ԵԽԽՎ-ն շանտաժի չի ենթարկվում․ գերմանացի պատգամավորն արձագանքել է Ալիևի նախապայմաններին

Լուրեր

07.10.2026 | 18:03
ԵՄ դեսպանները համաձայնեցրել են ՌԴ-ի դեմ պատժամիջոցների նոր՝ ռեկորդային ցուցակը
07.10.2026 | 17:57
Պեկին. Ալինա Չարաևան ավարտեց ելույթները. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 17:51
Բաքուն բողոք է հղել Բեռլինին՝ Ադրբեջանի օգտին գերմանական հետախուզության նախկին ղեկավարի լրտեսության վերաբերյալ հրապարակման համար
07.10.2026 | 17:50
Նա դիվերսանտ չէ․ Սուրեն Պապիկյանը՝ Շաքիում հայտնված ադրբեջանցի զինծառայողի մասին. ՏԵՍԱՆՅԹՈՒԹ
07.10.2026 | 17:42
Երասխի հատվածում մրցույթ ենք հայտարարել, որպեսզի երկաթուղին վերականգնվի․ Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 17:28
«Գուստավը» հայտարարում է՝ մենեջերն ազատվել է աշխատանքից․ թաքնված տեսախցիկի դեպքով նյութերն ուղարկվել են ՔԿ
07.10.2026 | 17:17
Ռուբիոն հայտարարել է, որ Իրանը «լիովին կորցրել է վերահսկողությունը» Հորմուզի նեղուցի նկատմամբ
07.10.2026 | 17:05
Փաշինյանը սխալվում է․ կին համայնքապետեր ՀՀ-ում եղել են նաև 2018-ից առաջ
07.10.2026 | 16:58
Ալիևը զանգահարել է Պուտինին
07.10.2026 | 16:53
«Հայ, թուրք, ադրբեջանցի․ ինչի՞ համար են էդ շահարկումները»․ Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 16:50
Դատական դեպարտամենտը չի կատարել դատարանի վճիռը․ դատավորին չվճարված գումարը կբռնագանձվի
07.10.2026 | 16:42
«Հրաշք այգի» ռեստորանային համալիրից 2 գորշ արջի տեղափոխել են ապաստարան
07.10.2026 | 16:30
ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանը՝ ՈՒՂԻՂ
07.10.2026 | 16:20
Հայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիան կանցկացնի «Սամուրայ» մրցաշարը
07.10.2026 | 16:15
Գարեգին Բ-ն իրավաբանների ու սահմանադրագետների հետ քննարկել է եկեղեցուն առնչվող նախաձեռնությունները
Բոլորը

Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) գերմանացի պատգամավոր Ֆրանկ Շվաբեն արձագանքել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարությանը, թե Բաքուն կվերացնի կազմակերպության անդամների՝ երկիր այցելելու արգելքը, երբ ադրբեջանական պատվիրակությունը վերադառնա ԵԽԽՎ։

«Ամենայն հարգանքով։ Ո՞վ է խորհուրդ տալիս Ադրբեջանի նախագահին. Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովը, իհարկե, չի կարող շանտաժի ենթարկվել։ Պայմանները շատ պարզ են։ Ադրբեջանը պետք է հետևի Խորհրդարանական վեհաժողովի բոլոր կանոններին՝ առանց «եթե ու բայց»-ի, քաղբանտարկյալները պետք է ազատ արձակվեն, իսկ Ադրբեջանը պետք է լիովին համագործակցի Խոշտանգումների դեմ կոմիտեի հետ։ Եվ, բնականաբար, մուտքի արգելքներ չպետք է լինեն»,-գրել է Շվաբեն X-ի իր միկրոբլոգում։

Իլհամ Ալիևը Իտալիայում միջազգային համաժողովում հայտարարել էր, թե «այն, ինչ տեղի է ունեցել այս տարվա հունվարին ԵԽԽՎ-ում, հատել է կարմիր գիծը»։

«Անցյալ տարի մենք ամբողջությամբ վերականգնեցինք մեր ինքնիշխանությունը։ Այսպիսով, անցյալ տարվա սեպտեմբերին Ադրբեջանի տարածքում անջատողականությունն ամբողջությամբ արմատախիլ արվեց։ Մենք այլ բան չենք արել, ինչ փորձում է անել Ուկրաինան։ Ուկրաինան անհաջող փորձում է վերականգնել իր ինքնիշխանությունը՝ չնայած Արևմուտքի հսկայական աջակցությանը։ Մենք ինքներս վերականգնեցինք մեր ինքնիշխանությունը՝ առանց որևէ աջակցության։ Դրանից բառացիորեն մի քանի ամիս անց ԵԽԽՎ-ն որոշեց մեր պատվիրակությանը զրկել ձայնի իրավունքից։ Այսինքն՝ մեր նկատմամբ պատժամիջոցներ կիրառվեցին, քանի որ մենք վերականգնեցինք մեր ինքնիշխանությունը»,- հայտարարել էր Ադրբեջանի ղեկավարը։

Նա հավելել էր, թե ԵԽԽՎ անդամներին, որոնք դեմ են քվեարկել ադրբեջանական պատվիրակության լիազորությունների երկարաձգմանը, անցանկալի անձ հայտարարելու՝ Բաքվի որոշումը համարժեք պատասխան է։

«Մեր որոշումը պատասխանն էր: Եթե ​​փոխեն իրենց որոշումը և վերականգնեն մեր իրավունքը, ապա այս, այսպես կոչված, էմբարգոն կհանվի։ Մեր պատվիրակությունը պետք է վերադառնա, և այդ ժամանակ արգելքը կվերացվի»,- նշել էր Ալիևը։

Հիշեցնենք, որ հունվարի 24-ին ԵԽԽՎ-ն քվեարկությամբ որոշել էր չվավերացնել Ադրբեջանի պատվիրակության լիազորությունները։ Այս որոշմամբ Ադրբեջանի պատվիրակությունն առնվազն մեկ տարով հեռացվել է ԵԽԽՎ-ից և կարող է վերադառնալ՝ իր կանոնադրական պարտավորությունները կատարելու դեպքում։ Ադրբեջանական պատվիրակության նկատմամբ քաղաքական պատժամիջոցներ սահմանող որոշմանը կողմ էր քվեարկել 76, դեմ՝ 10 պատգամավոր, ևս 4 խորհրդարանական ձեռնպահ է մնացել։

Էմմա Չոբանյան