Հնդկաստանը որոշել է ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորման հարցում միջնորդի դերում հանդես գալ

Լուրեր

21.11.2026 | 00:06
Էդուարդ Սպերցյանը մասնակցեց «Ալ Նասրի» նկատմամբ հաղթանակին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.11.2026 | 23:39
Հայաստանը համերաշխություն է հայտնում Վրաստանին այս դժվարին պահին. Փաշինյան
20.11.2026 | 23:13
Հայաստանն ու Ալբանիան քննարկվել են տնտեսական համագործակցության խորացման հեռանկարները
20.11.2026 | 23:00
Լոռու մարզում գազանջատումներ կլինեն
20.11.2026 | 22:47
Թուրքական արտադրության Kizilelma անօդաչու կործանիչն աշխարհում առաջինն է անցել զինվորական ծառայության
20.11.2026 | 22:33
Վաղարշապատի կամրջի հարակից ճանապարհահատվածը ժամանակավորապես փակ կլինի երթևեկության համար
20.11.2026 | 22:19
Բաքուն հայտնում է ահաբեկչական կազմակերպության անդամ Ադրբեջանի քաղաքացիների ձերբակալության մասին
20.11.2026 | 22:04
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
20.11.2026 | 21:50
Ադրբեջանի ընդդիմության ղեկավարի կալանքի թեման ուշադրության կենտրոնում է եղել Գերմանիայի ԱԳ նախարարի՝ Բաքու կատարած այցի ժամանակ
20.11.2026 | 21:36
Հայաստանն ընդունել է Գազայից երեք պաղեստինցի երեխայի. նրանց մասնագիտացված բուժօգնություն կցուցաբերվի
20.11.2026 | 21:23
Թվային լուծումներ՝ մեկ էկոհամակարգում․ IDBank-ը՝ DigiTec 2026-ում
20.11.2026 | 21:11
Թրամփը հայտարարել է, որ Պուտինը Լեհաստանի ուղղությամբ «սխալմամբ մի քանի փոքր հրթիռ է արձակել»
20.11.2026 | 21:00
Տրագիկոմեդիա է․ ընդդիմությունը չի ուզում ազատվել վարչապետ Փաշինյանից, թեև մեղադրում է ադրբեջանական լինելու մեջ․ Արսեն Թորոսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.11.2026 | 20:50
Կառլեն Հովհաննիսյանը՝ «Ակրոնի» լավագույն ֆուտբոլիստ
20.11.2026 | 20:45
Euro 4-ը, խցանումներն ու Ավինյանը․ ո՞ր մեքենաները կարող են հայտնվել սահմանափակման տակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիի՝ Մոսկվա և Կիև կատարած այցից հետո Դելին որոշել է փորձել կատարել նրա խոստումը՝ «որպես բարեկամ» օգնել խաղաղություն հաստատել Ուկրաինայում: Երկրի վարչապետի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Աջիթ Դովալն այս շաբաթ կայցելի Մոսկվա՝ քննարկելու ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորման հնարավորությունը, հայտնում է հնդկական NDTV հեռուստաալիքը՝ հղում անելով կառավարության աղբյուրներին։

Մոդին օգոստոսի 23-ին հանդիպել էր Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի հետ։ Սա Հնդկաստանի առաջնորդի առաջին այցն էր Ուկրաինա 1991 թվականի անկախությունից ի վեր: Դովալը նույնպես հնդկական պատվիրակության կազմում էր: Դրանից անմիջապես հետո՝ օգոստոսի 27-ին, Մոդին հեռախոսով խոսել է Վլադիմիր Պուտինի հետ, ում հանդիպել էր հուլիսի սկզբին։ Հենց այս զրույցի ժամանակ էլ որոշվել է, որ Դովալը կգա Մոսկվա՝ քննարկելու խաղաղ բանակցությունները, հայտնում են NDTV-ի աղբյուրները։ Ուղևորության մանրամասները դեռևս հայտնի չեն։

Կիևում Զելենսկին և Մոդին մանրամասն քննարկել են Ուկրաինայի նախագահի խաղաղության բանաձևը, որն առաջնահերթություն է տալիս Ուկրաինայի տարածքային ամբողջականությանը և ռուսական զորքերի դուրսբերմանը, հաղորդում է Հնդկաստանի ԱԳ նախարարությունը:

«Մենք շատ բարձր և հստակ ասում ենք, որ աջակցում ենք ինքնիշխանության և տարածքային ամբողջականության հարգմանը։ Սա մեր ամենաբարձր առաջնահերթությունն է», – ասել է Մոդին Զելենսկիի հետ հանդիպման ժամանակ։

Դելիի ավելի ակտիվ դիրքորոշումը վկայում է այն մասին, որ Ուկրաինայի նկատմամբ վերաբերմունքը փոխվում է, և Հնդկաստանի իշխանությունները փորձում են փոխել իրենց՝ որպես կողմի ընկալումը, որն «ուկրաինական հարցերին նայում է հիմնականում ռուսական պրիզմայով», գրել է Արևելյան Եվրոպայի զարգացման ինստիտուտի դիտորդ խորհրդի նախագահ և Կիև-Մոհիլա ակադեմիայի ազգային համալսարանի միջազգային հարաբերությունների մասնագետ Միրիդուլա Ղոշը Ատլանտյան խորհրդի համար իր հոդվածում։