Թուրքիան Ադրբեջանում նոր ռազմական կցորդ է նշանակել

Լուրեր

09.09.2026 | 22:51
«Tour of Armenia»-ն առաջին անգամ Հայաստանում․ սեպտեմբերի 10-ից ճանապարհներին սահմանափակումներ կլինեն
09.09.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.09.2026 | 22:21
Վրաստանի նախկին գլխավոր դատախազը ՌԴ-ում Ուկրաինայի դեմ պատերազմին մասնակցող կամավորական ստորաբաժանում է ստեղծել․ նախկինում կռվել է հայկական «Արբատ»-ի կազմում
09.09.2026 | 22:04
Գյումրիում բացահայտվել է կեղծ օղու և կոնյակի պատրաստման դեպք․ 52-ամյա տղամարդը ձերբակալվել է. ՆԳՆ
09.09.2026 | 21:52
ՌԴ-ն ու Թուրքիան քննարկել են Հարավային Կովկասում իրավիճակը
09.09.2026 | 21:35
Մեկնարկել է Փաշինյանի և Մակրոնի հանդիպումը
09.09.2026 | 21:30
Պապիկյանը պաշտոնանկ է արել Ճամբարակի զորամասի հրամանատարին
09.09.2026 | 21:14
Կրեմլը ԱՄՆ-ին պայման է նշել Ուկրաինայում իրավիճակը շուտափույթ կարգավորելու համար
09.09.2026 | 21:00
Եթե ՌԴ-ն գազը թանկացնի, Գազպրոմը կարժանանա ՀԷՑ-ի ճակատագրին, Ադրբեջանից և ԵՄ-ից գազ կգնենք․ Առնոլդ Բլեյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.09.2026 | 20:47
Ծովինար Վարդանյանը հրաժարվել է ինձ ընդունել, դիմել եմ դատարան. Էդգար Ղազարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.09.2026 | 20:35
ԶՈՒ ԳՇ պետը մի շարք հանդիպումներ է ունեցել Լեհաստանի ռազմարդյունաբերական ոլորտի ներկայացուցիչների հետ
09.09.2026 | 20:19
«Առգրավումներն իրականացվել են կամայականորեն՝ շոուի նպատակով». Գագիկ Խաչատրյանի պաշտպանական կողմը՝ ՔԿ-ի գործողությունների մասին
09.09.2026 | 20:00
ԵՏՄ-ից դուրս գալը և ԵՄ մտնելը ՀՀ-ին գին կարժենա․ Արևմուտքը պատրաստ է վճարել այդ գինը․ Անդրիաս Ղուկասյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.09.2026 | 19:47
Սեպտեմբերի 10-ից մինչև նոյեմբերի 1-ը փակ կլինի Կոմիտասի պողոտա-Դավիթ Անհաղթի փողոց ուղեանցի վերին հատվածը
09.09.2026 | 19:33
Գերմանիայի ԱԳՆ-ն աջակցել է զորակոչային տարիքի ուկրաինացի տղամարդկանց Ուկրաինա վերադարձնելու առաջարկին
Բոլորը

Թուրքիան Ադրբեջանում նոր ռազմական կցորդ է նշանակել՝ գեներալ-մայոր Գաֆֆար Գյորենին։ Նա ներկայացվել է Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովին։ Ադրբեջանի ՊՆ-ի հաղորդմամբ՝ Հասանովը շնորհավորել է նրան գործունեության մեկնարկի կապակցությամ, ընդգծել «երկու եղբայրական պետությունների ղեկավարների անկեղծ հարաբերությունների բացառիկ ազդեցությունը երկկողմ ռազմական, ինչպես նաև այլ ոլորտներում համագործակցության զարգացման վրա»։

Ըստ Հասանովի՝ ադրբեջանա-թուրքական հարաբերությունները հիմնված են բարեկամության, եղբայրության և ռազմավարական դաշինքի վրա։

Նա հաջողություն է մաղթել Գյորենին Ադրբեջանի և Թուրքիայի միջև ռազմական համագործակցության ընդլայնմանն ուղղված հետագա գործունեության մեջ։

Գյորենն իր հերթին նշել է, որ կներդնի բոլոր ջանքերը երկու երկրների միջև ռազմական համագործակցության հետագա զարգացման համար։

Նշվում է, որ ռազմական կցորդի գործունեությունն ավարտած գեներալ-մայոր Սոներ Օրուչօղլուի մասնակցությամբ հանդիպմանը մտքերի հանգամանալից փոխանակում է տեղի ունեցել ռազմական, ռազմատեխնիկական, ռազմակրթական և այլ ոլորտներում համագործակցության նոր հեռանկարների, ինչպես նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի շուրջ։