Ջերմ գրկախառնված է Քոչարյանի գրքի հետ, խնդիր եմ տեսնում․ Անդրանիկ Քոչարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

15.07.2026 | 14:10
ՌԴ-ում ծնված ներդրողին Պետդեպը նշանակել է TRIPP-ի հիմնադրամի ղեկավար․ նա ներդրումներ ունի նաև ՀՀ-ում․ The Guardian
15.07.2026 | 14:02
Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը թերլիցքավորում է հայտնաբերել գազալցակայանում
15.07.2026 | 13:54
Զարթոնքում քննարկվել են մարդու իրավունքների պաշտպանությանն առնչվող հարցեր
15.07.2026 | 13:45
Իրանը հայտնում է, որ ԱՄՆ հարվածների հետևանքով 7 զինծառայող և առնվազն 30 քաղաքացիական անձ է զոհվել
15.07.2026 | 13:34
Դավթաշենի գերեզմանատան մոտ կասկածելի վարք դրսևորած վարորդը ձերբակալվել է․ հայտնաբերվել է մեթամֆետամին
15.07.2026 | 13:25
Կրակոցներ ու վրաերթ Վաղարշյան փողոցի բակում․ 1 անձի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել
15.07.2026 | 13:18
Հայ գիտնականը՝ Այնշտայնի տեսությունը հաստատող միջազգային հետազոտության հեղինակների թվում
15.07.2026 | 13:07
Ուկրաինական ԱԹՍ-ների հարձակումից հետո Կերչը մնացել է առանց էլեկտրաէներգիայի
15.07.2026 | 12:56
Բազմաբնակարան շենքերի և ենթակայանների վերանորոգման համար ՀԷՑ-ը կապալառուներ կընտրի
15.07.2026 | 12:45
ԵՄ-ն պետք է աջակցի Ռուբեն Վարդանյանի կնոջ՝ Բաքու մեկնելու նախաձեռնությունը․ Ջոել Վելդկամպ
15.07.2026 | 12:34
Ուրսուլա ֆոն դեր Լայենը Կիև է ժամանել
15.07.2026 | 12:24
Բաքուն հայտնում է, որ Օդեսայի ափերի մոտ Ադրբեջանի քաղաքացիների տեղափոխող նավ է հարձակման ենթարկվել
15.07.2026 | 12:20
Գյումրիի ավագանու նիստը՝ ՈՒՂԻՂ
15.07.2026 | 12:15
Դատարանը փոխել է Mercedes-Benz CLS-ի 19-ամյա վարորդի խափանման միջոցը․ Դատախազությունը կբողոքարկի
15.07.2026 | 12:10
ԵՄ-ի արտոնությունը հայկական ապրանքներին // Անկարգություն Փարիզում ԱԱ-ում Ֆրանսիայի պարտությունից հետո․ ԼՈՒՐԵՐ
Բոլորը

«Ինչի՞ արդյունքում է տվյալ ընկերուհին Ռոբերտ Քոչարյանի գիրքը գրկած ապրել կյանքի որոշակի հատված, սա խնդիր է, ունի քաղաքական նշանակություն», – Factor TV-ի հետ հարցազրույցում այսպիսի կարծիք հայտնեց ԱԺ ՔՊ-ական պատգամավոր Անդրանիկ Քոչարյանն՝ անդրադառնալով Փաշինյանի կողմից Սիրվարդ Գրիգորյանին արդարադատության նախարարի տեղակալի պաշտոնում նշանակելուն։

«Ըստ Սահմանադրության՝ նախարարն առաջարկել է, վարչապետը՝ նշանակել։ Նախարարն առաջարկելուց առաջ պետք է հաշվի առներ քաղաքական հետևանքերը»,- ասաց Անդրանիկ Քոչարյանը։

Հիշեցնենք՝ 2021 թվականից գերատեսչության աշխատակազմի ղեկավար Սիրվարդ Գևորգյանը սեպտեմբերի 6-ին է նախարարի տեղակալի պաշտոնում նշանակվել։ Նա Ռոբերտ Քոչարյանի դստեր համակուրսեցին է, 2019 թվականին մասնակցել է Քոչարյանի գրքի շնորհանեսին, որտեղից լուսանկար էր հրապարակել Գայանե Քոչարյանի և ԱԺ նախկին նախագահ Արփինե Հովհաննիսյանի հետ՝ Քոչարյանի գիրքը ձեռքին։

«Զարմանալի է, որ տվյալ ընկերուհին նշանակվեց, իսկ համացանցն ալեկոծվեց և շարունակելու է ալեկոծվել, քանի պարոն Մինասյանը չի տվել որոշակի բացատրություններ։ Իմ մոտ էլ հարցեր կան։ Նշանակումը վիճահարույց է»,-ասաց ՔՊ-ական պատգամավորը։

Factor TV-ն իշխանական պատգամավորից հետաքրքրվեց՝ ինչո՞ւ է Գևորգյանի նշանակումը խնդրահարույց համարում, եթե ՀՀ-ն Փաշինյանը ներկայացնում է որպես ժողովրդավար պետություն, արդյո՞ք հնարավոր չէ՝ փոխնախարարը մասնագիտական պարտականությունները կատարելուն զուգահեռ քաղաքական այլ հայացքներ ունենա։ «Նախարարը խմբակցությանը պետք է տա պատկերացում, թե իր կադրային նշանակումները ինչի հետ են կապված։ Ռոբերտ Քոչարյանի գրկած գիրքն արդեն վտանգ է ներկայացնում, այնտեղ ստեր կան, երբ ջերմ գրկախառնված է գրքի հետ, արդեն խնդիր եմ տեսնում»։

Սիրվարդ Գևորգյանն այսօր անդրադարձել է իր և Քոչարյանի դստեր լուսանկարին ու քննադատություններին։ Նախարարության տարածած հայտարարության մեջ նշված է․ «Համացանցում շրջանառվում է մի լուսանկար, որն արվել է 2019 թվականին կազմակերպված միջոցառման ընթացքում, որին, ի թիվս իմ այլ համակուրսեցիների, հրավիրված եմ եղել նաև ես: Լուսանկարում նաև Ռոբերտ Քոչարյանի դուստրն է, իմ համակուրսեցին, ում, ինչպես նաև իմ այլ 200 համակուրսեցիների հետ ծանոթացել եմ 2000 թվականին, երբ ընդունվել եմ Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետ:

Աշխատանքային երկարամյա գործունեության ընթացքում երբևէ չեմ եղել որևէ կուսակցության անդամ կամ որևէ քաղաքական գործչի աջակից, երբևէ առնչություն չեմ ունեցել և անձամբ չեմ հանդիպել Ռոբերտ Քոչարյանի հետ: Կյանքի և աշխատանքի բերումով շփվել եմ տարբեր մարդկանց հետ, այդ շփումներն իմ կյանքում իրենց ուրույն տեղն ունեն և ես դա չեմ ուրանում, սակայն իմ քաղաքական ընտրությունը կատարել եմ և անվերապահորեն պաշտպանում եմ Հայաստանի կառավարության արտաքին և ներքին քաղաքական կուրսը, Իրական Հայաստանի և Հայրենիքը Պետությունն է հայեցակարգերը»,- հայտնել է Գևորգյանը՝ շնորհակալություն հայտնելով Նիկոլ Փաշինյանին՝ իրեն պաշտոն տալու համար:

Մանրամասները՝ տեսանյութում։

Նարեկ Կիրակոսյան