Barerar.am` նոր հարթակ, որը հնարավորություն է տալիս անմիջականորեն և առանց միջնորդի օգնել կարիքավոր ընտանիքներին

Լուրեր

25.08.2026 | 12:58
Մեծ Բրիտանիայի վարչապետը սեպտեմբերին կմեկնի ԱՄՆ՝ համոզելու Թրամփին օգնել Ուկրաինային Patriot-ների զինամթերքով
25.08.2026 | 12:49
Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք է ներկայացվել. պաշտպան
25.08.2026 | 12:45
«Ալֆա» ջոկատն ուղղարկում եք երեք անչափահաս երեխաներով տուն, բոլորդ էլ գիտեք՝ ոչ մեկ չի փախնում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.08.2026 | 12:37
Վահագն Ալեքսանյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
25.08.2026 | 12:35
Ռոբերտ Քոչարյանը շտապօգնության մեքենայով տեղափոխվեց բժշկական կենտրոն
25.08.2026 | 12:34
Բաքվում պահվող գերիների մասին խոսելու անձնական լեգիտիմություն ունի միայն Գեղամ Մանուկյանը․ Գաբրիելյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.08.2026 | 12:27
«Յուվենտուսի» թուրք ֆուտբոլիստը ոտքի կոտրվածք է ստացել
25.08.2026 | 12:19
Կրեմլը մեկնաբանել է ՌԴ-ում զորահավաք անցկացնելու մասին լուրերը
25.08.2026 | 12:10
Ռոբերտ Քոչարյանը ձերբակալվել է // ԱՄՆ-ը հարյուր հազարավոր վիզաներ կչեղարկի․ ԼՈՒՐԵՐ
25.08.2026 | 12:10
Սեդրակ Քոչարյանը ձերբակալվել է կալանքի տարվելու նպատակով
25.08.2026 | 12:05
ԱԺ ամբիոնից երեկ ուղիղ հրահանգ տրվեց. Իշխան Սաղաթելյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.08.2026 | 11:56
Երկրորդ շտապօգնությունն է ժամանել Հակակոռուպցիոն. ոստիկանները լրագրողներին թույլ չեն տալիս մոտենալ, պարզել պատճառը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.08.2026 | 11:56
US Open. Էլինա Ավանեսյանը պարտվել է որակավորման փուլում
25.08.2026 | 11:48
Ռուսաստանը հարձակվել է Ուկրաինայի և Մոլդովայի սահմանին ևս մեկ անցակետի վրա
25.08.2026 | 11:46
Սիրուշոյի «Պռեգոմեշ» խանութ-սրահը փակ է․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Վճարովի բովանդակություն

«Վարդանյան Ընտանիք» բարեգործական հիմնադրամի նախաձեռնությամբ և ֆինանսավորմամբ գործարկվել է բարեգործական նոր հարթակ՝ Barerar.am կայքը և հավելվածը, որի նպատակն է հնարավորություն ստեղծել առանց միջնորդի օգնելու կարիքավոր ընտանիքներին:

Հարթակում ներկայացվում են երեխա ունեցող նպաստառու (սոցիալապես անապահով), ծայրահեղ ծանր պայմաններում գտնվող ընտանիքներ: Բարերարից օգնությունը ընտանիքներին հասնում է անմիջականորեն՝ առանց որևէ ֆիզիկական անձի կամ կազմակերպության միջնորդության:

Ընտանիքներին օգնելու համար յուրաքանչյուր անձ կարող է կատարել գումարի փոխանցում ընտանիքի ծնողի հաշվեհամարին կամ IDram, TelCell վճարային համակարգերի միջոցով:  Այն քաղաքացիները, ովքեր ցանկություն կունենան  ընտանիքի հետ ծանոթանալ, կարող են զանգահարել հարթակում ներկայացված հեռախոսահամարով, կատարել տեսազանգ, կամ անմիջապես այցելել ընտանիքին՝ հարթակում նշված հասցեով:

«Վարդանյան Ընտանիք» բարեգործական հիմնադրամը առաջինն է օգնություն ցուցաբերում՝ յուրաքանչյուր ընտանիքին տրամադրելով 500 000 դրամ:

Այս հարթակը, բացի կարիքավոր ընտանիքներին օգնելուց, հնարավորություն է տալիս բացահայտելու մեզանից յուրաքանչյուրին: Սա փորձություն է բոլորիս համար՝ հասկանալու, թե որքան ենք մենք գթասիրտ, հոգատար, կարեկից և ուշադիր մեր կողքն ապրող և մեր օգնության կարիքն ունեցող ընտանիքների հանդեպ: Այսպես, շաբաթը 1 անգամ յուրաքանչյուր կարիքավոր ընտանիքի փոխանցելով առնվազն 1000-ական դրամ՝ մեզանից յուրաքանչյուրը կարող է մաս կազմել բարեգործության և օգնել ընտանիքներին դուրս գալ ծայրահեղ ծանր պայմաններից և նոր կյանք սկսելու հնարավորություն տալ այն երեխաներին, ովքեր, անկախ իրենց կամքից, դարձել են այդ դառը ճակատագրի կրողը:

Barerar.am կայքը և հավելվածը չեն հետապնդում որևէ ֆինանսական շահ և չեն գանձում միջնորդավճար: Փոխանցած գումարն ամբողջությամբ հասնում է կարիքավոր ընտանիքին: