Ադրբեջանի ԱԳՆ-ն արձագանքել է Նիկոլ Փաշինյանի հայտարարություններին

Լուրեր

09.09.2026 | 13:48
Սարգիս Խանդանյանի ճեպազրույցը. ՈւՂԻՂ
09.09.2026 | 13:48
Բայրամովը Հայաստանի ու Ադրբեջանի սահմանազատման գործընթացից մանրամասներ է ներկայացրել
09.09.2026 | 13:46
Իրանը հայտնել է, որ Հորմուզի նեղուցում ամերիկյան ստորջրյա անօդաչու սարք կալանել․ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.09.2026 | 13:37
Մարիա Կարապետյանը՝ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի փախնախագահ
09.09.2026 | 13:29
Չի եղել որևէ միջազգային հանդիպում, որ չխոսենք Բաքվում պահվող գերիների վերադարձի մասին․ Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.09.2026 | 13:21
«Պերաշկու գործով» ես ինձ տուժող եմ համարում. «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավոր․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 13:15
Սերբիայում արտահերթ խորհրդարանական ընտրություններ կանցկացվեն
09.09.2026 | 13:07
Օդի ջերմաստիճանը Հայաստանում կբարձրանա 6-8 աստիճանով
09.09.2026 | 12:59
ԵՄ-ն դատապարտում է, Բոսնիա և Հերցոգովինան հետ կանչում Սերբիայում դեսպանատան աշխատակիցներին․ պատճառը Բելգրադում Մլադիչի հանդիսավոր հուղարկավորությունն է
09.09.2026 | 12:34
Առաջիկայում հնարավոր է գլխավոր դատախազը գա ԱԺ՝ Ծովինար Վարդանյանին մեղադրյալ ներգրավելու հարցով․ Էդգար Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 12:23
Ուկրաինական ԱԹՍ-ները գրոհել են Նովոռոսիյսկը․ զոհվել է 4, վիրավորվել՝ 29 մարդ
09.09.2026 | 12:16
«Արգելում եմ իմ հոր անունը տալ», «Արցախցիների տեղահանման ժամանակ Դուբայում հանգստանում էիք»․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 12:13
ԱԺ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստը․ ՈՒՂԻՂ
09.09.2026 | 12:11
Փաշինյանը էկոնոմ դասով մեկնել է Փարիզ//ԵՄ-ն գումար կհատկացնի Կիևին Patriot-ի հրթիռների համար․ ԼՈՒՐԵՐ
09.09.2026 | 12:03
ՌԴ-ն հարվածել է Ուկրաինա-Մոլդովա սահմանի անցակետին․ երկու մարդ զոհվել է
Բոլորը

Ադրբեջանի ԱԳ նախարարությունը հայտարարություն է տարածել՝ նշեկով, թե «Երևանյան երկխոսություն» միջազգային համաժողովում ունեցած ելույթում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները թե՛ «խաղաղության համաձայնագրի», թե՛ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության վերաբերյալ, իբր, խեղաթյուրում են իրականությունը։

Այդ երկրի ԱԳՆ խոսնակ Այխան Հաջիզադեն ասել է, թե անընդունելի են Հայաստանի պաշտոնյաների կոչերը՝ խաղաղության համաձայնագրի նախագիծը ստորագրել՝ հանելով չհամաձայնեցված դրույթները, ինչպես նաև երկկողմ հարաբերություններում առկա խնդիրների լուծումը հաջորդ փուլ տեղափոխելու փորձերը։

«Եվս մեկ անգամ հիշեցնում ենք, որ անկախ «խաղաղության համաձայնագրի» նախագիծը ստորագրելու՝ հայկական կողմի մտադրության ձևից՝ Ադրբեջանի և Հայաստանի միջև իրական և տևական խաղաղության համաձայնագրի ստորագրման հիմնական պայմանը հստակորեն վերաբերում է Հայաստանի անկախության ակտին։ Խոսքն Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջների դադարեցման մասին է, որոնք ամրագրված են այս երկրի բազմաթիվ իրավական և քաղաքական փաստաթղթերում, այդ թվում՝ Սահմանադրությամբ։ Ինչ վերաբերում է Ադրբեջանի սահմանադրական ակտում Հայաստանի նկատմամբ տարածքային պահանջների առկայությանը, ապա ևս մեկ անգամ նշենք, որ Ադրբեջանի Սահմանադրության և Հայաստանի Սահմանադրության միջև զուգահեռություն և հավասարություն ստեղծելու փորձը որևէ արդյունք չի տա»,-ասվում է հայտարարության մեջ։

Նշվում է, թե 1991 թվականի Պետական անկախության մասին սահմանադրական ակտը և 1918 թվականի Անկախության հռչակագիրը, որոնք նշված են Ադրբեջանի Սահմանադրության մեջ, իբր, Հայաստանի նկատմամբ տարածքային պահանջներ չեն պարունակում։

«Ամբողջովին անհիմն է նաև հայկական կողմի հայտարարությունը այդ երկրի Սահմանադրության մեջ առկա տարածքային պահանջների անվնաս լինելու մասին՝ խաղաղության համաձայնագրի նախագծում նշելով այն դրույթը, որ «ոչ մի կողմ չի կարող դիմել իր ներքին օրենսդրությանը սույն օրենքով նախատեսված պարտավորությունները չկատարելու համար»: Եվս մեկ անգամ նշում ենք, որ հայտնի փաստ է, որ ոչ մի միջազգային պայմանագիր Սահմանադրության նկատմամբ գերազանցություն չունի։ Ինչ վերաբերում է վարչապետի հայտարարությանը, որ Ադրբեջանը և Հայաստանը ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը Ալմաթիի հռչակագրի շրջանակում, հիշեցնում ենք, որ այդ երկիրը՝ ի դեմս վարչապետի, կոպտորեն խախտել է այդ պարտավորությունը և օկուպացրել Ադրբեջանի տարածքները»,- ասվում է Ադրբեջանի ԱԳՆ հայտարարության մեջ։

Ըստ Բաքվի՝ ՀՀ վարչապետը հաղորդակցությունների բացման հարցում, իբր, «սխալ է մեկնաբանել իր ստանձնած պարտավորությունները, և որ եռակողմ հայտարարության 9-րդ կետում հստակ նշված են Հայաստանի պարտավորություններն ու այն, թե ինչպես պետք է կազմակերպել վերահսկողությունը տրանսպորտային կապերի վրա»:

Ինչ վերաբերում է Արցախում էթնիկ զտման ու փախստականների վերադարձի հարցերին, Բաքուն հրաժարվում է սեփական պարտավորություններից։

«Ռազմագերիների վերադարձի հետ կապված՝ Ադրբեջանը որևէ պարտավորություն չունի ազատ արձակել ռազմական հանցագործներին և անջատողական խունտայի ռեժիմի ներկայացուցիչներին: Հավատարիմ մնալով մարդասիրության սկզբունքին՝ Ադրբեջանը ռազմագերիներին հանձնել է Հայաստանին։ Սակայն Ադրբեջանի կողմից նրանց վերադարձնելուց հետո հայկական պետության կողմից ռազմագերիների զանգվածային ձերբակալություններն ու «հալածանքները» առանձնակի զարմանք են առաջացրել այս պետության՝ իր քաղաքացիների նկատմամբ «հոգատարության» համատեքստում։ Կոչ ենք անում հայկական կողմին, որը շարունակում է ագրեսիվ զրպարտչական հռետորաբանությունը մեր երկրի դեմ՝ օգտագործելով տարբեր հարթակներ, դադարեցնել խաղաղության հեռանկարներին վնասող հայտարարությունները»,- նշվում է Բաքվի հայտարարությունում։