ՌԴ ԿԸՀ-ն հայտարարել է «Եդինայա Ռոսիա»-ի հաղթանակի մասին բոլոր այն շրջաններում, որտեղ ՏԻՄ ընտրություններ են անցկացվել

Լուրեր

20.07.2026 | 15:30
Թոխմախի գերեզմանատանը հոշոտված դի է հայտնաբերվել․ ըստ նախնական տեղեկությունների՝ տեղի ունեցածը հանկարծամահություն է
20.07.2026 | 15:15
Հայտնի է «Արարատ-Արմենիայի» հավանական մրցակիցը Չեմպիոնների լիգայի որակավորման երրորդ փուլում
20.07.2026 | 15:10
ՊՆ-ն ֆրանսիական «Caesar»-ով մարզումներ է անցկացրել // Ակցիա՝ Կառավարության շենքի մոտ. ԼՈՒՐԵՐ
20.07.2026 | 15:05
Սերժ Սարգսյանի դեմ քրեական հետապնդում է հարուցվել «Սև բերդ» ամրոցի օտարման գործով․ ՔԿ
20.07.2026 | 14:58
Ամերիկացի զինվորների զոհվելուց հետո ԱՄՆ-ը դիտարկում է Իրանի դեմ ավելի լայնածավալ գործողությունը․ WP
20.07.2026 | 14:48
Գորիսում քննարկվել են մարդու իրավունքների պաշտպանությանն առնչվող հարցեր․ հանդիպում՝ ՄԻՊ-ի և համայնքապետի միջև
20.07.2026 | 14:36
Գրանցվել է 825 դեպք, որից 327-ը՝ արտակարգ․ Փրկարար ծառայությունն ամփոփում է անցած շաբաթը
20.07.2026 | 14:25
Մեկնարկել է ավագ դպրոցների 10-րդ դասարանի ընդունելության հայտագրումը․ առաջին փուլը՝ արտոնություն ունեցողների համար
20.07.2026 | 14:14
ՄԱԿ-ի փորձագետները մտահոգված են «Սրբազան պայքարի» գործով․ ՀՀ-ն պատասխանել է
20.07.2026 | 14:06
Գեղարքունիքի մարզպետը Շվեդիայի դեսպանի հետ քննարկել է ներդրումային ծրագրերն ու համագործակցության ընդլայնումը
20.07.2026 | 13:57
ԱՄՆ-ի հարվածների հետևանքով Իրանում մեկ մարդ է զոհվել, վիրավորներ կան
20.07.2026 | 13:48
ՀՀ բանակի զինծառայողների մարզումները 155 մմ տրամաչափի «ԱՐԱՄԱԶԴ» ինքնագնաց հրետանային կայանքներով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.07.2026 | 13:40
Եթե մինչև օգոստոսի վերջ լուծում չստանա, գնացե՛ք հավաքե՛ք․ Ավինյանը հանձնարարական տվեց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.07.2026 | 13:29
Կիևը ՌԴ-ին մեղադրում է Օդեսայի մոտ թուրքական նավի հարվածելու համար․ միջադեպի հետևանքով 10 մարդ է զոհվել
20.07.2026 | 13:21
Գևորգ Պապոյանն այցելել է «ԻՆՏԵՐ ԱԿՎԱ» ձկնաբուծարան․ քննարկվել են դեպի ԵՄ արտահանման հնարավորությունները
Բոլորը

ՌԴ-ում միասնական քվեարկության օրվա արդյունքներով «Եդինայա Ռոսիա»-ի ներկայացուցիչները հաղթել են 20 շրջանների նահանգապետի ընտրություններում։ Իշխանության կուսակցությունը հաղթել է նաև բոլոր 10 մարզերում, որտեղ խորհրդարանական ընտրություններ են անցկացվել։ Այս մասին են վկայում Կենտրոնական ընտրական հանձնաժողովի (ԿԸՀ) տվյալները, փոխանցում է The Moscow Times-ը։

Ընդհանուր առմամբ, սեպտեմբերի 6-8-ը 21 շրջաններում ընտրվել են նահանգապետեր, իսկ ևս երկուսում՝ Խանտի-Մանսիյսկի ինքնավար օկրուգում և Ինգուշեթիայում, ղեկավարներ են ընտրվել շրջանային խորհրդարանների կողմից։ Բոլոր տարածաշրջանային առաջնորդները, բացառությամբ՝ Անդրբայկալի ղեկավար Ալեքսանդր Օսիպովի, ով հանդես էր գալիս որպես ինքնաառաջադրված թեկնածու, ընտրություններին մասնակցել է «Եդինայա Ռոսիա»-ից։

Կուրգանի շրջանի նահանգապետ Վադիմ Շումկովը վերընտրվել է լավագույն արդյունքով՝ հավաքել է ձայների 85,17%-ը։ 80%-ից ավելի ձայն են հավաքել նաև Չելյաբինսկի մարզի նահանգապետ Ալեքսեյ Տեքսլերը (մոտ 82%), Սախալինի շրջանի ղեկավար Վալերի Լիմարենկոն (80,79%) և Հեռավոր Արևելքի շրջանների ղեկավարները՝ Խաբարովսկի երկրամասի նահանգապետի պաշտոնակատար Դմիտրի Դեմեշինը ( 81,03%) և Անդրբայկալյան երկրամասի ղեկավար Օսիպովը (82,72%)։

Կուրսկի շրջանի նահանգապետի պաշտոնակատար Ալեքսեյ Սմիրնովը ստացել է ձայների 65,28%-ը, չնայած այն բանին, որ տարածաշրջանում մարտեր են ընթանում Ուկրաինայի Զինված) հետ, և բնակիչների մոտ 20%-ը տարհանվել է։ Միևնույն ժամանակ Սմիրնովը հայտարարել է «աննախադեպ մասնակցության» մասին՝ 57%։ Սանկտ Պետերբուրգում քվեաթերթիկների 90%-ը հաշվելուց հետո հաղթում է գործող նահանգապետ Ալեքսանդր Բեգլովը։ Ըստ ԿԸՀ-ի՝ նա հավաքել է ձայների 59,29 տոկոսը։ Երկրորդ տեղում Մաքսիմ Յակովլևն է Լիբերալ դեմոկրատական կուսակցությունից (19,03%), երրորդում՝ Պավել Բրագինը «Կանաչ այլընտրանքից» (11,63%)։ Ընտրություններին մասնակցությունը կազմել է 35%-ից մի փոքր պակաս:

Ալթայի Հանրապետությունում հաղթող է ճանաչվել նահանգապետի պաշտոնակատար Անդրեյ Տուրչակը, որը հունիսի սկզբին ազատվել է «Միացյալ Ռուսաստանի» գլխավոր խորհրդի քարտուղարի պաշտոնից և նշանակվել տարածաշրջանի ղեկավար։ Նա հավաքել է ձայների 74,09%-ը։ Տեղական խորհրդարանների ընտրություններում «Միացյալ Ռուսաստանը» հաղթել է Ալթայի, Մարի Էլի, Թաթարստանի, Տիվայի, Կաբարդինո-Բալկարիայի, Կարաչայ-Չերքեսիայի, Խաբարովսկի երկրամասի հանրապետություններում, ինչպես նաև Բրյանսկի, Տուլայի և Վոլգոգրադի մարզերում։ Ամենացածր արդյունքը իշխանության մեջ գտնվող կուսակցությունը ցույց է տվել Խաբարովսկի երկրամասում՝ 45,93%, իսկ ամենաբարձրը գրանցվել է Տիվայում՝ 80,80%։

Մոսկվայում անցկացվել են Մոսկվայի քաղաքային Դումայի ութերորդ գումարման պատգամավորների ընտրություններ, որոնց արդյունքում «Եդինայա Ռոսիա»-ն զգալիորեն ընդլայնել է վերահսկողությունը Մոսկվայի խորհրդարանի նկատմամբ։ Իշխանության մեջ գտնվող կուսակցության պատգամավորները վերցրել են 45 մանդատներից 38-ը (յոթերորդ գումարման վերջում «Եդինայա Ռոսիան» ուներ 20 մանդատ)։ Ընտրություններին մասնակցությունը կազմել է մոտ 40 տոկոս։

Ռուսաստանում կայացած ընտրություններում մրցակցության մակարդակը ռեկորդային ցածր է եղել, հայտարարել է «Գոլոս» անկախ դիտորդական շարժումը։ Շարժման զեկույցում նշվում է, որ քաղաքական կուսակցությունները դադարեցրել են թեկնածուներ առաջադրել առանց դաշնային կամ տարածաշրջանային իշխանությունների համաձայնության և փաստացի հրաժարվել են քաղաքական մրցակցությունից։ «Գոլոս»-ը նաև ընտրություններում զանգվածային խախտումներ է արձանագրել։