Քննարկվել են անվտանգության մարտահրավերները, որոնց բախվում են փոքր և միջին պետությունները

Լուրեր

09.09.2026 | 13:07
Օդի ջերմաստիճանը Հայաստանում կբարձրանա 6-8 աստիճանով
09.09.2026 | 12:59
ԵՄ-ն դատապարտում է, Բոսնիա և Հերցոգովինան հետ կանչում Սերբիայում դեսպանատան աշխատակիցներին․ պատճառը Բելգրադում Մլադիչի հանդիսավոր հուղարկավորությունն է
09.09.2026 | 12:34
Առաջիկայում հնարավոր է գլխավոր դատախազը գա ԱԺ՝ Ծովինար Վարդանյանին մեղադրյալ ներգրավելու հարցով․ Էդգար Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 12:23
Ուկրաինական ԱԹՍ-ները գրոհել են Նովոռոսիյսկը․ զոհվել է 4, վիրավորվել՝ 29 մարդ
09.09.2026 | 12:16
«Արգելում եմ իմ հոր անունը տալ», «Արցախցիների տեղահանման ժամանակ Դուբայում հանգստանում էիք»․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 12:13
ԱԺ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստը․ ՈՒՂԻՂ
09.09.2026 | 12:11
Փաշինյանը էկոնոմ դասով մեկնել է Փարիզ//ԵՄ-ն գումար կհատկացնի Կիևին Patriot-ի հրթիռների համար․ ԼՈՒՐԵՐ
09.09.2026 | 12:03
ՌԴ-ն հարվածել է Ուկրաինա-Մոլդովա սահմանի անցակետին․ երկու մարդ զոհվել է
09.09.2026 | 11:48
ԱՄՆ-ն հայտնել է իրանական 5 լցանավերի ոչնչացման մասին․ Թեհրանը թիրախավորել է Հորդանանում ամերիկյան ռազմաբազան
09.09.2026 | 11:42
Ծովինար Վարդանյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ
09.09.2026 | 11:33
Ցինիկ հարցադրումներ է կատարում, որևէ հարցի չեմ պատասխանելու․ Մանավազյանը՝ Էդգար Ղազարյանին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 11:04
ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստը․ ՈՒՂԻՂ
09.09.2026 | 11:02
ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստը․ ՈՒՂԻՂ
09.09.2026 | 10:58
Գազամատակարարման պլանային դադարեցումներ Արագածոտնի, Շիրակի և Լոռու մարզերում
09.09.2026 | 10:41
Հրդեհ Քարաբերդում․ այրվել է մոտ 700 հակ անասնակեր
Բոլորը

ՀՀ ԱԳՆ գլխավոր քարտուղար Դավիթ Կարապետյանի գլխավորությամբ սեպտեմբերի 9-11-ը կայացած «Երևանյան երկխոսություն» միջազգային համաժողովի շրջանակներում տեղի է ունեցել «Ժամանակակից դարաշրջանում փոքր և միջին պետությունների համար անվտանգության նոր մարտահրավերներ» խորագրով փակ քննարկումը:

ՀՀ ԱԳՆ-ից տեղեկացնում են, որ որպես հատուկ հյուր ելույթով հանդես է եկել ՀՀ արտաքին հետախուզական ծառայության պետ Քրիստիննե Գրիգորյանը: Բանախոսներն էին Ջորջ Մարշալլ ռազմավարական հետազոտությունների կենտրոնի տնօրեն Բարր Ռ. Սեգինը (ԱՄՆ ռազմաօդային ուժերի պաշտոնաթող գեներալ-մայոր), Մերձավոր Արևելքի և Հարավային Ասիայի ռազմավարական հետազոտությունների կենտրոնի պրոֆեսոր Դեյվիդ Դե Ռոշը (ԱՄՆ), Լոնդոնի Մերձավոր Արևելքի և Աֆրիկայի ինստիտուտի (SOAS) տնօրեն և SOAS համալսարանի քաղաքականության և միջազգային հետազոտությունների ամբիոնի պրոֆեսոր Լինա Խատիբը, Հայաստանի կիրառական քաղաքականության հետազոտական ինստիտուտի ավագ գիտաշխատող Լեոնիդ Ներսիսյանը:

Քննարկվել են անվտանգության բազմատեսակ մարտահրավերները, որոնց բախվում են փոքր և միջին պետությունները ավելի ու ավելի բարդացող գլոբալ լանդշաֆտում, մասնավորապես՝ համաշխարհային խոշոր տերությունների մրցակցության, կլիմայի փոփոխության և օրեցօր զարգացող տեխնոլոգիաների ազդեցության պայմաններում: Մասնակիցները կարծիքներ են փոխանակել դիմակայունության բարձրացման, ամուր գործընկերային հարաբերությունների կառուցման, ներքին կայունության ու արտաքին ճնշումների միջև հավասարակշռության ձեռքբերման վերաբերյալ:

Անդրադարձ է կատարվել նաև տարածաշրջանային համագործակցության դերի գնահատմանը փոքր ու միջին պետությունների անվտանգության ամրապնդման գործում, անվտանգության ներքին և արտաքին սպառնալիքների կառավարման բարդություններին, ասիմետրիկ սպառնալիքների հակազդմանը՝ ոչ պետական դերակատարների, ահաբեկչության և կիբեռհարձակումների հետևանքով առաջացած մարտահրավերներին: