ՌԴ ՊՆ-ն հայտարարել է երկու օվկիանոսներում ու երեք ծովերում զորավարժությունների մեկնարկի մասին

Լուրեր

08.10.2026 | 17:26
Sportico. Աշխարհի ամենաբարձր վարձատրությամբ ֆուտբոլիստները
08.10.2026 | 17:18
Մուրադովն անհետ կորածների ցուցակ ուներ, օգտագործե՛ք ՌԴ-ի ձեր լծակները․ զոհվածի մայր․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 17:09
Թրամփը միջանկյալ ընտրություններից առաջ դիտարկում է Իրանի դեմ հնարավոր հարվածների հարցը․ The Atlantic
08.10.2026 | 17:01
Վարդաձորում 2-րդ դասարանցու նկատմամբ բռնության դեպքով Տեսչական մարմնի կողմից նախաձեռնվել է վարչական վարույթ
08.10.2026 | 16:57
ՀՖՖ. Եղիշե Մելիքյանն ունի ՀՀ քաղաքացիություն
08.10.2026 | 16:52
Հայտնի է Արման Ծառուկյանի հաջորդ մրցակիցը RAF-ում. ԼՈՒՍԱՆԿԱՐ
08.10.2026 | 16:44
Ոչ մի կապ չունի ազգությունը. ՔՊ-ականը` զինված ադրբեջանցու հանցագործության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 16:44
Կայացել է Նիկոլ Փաշինյանի և Շավքաթ Միրզիյոևի հանդիպումը
08.10.2026 | 16:36
Հարավային Կորեան հետ է կանչում Ուկրաինայում իր դեսպանին
08.10.2026 | 16:28
Ստամբուլում շենքի փլուզման հետևանքով կան զոհեր․փրկարարական աշխատանքները շարունակվում են
08.10.2026 | 16:21
Հայտնի է՝ ինչու է Արթուր Ալեքսանյանը բաց թողնելու աշխարհի առաջնությունը
08.10.2026 | 16:17
Գորիսում Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչները քննարկել են TRIPP-ի էլեկտրահաղորդման գծերի տեղակայումը
08.10.2026 | 16:12
Զոհվածների մասունքները կամայականորեն են հավաքվել, մի պարկում կարող էր մի քանի մարդու մասունք լինել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 16:08
Դատախազությունն ուզում է բռնագանձել Խաչատուր Սուքիասյանի ընտանիքին պատկանող «Այրարատ» կինոթատրոնի շենքը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 16:02
ԱՄՆ-ն և Ռուսաստանը քննարկում են «Հյուսիսային հոսք»-ով Եվրոպային գազ վաճառելու հնարավորությունը
Բոլորը

Ռուսաստանի ռազմածովային ուժերը սկսել են «Օվկիանոս-2024» ռազմավարական զորավարժությունները: Այս մասին հայտնել է ՌԴ պաշտպանության նախարարությունը, փոխանցում է Meduza-ն։

Նշվում է, որ զորավարժություններն անցկացվելու են Խաղաղ և Հյուսիսային Սառուցյալ օվկիանոսների, Միջերկրական, Կասպից և Բալթիկ ծովերի ջրերում։ Դրանցում ներգրավվելու է ավելի քան 90,000 զինվորական, ավելի քան 400 ռազմանավ, սուզանավ, ռազմածովային և օդատիեզերական ուժերի ռազմածովային ավիացիայի ավելի քան 120 ինքնաթիռ և ուղղաթիռ, շուրջ 7000 միավոր սպառազինություն, ռազմական և հատուկ տեխնիկա։

ՌԴ ՊՆ-ն նշում է, որ զորավարժություններին նախատեսվում է օպերատիվ խմբեր ներգրավել ՆԳՆ-ից, ԱԻՆ-ից, ԱԴԾ-ից, Ազգային գվարդիայի և  Պահպանության դաշնային ծառայության զորքերից, ինչպես նաև Ռուսաստանի օտարերկրյա գործընկեր պետություններից ռազմական զորամիավորումներ»։

«Օվկիանոս-2024» զորավարժությունները տևելու են մինչև սեպտեմբերի 16-ը ներառյալ։

Առաջին փուլի շրջանակում նախատեսվում է մշակել զորախմբի տեղակայումը մարտական պատրաստության զորավարժարաններում։

«Երկրորդ փուլում մասնակիցները ներգրավվելու են «մարտական ​​գործողության» մեջ՝ պայմանական հակառակորդի  ռազմավարական նշանակության օբյեկտները և ուժերը խոցելու, ծովային դեսանտի իջեցման, ծովային տնտեսական գործունեության և ռազմավարական հաղորդակցությունների պաշտպանության համար՝ հաշվի առնելով ծովում զինված պայքարի ժամանակակից բնույթը»,- ասվում է հայտարարության մեջ։

Ավելի վաղ լրատվամիջոցները, հղում անելով Չինաստանի Պաշտպանության նախարարությանը, հայտնել էին, որ զորավարժությունների մասնակիցների թվում լինելու են այդ երկրի զինվորականները։