«Քաղաքական պատվերի կատարում»․ Բաքվի դատարանը վարույթ է ընդունել Ադրբեջանի ընդդիմության ղեկավարի դեմ հայցը

Լուրեր

07.11.2026 | 13:08
Ալիկ Սարգսյանի մարզպետության տարիներին 1480 հա հող է տրամադրվել ձևական մրցույթներով․ Դատախազությունը դիմել է դատարան
07.11.2026 | 12:54
Գևորգ Էմին-Տերյանի նկատմամբ ֆիզիկական ներգործության կատարելու կասկածանքով 3 անձ է ձերբակալվել. ՆԳՆ
07.11.2026 | 12:34
Ռուսաստանում հրթիռակոծվել է «Իսկանդեր» հրթիռների համար սարքավորումներ արտադրող գործարանը․ խոշոր հրդեհ է բռնկվել
07.11.2026 | 12:15
Վթարային ջրանջատում Երևանի Էրեբունի վարչական շրջանում
07.11.2026 | 11:55
Երևանի կենտրոնում փոշու պարունակությունը հինգ օր գերազանցել է թույլատրելի սահմանը
07.11.2026 | 11:33
ԱԺ վարչատնտեսական վարչության պետի նկատմամբ ծառայողական քննություն է նշանակվել
07.11.2026 | 11:11
Նավթի գները նվազել են
07.11.2026 | 10:54
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
07.11.2026 | 10:33
Ռոբերտ Փիլիպոսյանը՝ կայծակնային շախմատի Մ-20 ԱԱ-ի բրոնզե մեդալակիր
07.11.2026 | 10:22
Արմեն Գրիգորյանը վերընտրվել է Գլխավոր դատախազին առընթեր էթիկայի հանձնաժողովի անդամ
07.11.2026 | 09:42
Հայաստանը, ԱՄՆ-ն և Ադրբեջանը սկսել են TRIPP-ի տեխնիկական պլանավորման աշխատանքները
07.11.2026 | 09:30
Նորբերտո Բրիասկո Բալեկյանը գոլ է խփել Արգենտինայի առաջնությունում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 23:24
Նոյեմբերի 7-ին ՊԵԿ էլեկտրոնային համակարգերը երկու ժամով անհասանելի կլինեն
06.11.2026 | 23:10
Եվրոպայում նոյեմբերի 6-ին ավելի քան 15 չվերթի մասով պայթյունի սպառնալիք է ստացվել
06.11.2026 | 22:53
ԵՄ-ն է TikTok-ին մեղադրել է օրենքի խախտման մեջ ու պահանջել փոխել վնասակար ալգորիթմը
Բոլորը

Բաքվի Նասիմի շրջանային դատարանում ավարտվել է Այդին Ալիևի՝ Ադրբեջանի  ընդդիմադիր «Ադրբեջանի ժողովրդական ճակատ» կուսակցության ղեկավար Ալի Քերիմլիի դեմ որպես մասնավոր մեղադրանք ներկայացրած բողոքի նախնական ​​լսումները։ Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ դատարանը բողոքը վարույթ է ընդունել։ Սեպտեմբերի 19-ին նշանակված է գործով դատական ​​նիստը:

Այդին Ալիևը պահանջում է Ալի Քերիմլիին պատասխանատվության ենթարկել Ադրբեջանի ՔՕ 147.1 հոդվածով (զրպարտություն)։ Եթե ​​բողոքը բավարարվի, Ալի Քերիմլիին սպառնում է մինչև 6 ամիս ժամկետով ազատազրկում։

Նշենք, որ Քերիմլիին դատի տված Այդինը Ալիևն 2019 թվականին Ժողովրդական ճակատ կուսակցության նախագահության ընդհանուր ժողովի որոշմամբ հեռացվել էր կուսակցությունից։ Ալիևի բողոքի հիման վրա դատարանն անվավեր էր ճանաչել համագումարի արդյունքները։

Քերիմլիին պահանջներ են ներկայացվել  հետևյալ հայտարարությունների համար․ «Կուսակցությունից հեռացված՝ կուսակցության քաղաքական կուրսից շեղվելու և իշխանությունների հետ համագործակցության համար Ալիև Այդինը, դատարանի որոշմամբ, հարկադրաբար վերականգնվել է Վերահսկիչ և վերստուգիչ հանձնաժողովի ղեկավարի պաշտոնում։ Կուսակցությունում հարկադրաբար վերականգնված այս անձի բողոքի հիման վրա Նասիմիի շրջանային դատարանը 05.07.2024թ.-ին անվավեր է ճանաչել 24.06.2023թ. համագումարի որոշումները, որոնք ընդունվել են 287 կողմ  մեկ «դեմ» ձայներով»։

Այժմ էլ Քերիմլին դատարանի կողմից իր դեմ հայցի ընդունումն անվանել է «քաղաքական պատվերի կատարում»:

«Դատարանի որոշումն ինձ ամենևին չզարմացրեց։ Դատարանը կատարել է քաղաքական պատվեր՝ ընդունել գործը քննության՝ չնայած իրավական հիմքերի և հանցագործության փաստի բացակայությանը»,- ասել է նա։

Նա նշել է, որ 2013 թվականից 8 մարդ ենթարկվել է խոշտանգումների՝ իր դեմ ցուցմունքներ կորզելու և քրեական պատասխանատվության ենթարկելու նպատակով։

«Այն ժամանակ իշխանություններն այնքան խելացի էին, որ իմ դեմ քրեական գործ չհարուցեցին, բայց հիմա, ըստ երևույթին, ռեժիմն իրեն լիովին անպատիժ է զգում՝ անտեսելով ԱՄՆ-ի, ԵՄ-ի, Եվրախորհրդի և այլոց հորդորները՝ դադարեցնել բռնաճնշումները։ Ընդդիմադիր կուսակցության առաջնորդի դեմ քրեական գործ հարուցելով՝ իշխանությունները ցանկանում են վերջնականապես վերացնել ընդդիմությանը, քաղաքացիական հասարակությանը և ազատ լրատվամիջոցներին»,- հայտարարել է Քերիմլին։

Էմմա Չոբանյան