
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել թռչունին
09.09.2026 | 16:49
Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների առաջիկա հանդիպման շուրջ պայմանավորվածություն կա․ խոսնակ
09.09.2026 | 16:38
Արմեն Գրիգորյանը նոր պաշտոն է ստացել միջազգային ընկերությունում
09.09.2026 | 16:31
«Մեր ժամանակների հերոսը» թանկացել է․ 395 հազար դոլար՝ «Դոմինո վիդեո փրոդաքշն»-ին
09.09.2026 | 16:19
Չխոշորացված համայնքը մի խոշորացրեք ու որևէ մարդու հագով մի կարեք համայնքի ղեկավարի պաշտոնը․ Մամիկոն Ասլանյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 16:01
Վահե Ղալումյանը՝ ԱԺ տարածքային կառավարման և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ
09.09.2026 | 15:51
Զարուհի Բաթոյանն ընտրվեց Առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 15:42
ՀԷՑ-ի 100% բաժնետոմսերի նկատմամբ հանրության գերակա շահ ճանաչելու նախագիծը հրապարակվել է
09.09.2026 | 15:33
ՊԵԿ-ը ստուգել է Նարեկ Նալբանդյանի բիզնեսները․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 15:23
Խանդանյանը` Բայրամովի հայտարարությունների մասին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 15:15
ՀՀ-Ադրբեջան սահմանազատումը՝ հյուսիսից հարավ //ՀՀ քաղաքացիության տուրքը կբարձրանա․ ԼՈՒՐԵՐ
09.09.2026 | 15:08
ՔԿ-ն կադրեր է հրապարակել Գագիկ Խաչատրյանին պատկանող առանձնատան խուզարկությունից․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 14:56
«Սուտ եք խոսում, Տավուշից Ադրբեջանին գյուղ չի հանձնվել»․ բանավեճ՝ Ղալումյանի և Ղազարյանի միջև․ ՏԵՍԱՆՅՈւԹ
Բոլորը

Կրասնոյարսկում ուժայինները ռեյդեր են անցկացրել տեղական շուկաներում, ինչի հետևանքով ձերբակալվել է 520 մարդ, այդ թվում՝ 417 օտարերկրացի։ Այս մասին հայտնում է Կրասնոյարսկի երկրամասի և Խակասիայի Հանրապետության քննչական կոմիտեի վարչությունը, որի նախաձեռնությամբ տեղի են ունեցել ստուգումները, փոխանցում է Current time-ը։

Ձերբակալվածների թվում են Ուզբեկստանի, Ադրբեջանի, Տաջիկստանի և Ղրղզստանի քաղաքացիներ։ Նշվում է, որ նրանք գտնվել են ՌԴ-ում «միգրանցիոն օրենսդրության խախտմամբ»։

«Այս անձանց վարչական պատասխանատվության ենթարկելու հարց է նախաձեռնվել, առնվազն յոթ անձի նկատմամբ լուծվում է վտարման հարցը»,- նշել են Քննչական կոմիտեից։

Ռեյդի ընթացքում ձերբակալվածներից 92-ն ունեցել են ՌԴ քաղաքացիություն, նրանց զինկոմիսարիատների ծանուցագրեր են հանձնել։

2024 թվականի օգոստոսին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել է ՌԴ քաղաքացիություն ստանալուց հետո պարտադիր զինվորական գրանցման մասին օրենքը։ Այս պահանջը չկատարելը հիմք է դառնում Ռուսաստանի քաղաքացիությունից զրկելու համար։ Օրենքը հիմնականում վերաբերում է Կենտրոնական Ասիայի երկրներից միգրանտներին։

Անցյալ շաբաթ էլ ՌԴ ՆԳՆ-ն զինկոմիսարիատներից տեղեկատվություն էր խնդրել այն անձանց մասին, որոնք վերջերս ստացել են Ռուսաստանի քաղաքացիություն և զինվորական գրանցում չեն անցել։