Եվրաջասթի նախագահը կայցելի Հայաստան 

Լուրեր

09.09.2026 | 18:00
«Հովանավորել են ծառահատումները»․ հայտնի է՝ ինչու է Հակակոռուպցիոնը մտել էկոպարեկային ծառայություն
09.09.2026 | 17:55
Մոլդովայում Ադրբեջանի քաղաքացի է ձերբակալվել․ նա կասկածվում են ՌԴ ԱԴԾ-ի համար աշխատելու մեջ
09.09.2026 | 17:46
Գնաճը Հայաստանում 4.4% է․ միսը, ձուն, ծիրանն ու դիզվառելիքը զգալի թանկացել են
09.09.2026 | 17:23
ԱՄՆ-ն չինական ընկերություններին մեղադրել է ամերիկյան արհեստական բանականության տեխնոլոգիաները պատճենելու մեջ
09.09.2026 | 17:08
Մեղրիի համայնքապետը ձերբակալվել է․ գործով կա 8 ձերբակալված
09.09.2026 | 17:05
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել թռչունին
09.09.2026 | 16:49
Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների առաջիկա հանդիպման շուրջ պայմանավորվածություն կա․ խոսնակ
09.09.2026 | 16:38
Արմեն Գրիգորյանը նոր պաշտոն է ստացել միջազգային ընկերությունում
09.09.2026 | 16:31
«Մեր ժամանակների հերոսը» թանկացել է․ 395 հազար դոլար՝ «Դոմինո վիդեո փրոդաքշն»-ին
09.09.2026 | 16:19
Չխոշորացված համայնքը մի խոշորացրեք ու որևէ մարդու հագով մի կարեք համայնքի ղեկավարի պաշտոնը․ Մամիկոն Ասլանյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 16:01
Վահե Ղալումյանը՝ ԱԺ տարածքային կառավարման և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ
09.09.2026 | 15:51
Զարուհի Բաթոյանն ընտրվեց Առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 15:42
ՀԷՑ-ի 100% բաժնետոմսերի նկատմամբ հանրության գերակա շահ ճանաչելու նախագիծը հրապարակվել է
09.09.2026 | 15:33
ՊԵԿ-ը ստուգել է Նարեկ Նալբանդյանի բիզնեսները․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 15:23
Խանդանյանը` Բայրամովի հայտարարությունների մասին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
Բոլորը

Եվրոպական միության քրեական արդարադատության ոլորտում համագործակցության գործակալության՝ Եվրաջասթի նախագահ Լադիսլավ Համրանը սեպտեմբերի 23-ին կայցելի Երևան, այս մասին Կառավարության նիստին տեղեկացրեց Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը։

Նա մանրամասնեց, որ այցի շրջանակներում կստորագրվի  Եվրաջասթի և Հայաստանի Հանրապետության իրավասու մարմինների միջև քրեական գործերով դատական համագործակցության մասին համաձայնագրին կից աշխատակարգ-համաձայնագիրը։

Արդարադատության նախարի խոսքով՝ աշխատակարգ-միջազգային պայմանագիրը կստորագրեն ՀՀ գլխավոր դատախազը և Եվրաջասթի նախագահը։

Կառավարության  նիստում էլ քննարկվեց համաձայնագրին կից աշխատակարգը։

«Համաձայնագրին կից աշխատակարգը հնարավորություն է տալու համագործակցության հարցերով դատախազի ներկայացվածությանը, նրա գործունեության շրջանակին, մասնավորապես՝ Եվրաջասթի կոլեգիայի լիագումար նիստերի, աշխատանքային խմբի աշխատանքներին, ռազմավարական նշանակության հանդիպումներին, իրազեկման միջոցառումներին և ծրագրերին մասնակցության հետ կապված հարցերի կարգավորում ապահովել»,- ընդգծեց Գրիգոր Մինասյանը։

Նշենք, որ ԱԺ-ն օրերս ընդունել է Եվրաջասթի և ՀՀ իրավասու մարմինների միջև դատական համագործակցության մասին համաձայնագիրը, որի նպատակն է զարգացնել կազմակերպված հանցավորության, ահաբեկչության, փողերի լվացման, թրաֆիքինգի և այլ ծանր հանցագործությունների դեմ պայքարում Եվրաջասթի և ՀՀ իրավասու մարմինների միջև միջազգային համագործակցությունը:

Կառավարության այսօրվա նիստի ընթացքում վարչապետ Նիկոլ Փաշինյանը Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանից հետաքրքրվեց՝ թե ինչ հարց ենք լուծում այս համակարգին միանալով։

Աննա Վարդապետյանը պատասխանեց, որ խոսքն իրավական օգնության շրջանակում քրեական վարույթի ընթացքում երրորդ երկրներ ուղարկվող իրավական օգնության հարցումների և տարբեր տվյալների հայցման մասին է, որոնք պաշտպանված են անհատական տվյալների պաշտպանության գործիքակազմով, այդ պատճառով դրանք չեն հրապարակվում, բայց օգտագործվում են քրեական վարույթների շրջանակում: Գլխավոր դատախազը նաև նշեց, որ  հայ դատախազը, որը ներկայացված կլինի այնտեղ,  կոնտակտային անձն է,  և նրա միջոցով ապահովելու են հարցումների օպերատիվ հասանելիությունը ԵՄ անդամ երկրներին։

Տեղեկացնենք, որ Հայաստանը ԵՄ անդամ երկիր չհանդիսացող երրորդ երկրների շարքում է (13-րդն է), որը ստորագրել է համաձայնագիրը։