Պուտինը պահանջում է, որ ռուսական կործանիչներն իրեն ուղեկցեն Թուրքիա․ հայտնի են դարձել ՌԴ նախագահի՝ Անկարա այցի նախապայմանները

Լուրեր

07.10.2026 | 18:03
ԵՄ դեսպանները համաձայնեցրել են ՌԴ-ի դեմ պատժամիջոցների նոր՝ ռեկորդային ցուցակը
07.10.2026 | 17:57
Պեկին. Ալինա Չարաևան ավարտեց ելույթները. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 17:51
Բաքուն բողոք է հղել Բեռլինին՝ Ադրբեջանի օգտին գերմանական հետախուզության նախկին ղեկավարի լրտեսության վերաբերյալ հրապարակման համար
07.10.2026 | 17:50
Նա դիվերսանտ չէ․ Սուրեն Պապիկյանը՝ Շաքիում հայտնված ադրբեջանցի զինծառայողի մասին. ՏԵՍԱՆՅԹՈՒԹ
07.10.2026 | 17:42
Երասխի հատվածում մրցույթ ենք հայտարարել, որպեսզի երկաթուղին վերականգնվի․ Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 17:28
«Գուստավը» հայտարարում է՝ մենեջերն ազատվել է աշխատանքից․ թաքնված տեսախցիկի դեպքով նյութերն ուղարկվել են ՔԿ
07.10.2026 | 17:17
Ռուբիոն հայտարարել է, որ Իրանը «լիովին կորցրել է վերահսկողությունը» Հորմուզի նեղուցի նկատմամբ
07.10.2026 | 17:05
Փաշինյանը սխալվում է․ կին համայնքապետեր ՀՀ-ում եղել են նաև 2018-ից առաջ
07.10.2026 | 16:58
Ալիևը զանգահարել է Պուտինին
07.10.2026 | 16:53
«Հայ, թուրք, ադրբեջանցի․ ինչի՞ համար են էդ շահարկումները»․ Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 16:50
Դատական դեպարտամենտը չի կատարել դատարանի վճիռը․ դատավորին չվճարված գումարը կբռնագանձվի
07.10.2026 | 16:42
«Հրաշք այգի» ռեստորանային համալիրից 2 գորշ արջի տեղափոխել են ապաստարան
07.10.2026 | 16:30
ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանը՝ ՈՒՂԻՂ
07.10.2026 | 16:20
Հայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիան կանցկացնի «Սամուրայ» մրցաշարը
07.10.2026 | 16:15
Գարեգին Բ-ն իրավաբանների ու սահմանադրագետների հետ քննարկել է եկեղեցուն առնչվող նախաձեռնությունները
Բոլորը

Անցյալ տարվանից ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը մի քանի անգամ հետաձգել է պաշտոնական այցը Թուրքիա։ Պաշտոնյաների կողմից բազմաթիվ պատճառներ են ներկայացվել, որոշներն էլ ասում են, որ Ուկրաինայի պատերազմի սկսվելուց ի վեր Պուտինը խուսափում է այն երկրներից, որոնք Խորհրդային Միության մաս չեն կազմել: Պատճառաբանություններից մեկն էլ այս տարեսկզբին Ռուսաստանում ընտրությունների անցկացումն էր։

Middle East Eye-ի աղբյուրները, սակայն, ասել են, որ Անկարա այցի ձգձգումների պատճառը Պուտինի ներկայացրած պայմաններն են։ Մասնավորապես, ՌԴ նախագահը ցանկանում է Թուրքիա մեկնել ռուսական կործանիչների ուղեկցությամբ, ըստ աղբյուրների, հավանաբար, թռիչքի ընթացքում ինքնաթիռներ խոցելու՝ Ուկրաինայի կարողության հետ կապված մտահոգությամբ պայմանավորված:

Մոսկվայի պահանջը՝ թռչել ռուսական կործանիչների ուղեկցությամբ, և դրանց հնարավոր վայրէջքը թուրքական հողում, բարդ խնդիր է, քանի որ ՆԱՏՕ-ի անդամ երկրի հակաօդային պաշտպանության համակարգերը կարող են նման ինքնաթիռները որպես թշնամու թիրախ ընկալել։

Բանակցություններին ծանոթ մի աղբյուր էլ լրատվամիջոցին ասել է, որ Թուրքիան, ամենայն հավանականությամբ, չի փակի ՆԱՏՕ-ի համակարգերը՝ Ռուսաստանի դիմումը բավարարելու համար:

Այցի շուրջ վերջին քննարկումներում ռուս և թուրք պաշտոնյաներն անդրադարձել են հոկտեմբերի առաջին շաբաթվա ընթացքում Պուտինի ժամանման հարցին: Աղբյուրներն ասել են, որ, այնուամենայնիվ, կործանիչների հետ կապված հստակ պահանջը քիչ հավանական է դարձնում այցի պլանավորումն ու կազմակերպումը: Վերջին անգամ Պուտինն Անկարա է այցելել 2014 թվականին։

Երկու նախկին թուրք դեսպաններ, որոնք սերտորեն ներգրավված են եղել օտարերկրյա պետությունների ղեկավարների այցերի հետ կապված հարցերում, MEE-ին ասել են, որ ռուսական խնդրանքը շատ անսովոր է։

«Թուրքիայի կառավարությունը, որպես ժեստ, կարող է կործանիչներ ուղարկել օտարերկրյա պետությունների ղեկավարներին ուղեկցելու համար»,- ասել է նախկին դեսպաններից մեկը՝ նշելով, որ «չի կարող հիշել որևէ այց, երբ օտարերկրյա պետության ղեկավարը ցանկություն հայտներ իր հետ իր երկրի կործանիչները բերել»:

Թուրք մյուս դիվանագետն էլ ասել է, որ նման պահանջը կարգավորող կոնկրետ արձանագրություն չկա՝ այն թողնելով քննարկման:

Մինչդեռ, ռուսական պահանջները միայն կործանիչներով չեն սահմանափակվում։ Ռուս պաշտոնյաները նաև դժգոհում են, որ Անկարայի երեք խոշորագույն հյուրանոցները՝ Hilton-ը, Sheraton-ը և JW Marriott-ը, ԱՄՆ-ին պատկանող բիզնեսներ են: Մոսկվան, ըստ խնդրին ծանոթ անձանց, ամերիկյան հյուրանոցային ցանցերը համարում է ոչ անվտանգ Ռուսաստանի ղեկավարի համար։ Սա մեծացնում է հավանականությունը, որ Անկարան կարող է կառավարական հյուրատուն տրամադրել Պուտինին հյուրընկալելու համար, ինչը շատ անսովոր է:

Անցյալ տարի MEE-ի աղբյուրները հայտնել էին, որ Պուտինի անվտանգության հետ կապված մտահոգությունները կարող են դերակատարություն ունենալ Անկարա նրա այցի հետաձգման հարցում: Քանի որ Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ է, ռուս պաշտոնյաները հատկապես անհանգստացած են նրա կամ նրա շրջապատի մարդկանց կյանքի դեմ հնարավոր մահափորձերով։

Լրատվամիջոցը մեկնաբանություն է խնդրել ռուս պաշտոնյաներից, սակայն հրապարակման պահին պատասխան չի ստացել: Թուրքիայի ԱԳ նախարարությունն իր հերթին հրաժարվել է մեկնաբանություն տալ։