Աղետալի ջրհեղեղներ Կենտրոնական ու Արևելյան Եվրոպայում. զոհեր կան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

08.10.2026 | 10:06
ԵՄ-ն ամբողջությամբ ընդունեց Հայաստանի համար առևտրային արտոնությունների փաթեթը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 09:59
Կառավարության նիստը՝ ՈՒՂԻՂ
08.10.2026 | 09:52
Կանանց Հայաստանի Մ-19 հավաքականը պարտվել է 0:11 հաշվով
08.10.2026 | 09:41
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
08.10.2026 | 09:30
Հայտնի են ըմբշամարտի Հայաստանի Մ-23 հավաքականների կազմերն ԱԱ-ում
07.10.2026 | 23:48
Արթուր Դանիելյանը կալանավորվեց
07.10.2026 | 23:19
Հայաստանը ՄԱԿ-ում ընդգծել է զարգացող երկրների համար միջազգային աջակցության և ֆինանսավորման կարևորությունը
07.10.2026 | 23:00
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Հակոբ Պարոնյան փողոցում
07.10.2026 | 22:47
Ռուսաստանն այս տարի պատերազմի վրա կծախսի ռեկորդային՝ 200 միլիարդ դոլար․ Bloomberg
07.10.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.10.2026 | 22:19
Ադրբեջանական իշխանական ԶԼՄ-ն Թուրքիայի մասին կոշտ շեշտադրմամբ հրապարակում է արել՝ հարաբերությունների լարվածության ֆոնին
07.10.2026 | 22:05
Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
07.10.2026 | 21:52
Երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ՝ պայմանավորված «Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությամբ
07.10.2026 | 21:38
Ովքեր են ղեկավարում Սյունիքի համայնքները․ քաղաքական անցյալ, բիզնես կապեր և քրեական վարույթներ
07.10.2026 | 21:25
Հայաստանում երկաթգծերը վերականգնելու նախագծման մրցույթին ղազախական ու ուզբեկական ընկերություններ են մասնակցել, բայց չեն հաղթել
Բոլորը

«Բորիս» փոթորկի հետևանքով առաջացած հորդառատ անձրևները հեղեղումների են հանգեցրել Կենտրոնական և Արևելյան Եվրոպայում: Ջուրը լցվել է հազարավոր տներ, էլեկտրաէներգիայի մատակարարումների խափանումներ են գրանցվել։ Զոհեր կան։

Լեհաստանում երկրի հարավում տեղի ունեցած ջրհեղեղների պատճառով տարերային աղետի ռեժիմ է հայտարարվել, հայտնել է երկրի վարչապետ Դոնալդ Տուսկը։

«Իրավասու նախարարների և ծառայությունների հետ խորհրդակցություններից հետո ես հրահանգեցի պատրաստել Նախարարների խորհրդի հրամանագիրը տարերային աղետի ռեժիմ մտցնելու մասին»,- գրել է Տուսկը X սոցցանցում։

Ավելի վաղ Լեհաստանի վարչապետը ֆինանսների նախարարին հանձնարարել էր միջոցներ հատկացնել քաղաքացիներին շտապ օգնություն ցուցաբերելու և ջրհեղեղի հետևանքները վերացնելու համար, ինչպես նաև խնդրել էր պաշտպանության նախարարին լրացուցիչ ուժեր ուղարկել տուժած շրջաններ։

«Մենք ոչ մեկին չենք թողնի բախտի քմահաճույքին»,- ընդգծել է նա։

Լեհաստանի հարավ-արևմուտքում հորդառատ անձրևներից և դրան հաջորդած Նիսա գետի վարարումից հետո տներ են հեղեղվել, որոշ շրջաններում ջուրը քշել է կամուրջները: Մի շարք բնակավայրերում տարհանումներ են սկսվել ուղղաթիռների միջոցով։ Վատ եղանակի պատճառով չորս վոյեվոդությունների ավելի քան 350 մանկապարտեզներում և դպրոցներում դասերը դադարեցվել են։ Երկու մարդ է զոհվել։ Ջրհեղեղը որակել են ամենասարսափելին 1997 թվականից ի վեր։

Հորդառատ անձրևները ջրհեղեղների են հանգեցրել նաև Ավստրիայում, Չեխիայում, Ռումինիայում և Մոլդովայում։ Եվրոպական երկրներում աղետի տարերային աղետի պատճառով առնվազն ութ մարդ է զոհվել, հայտնում է BBC-ն։

Ավստրիայում մեկ հրշեջ է զոհվել քաղաքացիներին ջրհեղեղից փրկելու գործողության ժամանակ, գրում է Reuters-ը։

Ամենաշատ զոհերը գրանցվել են Ռումինիայում․ այստեղ մահացել է վեց մարդ։ Ռումինիայի արևելքում գտնվող Գալաթի գավառում 12 բնակավայր և մի քանի հազար տնային տնտեսություն է լրջորեն տուժել, ավելի քան 250 մարդ տարհանվել է։ Որոշ բնակավայրերում ջրածածկ փողոցներում ջրի մակարդակը հասել է մեկուկես մետրի։

Չեխիայում 56 հազար բնակչություն ունեցող Օպավա քաղաքում մինչև 10 հազար բնակիչ ստիպված է եղել լքել տները, հազարավոր մարդիկ տարհանվել են Կրնով քաղաքից, որը գրեթե ամբողջությամբ հեղեղվել է։ Ոստիկանությունը հայտնել է, որ առնվազն չորս մարդ անհետ կորել է։ Միաժամանակ, հաղորդվում է, որ չեխ փրկարարները որոնում են երեք մարդու, որոնք եղել են երկրի արևելքում գետն ընկած ավտոմեքենայում։

Ստորին Ավստրիայի իշխանությունները շրջանի ամբողջ տարածքը հայտարարել են «աղետի գոտի», մոտ 1,1 հազար տուն է տարհանվել։

Մոլդովայում հորդառատ անձրևների պատճառով Քիշնևը և տասնյակ այլ բնակավայրեր հեղեղվել են, բնակիչները մնացել են առանց էլեկտրականության։