Ադրբեջանի ընդդիմադիր կուսակցության ղեկավարը Մեջլիսի ընտրություններից հետո հրաժարական է տվել

Լուրեր

09.09.2026 | 18:00
«Հովանավորել են ծառահատումները»․ հայտնի է՝ ինչու է Հակակոռուպցիոնը մտել էկոպարեկային ծառայություն
09.09.2026 | 17:55
Մոլդովայում Ադրբեջանի քաղաքացի է ձերբակալվել․ նա կասկածվում են ՌԴ ԱԴԾ-ի համար աշխատելու մեջ
09.09.2026 | 17:46
Գնաճը Հայաստանում 4.4% է․ միսը, ձուն, ծիրանն ու դիզվառելիքը զգալի թանկացել են
09.09.2026 | 17:23
ԱՄՆ-ն չինական ընկերություններին մեղադրել է ամերիկյան արհեստական բանականության տեխնոլոգիաները պատճենելու մեջ
09.09.2026 | 17:08
Մեղրիի համայնքապետը ձերբակալվել է․ գործով կա 8 ձերբակալված
09.09.2026 | 17:05
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել թռչունին
09.09.2026 | 16:49
Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների առաջիկա հանդիպման շուրջ պայմանավորվածություն կա․ խոսնակ
09.09.2026 | 16:38
Արմեն Գրիգորյանը նոր պաշտոն է ստացել միջազգային ընկերությունում
09.09.2026 | 16:31
«Մեր ժամանակների հերոսը» թանկացել է․ 395 հազար դոլար՝ «Դոմինո վիդեո փրոդաքշն»-ին
09.09.2026 | 16:19
Չխոշորացված համայնքը մի խոշորացրեք ու որևէ մարդու հագով մի կարեք համայնքի ղեկավարի պաշտոնը․ Մամիկոն Ասլանյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 16:01
Վահե Ղալումյանը՝ ԱԺ տարածքային կառավարման և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ
09.09.2026 | 15:51
Զարուհի Բաթոյանն ընտրվեց Առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 15:42
ՀԷՑ-ի 100% բաժնետոմսերի նկատմամբ հանրության գերակա շահ ճանաչելու նախագիծը հրապարակվել է
09.09.2026 | 15:33
ՊԵԿ-ը ստուգել է Նարեկ Նալբանդյանի բիզնեսները․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 15:23
Խանդանյանը` Բայրամովի հայտարարությունների մասին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
Բոլորը

Ադրբեջանի ընդդիմադիր «Հանրապետական ​​այլընտրանք» կուսակցության (REAL) քաղաքական հանձնաժողովը նախնական քննարկումներ է անցկացրել սեպտեմբերի 1-ին անցկացված արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքների վերաբերյալ։ Որոշվել է խորհրդարանական ընտրությունները գնահատել դրանց պաշտոնական արդյունքներն ու դրանցում կուսակցական թեկնածուների մասնակցությունն ամփոփելուց հետո։

Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ քաղաքական կոմիտեն ընդունել է Իլգար Մամեդովի հրաժարականը կուսակցության նախագահի պաշտոնից։ Որոշվել է մինչև սեպտեմբերի 30-ն ավարտել նախագահության փոխանցման գործընթացը, որպեսզի քաղկոմիտեի նոր ղեկավարը հոկտեմբերի 1-ից սկսի իր պարտականությունների կատարումը։ Մամեդովը, սակայն, մնում է քաղաքական կոմիտեի անդամ։

Հավելենք, որ երբ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը չէր բավարարել Մամեդովի բողոքը իր շրջանում խորհրդարանական ընտրությունների արդյունքները չեղարկելու վերաբերյալ՝ չնայած կեղծիքների ապացույցներին, նա հայտարարել էր կուսակցության ղեկավարի պաշտոնից հեռանալու մասին։

«Արդյունքում, ինչպես և խոստացել էի 2023 թվականին, ես հեռանում եմ REAL կուսակցության ղեկավարի պաշտոնից։ Ընտրությունների արդյունքների վերաբերյալ Սահմանադրական դատարանի որոշումից հետո քաղաքական հանձնաժողովը կընտրի կուսակցության նոր ղեկավարին»,- ասել էր Մամեդովը։

Նա REAL-ի նախագահն է 2010 թվականից։ Շարժումը հիմնադրվել է 2008 թվականին, իսկ որպես կուսակցություն գրանցվել 2020 թվականի օգոստոսին։

2013 թվականի հունվարին Իլգար Մամեդովը մեղավոր էր ճանաչվել Քրեական օրենսգրքի 220.1 և 315.2 հոդվածներով և դատապարտվել 7 տարվա ազատազրկման։ 2014-ին Եվրոպական դատարանը որոշում էր կայացրել, որ նա կալանավորվել է քաղաքական դրդապատճառներով։

Մամեդովը պայմանական վաղաժամկետ ազատ է արձակվել 2018 թվականին։ Վերջին  տարիներին նա ակտիվ շփումներ է պահպանում Ադրբեջանի իշխանությունների հետ, անգամ տարբեր հարցերում աջակցում։

Էմմա Չոբանյան