ՀՀ ԱԱՏՄ-ն կարգադրել է «Դիմեկսիդ 100 մլ» դեղի խմբաքանակը հետ կանչել

Լուրեր

09.09.2026 | 15:15
ՀՀ-Ադրբեջան սահմանազատումը՝ հյուսիսից հարավ //ՀՀ քաղաքացիության տուրքը կբարձրանա․ ԼՈՒՐԵՐ
09.09.2026 | 15:08
ՔԿ-ն կադրեր է հրապարակել Գագիկ Խաչատրյանին պատկանող առանձնատան խուզարկությունից․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 14:56
«Սուտ եք խոսում, Տավուշից Ադրբեջանին գյուղ չի հանձնվել»․ բանավեճ՝ Ղալումյանի և Ղազարյանի միջև․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 14:41
Իսրայելը կփակի Մեծ Բրիտանիայի հյուպատոսությունը Երուսաղեմում՝ ի պատասխան Լոնդոնի պատժամիջոցների
09.09.2026 | 14:36
Սոնա Ղազարյանը՝ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ
09.09.2026 | 14:28
ՌԴ-ն նախատեսում է ձմռանը ուժեղացնել Ուկրաինայի դեմ հարձակումները․ մինչ հաջորդ տարի լուրջ բանակցությունները քիչ հավանական են․ Bloomberg
09.09.2026 | 14:22
ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նիստը․ ՈՒՂԻՂ
09.09.2026 | 14:20
ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նիստը․ ՈՒՂԻՂ
09.09.2026 | 14:18
ԱԺ տարածքային կառավարման և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նիստը․ ՈՒՂԻՂ
09.09.2026 | 14:16
ՊԵԿ նախագահի ճեպազրույցը. ՈւՂԻՂ
09.09.2026 | 14:14
Պապիկյանը զինվորների հետ նախաճաշել է և հանձնարարել բարելավել սնունդը
09.09.2026 | 14:08
Լավ ա չասեցիք՝ ամոթ ՀՀ-ին․ ՀԱՊԿ-ը չի կատարել իր պարտավորությունները․ Կարապետյանը՝ Ղազարյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.09.2026 | 14:01
Բաքուն հետևում է ՀՀ Սահմանադրության փոփոխման գործընթացին․ Բայրամովը հայտնել է Միրզոյանի հետ նոր հանդիպման մասին
09.09.2026 | 13:58
«Ուժեղ Հայաստան»-ի թեկնածուն չընտրվեց Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ. ՔՊ-ն դեմ էր․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 13:56
30 հա-ից հարյուր անգամ ավել իմ հողատարածքը ստորագրությամբ հանձնվել է թուրքերին. պատգամավոր․ ՏԵՍԱՆՅՈւԹ
Բոլորը

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի կողմից «Էսկո-Ֆարմ» ՍՊ ընկերությանը 06.09.2024 թ-ին տրվել է կարգադրագիր` «Դիմեկսիդ 100 մլ (դիմեթիլսուլֆօքսիդ)» խտանյութ արտաքին կիրառման լուծույթ ապակե շշիկում դեղի 2024 թվականի հուլիս և օգոստոս ամիսներին արտադրված 090724 (պիտանիության ժամկետ՝ 07.2027), 100724 (պիտանիության ժամկետ՝ 07.2027), 110824 (պիտանիության ժամկետ՝ 08.2027) սերիաների շրջանառությունը դադարեցնելու և հետկանչի մասին․ տեղեկացնում են ՀՀ ԱԱՏՄ-ից։

Կարգադրագրի հիմք է հանդիսացել «Ակադեմիկոս Է. Գաբրիելյանի անվան դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից 2024 թվականի սեպտեմբերի 04-ին ստացված թիվ 01/01/1781-24 գրությանը կից՝ փորձաքննության եզրակացությունը՝ ըստ որի հաստատված պատրաստի արտադրանքի պահեստում հայտնաբերվել է վերոնշյալ խմբաքանակների որոշ միավորների թերի խցանավորում, ինչը հանգեցրել է արտադրանքի արտահոսքի և բերել է տուփի և խմբակային փաթեթավորման արկղերի արտադրանքով թրջմանը։

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ առկա է հետկանչի ենթակա երրորդ դասի թերություն՝ ոչ ստերիլ դեղերի թերի առաջնային փաթեթավորում, անհրաժեշտ է իրականացնել վերոնշյալ սերիաների շրջանառության դադարեցում և հետ կանչ։

Հարգելի´ քաղաքացիներ, քանի որ առկա է հետկանչի ենթակա երրորդ դասի թերություն՝ խնդրում ենք ուշադիր լինել և խուսափել տվյալ դեղի վերոնշյալ սերիաների օգտագործումից։