Տոկաևը վերահաստատել է Ղազախստանի պատրաստակամությունը՝ Ալմաթիի հարթակը տրամադրել ՀՀ-Ադրբեջան բանակցությունների համար

Լուրեր

21.11.2026 | 00:06
Էդուարդ Սպերցյանը մասնակցեց «Ալ Նասրի» նկատմամբ հաղթանակին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.11.2026 | 23:39
Հայաստանը համերաշխություն է հայտնում Վրաստանին այս դժվարին պահին. Փաշինյան
20.11.2026 | 23:13
Հայաստանն ու Ալբանիան քննարկվել են տնտեսական համագործակցության խորացման հեռանկարները
20.11.2026 | 23:00
Լոռու մարզում գազանջատումներ կլինեն
20.11.2026 | 22:47
Թուրքական արտադրության Kizilelma անօդաչու կործանիչն աշխարհում առաջինն է անցել զինվորական ծառայության
20.11.2026 | 22:33
Վաղարշապատի կամրջի հարակից ճանապարհահատվածը ժամանակավորապես փակ կլինի երթևեկության համար
20.11.2026 | 22:19
Բաքուն հայտնում է ահաբեկչական կազմակերպության անդամ Ադրբեջանի քաղաքացիների ձերբակալության մասին
20.11.2026 | 22:04
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
20.11.2026 | 21:50
Ադրբեջանի ընդդիմության ղեկավարի կալանքի թեման ուշադրության կենտրոնում է եղել Գերմանիայի ԱԳ նախարարի՝ Բաքու կատարած այցի ժամանակ
20.11.2026 | 21:36
Հայաստանն ընդունել է Գազայից երեք պաղեստինցի երեխայի. նրանց մասնագիտացված բուժօգնություն կցուցաբերվի
20.11.2026 | 21:23
Թվային լուծումներ՝ մեկ էկոհամակարգում․ IDBank-ը՝ DigiTec 2026-ում
20.11.2026 | 21:11
Թրամփը հայտարարել է, որ Պուտինը Լեհաստանի ուղղությամբ «սխալմամբ մի քանի փոքր հրթիռ է արձակել»
20.11.2026 | 21:00
Տրագիկոմեդիա է․ ընդդիմությունը չի ուզում ազատվել վարչապետ Փաշինյանից, թեև մեղադրում է ադրբեջանական լինելու մեջ․ Արսեն Թորոսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.11.2026 | 20:50
Կառլեն Հովհաննիսյանը՝ «Ակրոնի» լավագույն ֆուտբոլիստ
20.11.2026 | 20:45
Euro 4-ը, խցանումներն ու Ավինյանը․ ո՞ր մեքենաները կարող են հայտնվել սահմանափակման տակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հեռախոսազրույց են ունեցել: Ղազախստանի նախագահականի փոխանցմամբ՝ Տոկաևը շնորհակալություն է հայտնել Իլհամ Ալիևին քոչվորների համաշխարհային V խաղերին մարզական պատվիրակություն ուղարկելու համար ու նշել երկկողմ առևտրատնտեսական, մշակութային և հումանիտար համագործակցության բարձր դինամիկան՝ ռազմավարական գործընկերության ոգով։

Տոկաևն ընդգծել է սեպտեմբերի վերջին Ղազախստանում ադրբեջանական մշակույթի օրերի անցկացման կարևորությունը երկու երկրների ժողովուրդների հետագա մերձեցման համար։

Բացի այդ, նա շնորհավորել է Ալիևին խորհրդարանական ընտրությունների հաջող անցկացման կապակցությամբ, որոնց հետևել են նաև Ղազախստանի ներկայացուցիչները։ Տոկաևը նաև հաստատել է ղազախական կողմի պատրաստակամությունը՝ հետագայում էլ տրամադրել Ալմաթիի հարթակը Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի կնքման շուրջ բանակցությունների համար։

Իր հերթին Ալիևը հայտարարել է Բաքվի մտադրության մասին՝ շարունակել ջանքեր գործադրել Աստանայի հետ երկկողմ հարաբերությունների ամբողջ սպեկտրով համագործակցության հետագա ամրապնդման համար։

Ադրբեջանական կողմը հեռախոսազրույցի վերաբերյալ դեռ տեղեկություններ չի հաղորդում։