Եվրահանձնաժողովի փոխնախագահը ժամանել է Հայաստան․ նա տալու է վիզայի ազատականացման երկխոսության մեկնարկը

Լուրեր

09.09.2026 | 14:22
ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նիստը․ ՈՒՂԻՂ
09.09.2026 | 14:20
ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նիստը․ ՈՒՂԻՂ
09.09.2026 | 14:18
ԱԺ տարածքային կառավարման և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նիստը․ ՈՒՂԻՂ
09.09.2026 | 14:16
ՊԵԿ նախագահի ճեպազրույցը. ՈւՂԻՂ
09.09.2026 | 14:14
Պապիկյանը զինվորների հետ նախաճաշել է և հանձնարարել բարելավել սնունդը
09.09.2026 | 14:08
Լավ ա չասեցիք՝ ամոթ ՀՀ-ին․ ՀԱՊԿ-ը չի կատարել իր պարտավորությունները․ Կարապետյանը՝ Ղազարյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.09.2026 | 14:01
Բաքուն հետևում է ՀՀ Սահմանադրության փոփոխման գործընթացին․ Բայրամովը հայտնել է Միրզոյանի հետ նոր հանդիպման մասին
09.09.2026 | 13:58
«Ուժեղ Հայաստան»-ի թեկնածուն չընտրվեց Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ. ՔՊ-ն դեմ էր․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 13:56
30 հա-ից հարյուր անգամ ավել իմ հողատարածքը ստորագրությամբ հանձնվել է թուրքերին. պատգամավոր․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 13:48
Սարգիս Խանդանյանի ճեպազրույցը. ՈւՂԻՂ
09.09.2026 | 13:48
Բայրամովը Հայաստանի ու Ադրբեջանի սահմանազատման գործընթացից մանրամասներ է ներկայացրել
09.09.2026 | 13:46
Իրանը հայտնել է, որ Հորմուզի նեղուցում ամերիկյան ստորջրյա անօդաչու սարք կալանել․ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.09.2026 | 13:37
Մարիա Կարապետյանը՝ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի փախնախագահ
09.09.2026 | 13:29
Չի եղել որևէ միջազգային հանդիպում, որ չխոսենք Բաքվում պահվող գերիների վերադարձի մասին․ Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.09.2026 | 13:21
«Պերաշկու գործով» ես ինձ տուժող եմ համարում. «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավոր․ ՏԵՍԱՆՅՈւԹ
Բոլորը

Հայաստան է ժամանել Եվրահանձնաժողովի փոխնախագահ Մարգարիտիս Սխինասը։ Այս մասին X-ի իր միկրոբլոգում հայտնել է ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսը։

«Ուրախ եմ ողջունել Եվրահանձնաժողոցի փոխնախագահ Մարգարիտիս Սխինասին Հայաստանում՝ բանակցությունների համար ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի, վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ՝ ամրապնդելու ՀՀ-ԵՄ գործընկերությունը և մեկնարկելու վիզայի ազատականացման երկխոսությունը»,- նշել է դեսպանը։

ԵՄ տարածած հաղորդագրության մեջ էլ ասվում է, որ ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի հետ քաղաքական մակարդակով վիզաների ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկն ուժեղ ազդանշան է ԵՄ-ի և նրա անդամ երկրների կողմից Բրյուսելի ու Երևանի միջև առանց այն էլ ամուր գործընկերության խորացման վճռականության մասին:

Այս երկխոսության նպատակը ԵՄ-ում կարճաժամկետ մնալու համար ՀՀ քաղաքացիների համար վիզային ռեժիմի մշտական ​​վերացումն է, երբ Հայաստանի իշխանությունները զգալի բարեփոխումներ իրականացնեն այնպիսի հիմնական ոլորտներում, ինչպիսիք են ճամփորդական փաստաթղթերի անվտանգությունը, սահմանը, միգրացիան և ապաստանի կառավարումը, հասարակական կարգը և անվտանգությունը, ազատ տեղաշարժի հետ կապված հիմնական իրավունքները։

«Ինչպես ցույց է տվել երրորդ երկրների հետ փորձը՝ Հայաստանի հետ այս երկխոսությունը բազմամյա գործընթաց է լինելու, որը կիրականացվի ԵՄ անդամ երկրների հետ շատ սերտ համագործակցությամբ՝ վերահսկելու բարեփոխումների առաջընթացը և զարգացումները»,- ասվում է հայտարարության մեջ։

Բացի այդ, Եվրահանձնաժողովի փոխնախագահն այս այցի ընթացքում Երևանի պետական ​​համալսարանի ուսանողների հետ քննարկելու է ԵՄ-ի և Հայաստանի հարաբերություններում վերջին շրջանում գրանցված զգալի առաջընթացը և ընդհանուր արժեքների վրա հիմնված դրանց հետագա խորացման հեռանկարները։