Իսրայելի պաշտպանության բանակը Գազայի հատվածում կալանել է ՄԱԿ-ի ավտոշարասյունը

Լուրեր

08.10.2026 | 17:43
Առուշանյանը ՔՊ կուսակցության անդամ չէ և չի պատրաստվում դառնալ․ Արմեն Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 17:35
Եվրախորհրդարանում կոչ են արել փակել ԵՄ տարածքում գործող բոլոր «Ռուսական տները»
08.10.2026 | 17:30
Կաթողիկոսի եղբայր Գևորգ Ներսիսյանն ու նրա որդին մեղավոր են ճանաչվել
08.10.2026 | 17:26
Sportico. Աշխարհի ամենաբարձր վարձատրությամբ ֆուտբոլիստները
08.10.2026 | 17:18
Մուրադովն անհետ կորածների ցուցակ ուներ, օգտագործե՛ք ՌԴ-ի ձեր լծակները․ զոհվածի մայր․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 17:09
Թրամփը միջանկյալ ընտրություններից առաջ դիտարկում է Իրանի դեմ հնարավոր հարվածների հարցը․ The Atlantic
08.10.2026 | 17:01
Վարդաձորում 2-րդ դասարանցու նկատմամբ բռնության դեպքով Տեսչական մարմնի կողմից նախաձեռնվել է վարչական վարույթ
08.10.2026 | 16:57
ՀՖՖ. Եղիշե Մելիքյանն ունի ՀՀ քաղաքացիություն
08.10.2026 | 16:52
Հայտնի է Արման Ծառուկյանի հաջորդ մրցակիցը RAF-ում. ԼՈՒՍԱՆԿԱՐ
08.10.2026 | 16:44
Ոչ մի կապ չունի ազգությունը. ՔՊ-ականը` զինված ադրբեջանցու հանցագործության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 16:44
Կայացել է Նիկոլ Փաշինյանի և Շավքաթ Միրզիյոևի հանդիպումը
08.10.2026 | 16:36
Հարավային Կորեան հետ է կանչում Ուկրաինայում իր դեսպանին
08.10.2026 | 16:28
Ստամբուլում շենքի փլուզման հետևանքով կան զոհեր․փրկարարական աշխատանքները շարունակվում են
08.10.2026 | 16:21
Հայտնի է՝ ինչու է Արթուր Ալեքսանյանը բաց թողնելու աշխարհի առաջնությունը
08.10.2026 | 16:17
Գորիսում Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչները քննարկել են TRIPP-ի էլեկտրահաղորդման գծերի տեղակայումը
Բոլորը

Իսրայելի պաշտպանության բանակը (IDF) Գազայի հատվածում կալանել է ՄԱԿ-ի ավտոշարասյունը՝ կասկածելով, որ դրանում կարող էին լինել պաղեստինցի կասկածյալներ, փոխանցում է «Կոմերսանտը»։

Ավելի ուշ ավտոշարասյունն ազատ է արձակվել, և մարդասիրական աշխատողները վերադարձել են ՄԱԿ-ի բազա, ասել է Մերձավոր Արևելքում Պաղեստինի փախստականների օգնության գործակալության (UNRWA) ղեկավար Ֆիլիպո Լազարինին։  Իսրայելական բանակն իր գործողությունները բացատրել է հետախուզական տեղեկատվության ստացմամբ, ըստ որի՝ շարասյունով շարժվում են Իսրայելի կողմից հետախուզվող պաղեստինցիները։
Այնուամենայնիվ, Իսրայելի պաշտպանության բանակը պնդում է, որ դա եղել է մեքենաների շարասյուն, որը ներգրավված է ՄԱԿ-ի անձնակազմի ռոտացիայի մեջ, և ոչ թե պոլիոմիելիտի պատվաստանյութեր տեղափոխող շարասյուն: Միաժամանակ UNRWA-ի ղեկավարը հայտնել է, որ ՄԱԿ-ի աշխատակիցները Գազայի հատված են գնացել հենց բնակիչներին պատվաստելու համար։

«Ողջ անձնակազմն ու ավտոշարասյունն այժմ ազատ են արձակվել և ապահով վերադարձվել են ՄԱԿ-ի բազա: Մենք չենք կարող հաստատել, թե արդյոք վաղը Գազայի հյուսիսային հատվածում պոլիոմելիտի դեմ պատվաստումները տեղի կունենան»,- գրել է Ֆիլիպե Լազարինին X սոցիալական ցանցում։