Ֆրանսիան աջակցում է ՀՀ կայունության համար ռազմավարական նշանակություն ունեցող ենթակառուցվածքներին. Սեժուրնե
Քաղաքականություն
15.09.2024 | 22:06Ֆրանսիայի ԱԳ նախարար Ստեֆան Սեժուրնեն X-ի իր էջում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ Վեդիի ջրամբար այցելությունից համատեղ լուսանկար է հրապարակել։
«Վեդիի ամբարտակի կառուցումն ավելի քան 80%-ով ֆինանսավորվում է Զարգացման ֆրանսիական գործակալության կողմից։ Ամբարտակի կառուցումը թույլ կտա ոռոգել 3200 հա գյուղատնտեսական նշանակության հողեր և ֆերմաներ։
Ֆրանսիան աջակցում է Հայաստանի կայունության համար ռազմավարական նշանակություն ունեցող ենթակառուցվածքներին»,- գրել է նա։