Նոյաբրսկում ձերբակալել են Մի-8 ուղղաթիռը հրկիզելու մեջ կասկածվող երկու դպրոցականների

Լուրեր

27.11.2026 | 13:59
Հաստատվել է բուհերի 2027-2028 ուստարվա մասնագիտությունների և ընդունելության քննությունների ցանկը
27.11.2026 | 13:50
«Դա նույնն է, թե ինչ-որ մեկն այդպես խոսեր Հիտլերի մասին». Զելենսկին մեկնաբանել է Թրամփի՝ Պուտինին «ընկեր» անվանելու հայտարարությունը
27.11.2026 | 13:43
Բաքուն հայ գիտնականներին առաջարկել է «համատեղ ուսումնասիրել», որ Գանձասարն «աղվանական է»
27.11.2026 | 13:40
Վահագն Ալեքսանյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
27.11.2026 | 13:36
Դատավորների հայտարարությունը դատական համակարգի պաշտոնական դիրքորոշումը չէ․ ԱՆ
27.11.2026 | 13:28
Թմրամիջոցներ իրացնելու համար մեղադրվող Իլյա Մելիքյանից Գլխավոր դատախազությունը պահանջում է բռնագանձել շուրջ 136 միլիոն դրամ
27.11.2026 | 13:20
Արման Ծառուկյան․ «RAF-ի գոտին օգնել է ինձ գնել շատ տներ»
27.11.2026 | 13:10
Ուկրաինայի մի շարք բնակավայրերին ռուսական հարվածների հետևանքով զոհ և վիրավորներ կան
27.11.2026 | 13:01
Գազամատակարարման վթարային դադարեցում՝ Շիրակի մարզի որոշ գյուղերում
27.11.2026 | 12:52
Վերսկսվել է Աղվան Հովսեփյանի ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործի վարույթը
27.11.2026 | 12:43
Անգլիական ակումբը եվրագավաթներում կրկնել է «Արարատի» տպավորիչ ցուցանիշը
27.11.2026 | 12:34
Ուկրաինական ԱԹՍ-ները գրոհել են Սանկտ Պետերբուրգը, Կրասնոդարի երկրամասը, Լենինգրադի և Տուլայի մարզերը․ տուժածներ կան
27.11.2026 | 12:25
Թուրքական և իսրայելական ֆուտբոլային ակումբների միջև Բաթումում անցկացված հանդիպմանը բախումներ են գրանցվել թուրք երկրպագուների ու ոստիկանների միջև․ 16 մարդ ձերբակալվել է․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.11.2026 | 12:17
Այսօր Հայկական երկաթուղու կառավարման հարցով հայ-ռուսական 2-րդ հանդիպումն է․ այն անցկացվելու է նեղ կազմով
27.11.2026 | 12:10
Թմրավաճառության մեջ կասկածվողները քարշ են տվել ոստիկանին // Մոսկվան՝ TRIPP-ում ՌԴ-ի շահերի մասին
Բոլորը

ՌԴ Նոյաբրսկ քաղաքում (Յամալ-Նենեցյան ինքնավար շրջան) երկու դպրոցականներ են ձերբակալվել, որոնք տեղի օդանավակայանում այրել են Utair RA-24519 Մի-8 ուղղաթիռը։ Այս մասին հայտնում են Baza և «Ավիատորշինա» տելեգրամ-ալիքները։

Ըստ նրանց՝ ձերբակալվածները 13 և 14 տարեկան են։ Նրանք օդանավակայան են մտել ցանկապատի անցքից։ Նշվում է, որ օդանավակայանում դպրոցականներն ուղղաթիռի վրա դյուրավառ խառնուրդ են լցրել ու փորձել են այրել այն։ Նրանցից մեկը, ըստ ոստիկանության, ծխախոտի մնացորդ է նետել Մոլոտովի կոկտեյլի մեջ, որից հետո պայթյուն է տեղի ունեցել։

Դեռահասները կարողացել են փախչել օդանավակայանից, սակայն ստացած այրվածքների պատճառով նրանց գտել են բժիշկների հետ կապ հաստատելուց հետո։

Անվտանգության ուժերը պնդում են, որ դպրոցականներն ասել են, թե ուղղաթիռը այրելու հրամանը ստացել են սոցիալական ցանցերում, ինչի համար, իբր, իրենց խոստացել են 5 միլիոն ռուբլի։ Ոստիկանության պնդմամբ՝ հարցաքննությունների ժամանակ դեռահասները խոստովանել են, որ նախկինում 30 հազար ռուբլի պարգևատրման դիմաց հրկիզել են բջջային ցանցի աշտարակը։ Քրեական գործ է հարուցվել։