Թուրքիան դատապարտել է ԱՄՆ-ի և Կիպրոսի միջև ռազմական համագործակցության պայմանագրի կնքումը

Լուրեր

09.09.2026 | 12:34
Առաջիկայում հնարավոր է գլխավոր դատախազը գա ԱԺ՝ Ծովինար Վարդանյանին մեղադրյալ ներգրավելու հարցով․ Էդգար Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 12:23
Ուկրաինական ԱԹՍ-ները գրոհել են Նովոռոսիյսկը․ զոհվել է 4, վիրավորվել՝ 29 մարդ
09.09.2026 | 12:16
«Արգելում եմ իմ հոր անունը տալ», «Արցախցիների տեղահանման ժամանակ Դուբայում հանգստանում էիք»․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 12:13
ԱԺ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստը․ ՈՒՂԻՂ
09.09.2026 | 12:11
Փաշինյանը էկոնոմ դասով մեկնել է Փարիզ//ԵՄ-ն գումար կհատկացնի Կիևին Patriot-ի հրթիռների համար․ ԼՈՒՐԵՐ
09.09.2026 | 12:03
ՌԴ-ն հարվածել է Ուկրաինա-Մոլդովա սահմանի անցակետին․ երկու մարդ զոհվել է
09.09.2026 | 11:48
ԱՄՆ-ն հայտնել է իրանական 5 լցանավերի ոչնչացման մասին․ Թեհրանը թիրախավորել է Հորդանանում ամերիկյան ռազմաբազան
09.09.2026 | 11:42
Ծովինար Վարդանյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ
09.09.2026 | 11:33
Ցինիկ հարցադրումներ է կատարում, որևէ հարցի չեմ պատասխանելու․ Մանավազյանը՝ Էդգար Ղազարյանին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 11:04
ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստը․ ՈՒՂԻՂ
09.09.2026 | 11:02
ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստը․ ՈՒՂԻՂ
09.09.2026 | 10:58
Գազամատակարարման պլանային դադարեցումներ Արագածոտնի, Շիրակի և Լոռու մարզերում
09.09.2026 | 10:41
Հրդեհ Քարաբերդում․ այրվել է մոտ 700 հակ անասնակեր
09.09.2026 | 10:27
Հայաստանում սպասվում է ջերմաստիճանի զգալի բարձրացում. Լևոն Ազիզյան
09.09.2026 | 10:11
Վթարային ջրանջատում Երևանում և Սյունիքում
Բոլորը

Թուրքիան դատապարտել է ԱՄՆ-ի և Կիպրոսի միջև ռազմական համագործակցության համաձայնագրի կնքումը՝ Վաշինգտոնին մեղադրելով հակամարտությունում իր չեզոք դիրքորոշումից հրաժարվելու մեջ։

«Մենք դատապարտում ենք ԱՄՆ-ի և Կիպրոսի հունական վարչակազմի միջև պաշտպանական երկկողմ համագործակցության ընդլայնման ճանապարհային քարտեզի ստորագրումը։ Մենք համաձայն ենք այս հարցի վերաբերյալ Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետության արտաքին գործերի նախարարության տարածած հայտարարության մեջ արտահայտված տեսակետներին և լիովին աջակցում ենք ՀԿԹՀ իշխանությունների արդարացված արձագանքին»,-ասվում է Թուրքիայի ԱԳՆ-ի տարածած հայտարարության մեջ։

Նշվում է, որ «ի վնաս Կիպրոսի թուրքական կողմի անվտանգության՝ ԱՄՆ իշխանությունների ձեռնարկած այս քայլերը, ներառյալ՝ անցյալ տարվա հունիսին կիպրահույների վարչակազմի հետ ռազմավարական երկխոսության մեկնարկի հայտարարությունը, խաթարում են Կիպրոս կղզու նկատմամբ ԱՄՆ-ի չեզոք դիրքորոշումը և դժվարացնում են Կիպրոսի հարցի արդար, տևական և կայուն լուծմանը հասնելը»։

«Այս համատեքստում մենք կարծում ենք, որ այն քաղաքականությունները, որոնք կարող են խաթարել տարածաշրջանային կայունությունը, պետք է վերանայվեն։ Թուրքիան, որպես երաշխավոր պետություն, կշարունակի ապահովել Կիպրոսի թուրքերի անվտանգությունն ու բարգավաճումը բոլոր հանգամանքներում»,- ասվում է հայտարարությունում։

Հավելենք, որ սեպտեմբերի 9-ին ԱՄՆ պաշտպանության նախարարի միջազգային անվտանգության հարցերով օգնական Սելեստ Վոլանդերը և Կիպրոսի Հանրապետության պաշտպանության նախարար Վասիլիս Պալմասը Նիկոսիայում ստորագրել են երկու երկրների միջև երկկողմ պաշտպանական համագործակցության ճանապարհային քարտեզ: