Մեծ Բրիտանիայի վարչապետը պատասխանել է ռուս-ուկրաինական պատերազմին ՆԱՏՕ-ի մասնակցության մասին Պուտինի խոսքերին

Լուրեր

08.10.2026 | 18:10
ՀՀ-Ադրբեջան քննարկում Գորիսում՝ TRIPP-ի հարցով // «Ռոսիա»-ի շենքի բռնագանձնման պահանջ է դրվել․ ԼՈՒՐԵՐ
08.10.2026 | 18:02
Փարիզում քննարկվել է ապաստանի գործերով մասնագիտացված դատավորներ ունենալու հնարավորությունը
08.10.2026 | 17:52
Եվրախորհրդարանը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Իրանում, Վրաստանում և Ադրբեջանում բռնաճնշումների պատասխանատուների նկատմամբ
08.10.2026 | 17:43
Առուշանյանը ՔՊ կուսակցության անդամ չէ և չի պատրաստվում դառնալ․ Արմեն Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 17:35
Եվրախորհրդարանում կոչ են արել փակել ԵՄ տարածքում գործող բոլոր «Ռուսական տները»
08.10.2026 | 17:30
Կաթողիկոսի եղբայր Գևորգ Ներսիսյանն ու նրա որդին մեղավոր են ճանաչվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 17:26
Sportico. Աշխարհի ամենաբարձր վարձատրությամբ ֆուտբոլիստները
08.10.2026 | 17:18
Մուրադովն անհետ կորածների ցուցակ ուներ, օգտագործե՛ք ՌԴ-ի ձեր լծակները․ զոհվածի մայր․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 17:09
Թրամփը միջանկյալ ընտրություններից առաջ դիտարկում է Իրանի դեմ հնարավոր հարվածների հարցը․ The Atlantic
08.10.2026 | 17:01
Վարդաձորում 2-րդ դասարանցու նկատմամբ բռնության դեպքով Տեսչական մարմնի կողմից նախաձեռնվել է վարչական վարույթ
08.10.2026 | 16:57
ՀՖՖ. Եղիշե Մելիքյանն ունի ՀՀ քաղաքացիություն
08.10.2026 | 16:52
Հայտնի է Արման Ծառուկյանի հաջորդ մրցակիցը RAF-ում. ԼՈՒՍԱՆԿԱՐ
08.10.2026 | 16:44
Ոչ մի կապ չունի ազգությունը. ՔՊ-ականը` զինված ադրբեջանցու հանցագործության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 16:44
Կայացել է Նիկոլ Փաշինյանի և Շավքաթ Միրզիյոևի հանդիպումը
08.10.2026 | 16:36
Հարավային Կորեան հետ է կանչում Ուկրաինայում իր դեսպանին
Բոլորը

Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը մեկնաբանել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի այն հայտարարությունը, թե Ռուսաստանի տարածքում արևմտյան հեռահար զենքի օգտագործումը կնշանակի ՆԱՏՕ-ի երկրների անմիջական մասնակցությունը հակամարտությանը։

«Ռուսաստանը սկսեց այս հակամարտությունը։ Ռուսաստանը ապօրինի ներխուժել է Ուկրաինայի տարածք։ Ռուսաստանը կարող է դադարեցնել այս հակամարտությունը հենց հիմա։ Ուկրաինան ունի ինքնապաշտպանության իրավունք, և մենք ակնհայտորեն լիովին աջակցում ենք Ուկրաինայի ինքնապաշտպանության իրավունքին. մենք սովորելու հնարավորություններ ենք տալիս»,- Սթարմերի խոսքերն է մեջբերում Sky News-ը:

Մեծ Բրիտանիայի վարչապետը նաև նշել է, որ Լոնդոնը «չի ձգտում Ռուսաստանի հետ հակամարտության»։ «Դա ոչ մի դեպքում մեր մտադրությունը չէ», – հավելել է նա:

Սեպտեմբերի 11-ին The Guardian-ը հայտնել էր, որ Մեծ Բրիտանիան որոշել է թույլ տալ Ուկրաինային օգտագործել Storm Shadow թևավոր հրթիռները՝ հարվածելու Ռուսաստանի տարածքում թիրախներին: Այս մասին պաշտոնապես չի հայտարարվել։

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ Ուկրաինայի՝ արևմտյան բարձր ճշգրտության զենքերով հարվածները Ռուսաստանի տարածքին կնշանակեն, որ ՆԱՏՕ-ի երկրներն ուղղակիորեն ներգրավված են պատերազմի մեջ:

Նրա խոսքով՝ Ուկրաինայի զինված ուժերն ինքնուրույն ի վիճակի չեն նման հարվածներ հասցնել՝ դա կարող է տեղի ունենալ միայն ՆԱՏՕ-ի արբանյակների տվյալների օգտագործմամբ, որոնք Ուկրաինան չունի։