Արդարադատության նախարարի նորանշանակ տեղակալ Սիրվարդ Գևորգյանը՝ սոցիալական ցանցերում տարածված լուսանկարի մասին

Լուրեր

27.05.2026 | 12:24
Մայիսի 28-ին Սարդարապատում պաշտոնական միջոցառում չի անցկացվի
27.05.2026 | 12:19
Դնեպրոպետրովսկի մարզի վրա ռուսական հարձակման հետևանքով վեց մարդ է վիրավորվել
27.05.2026 | 12:10
ՌԴ-ն սպառնում է խզել գազի պայմանագիրը // «Ուժեղ Հայաստանի» 8 ներկայացուցիչ է ձերբակալվել․ ԼՈՒՐԵՐ
27.05.2026 | 12:02
Վարորդականներից զրկվածներին վերաբերող նախագիծը կառավարության հավանությանն արժանացավ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.05.2026 | 11:55
15 հազար դրամով մարդկանց ներգրավել են «Ուժեղ Հայաստան»-ի հանրահավաքին․ 2 անձ կալանավորվել է․ ՔԿ
27.05.2026 | 11:51
Իսրայելի հարվածների հետևանքով Լիբանանում 31 մարդ է զոհվել, 40-ը՝ վիրավորվել
27.05.2026 | 11:42
Բայրամովը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հետ ՀՀ-Ադրբեջան կարգավորման գործընթացն է քննարկել
27.05.2026 | 11:33
ՌԴ-ից պաշտոնական նամակ չենք ստացել. ՏԿԵՆ-ը՝ «Կոմերսանտի» հրապարակման մասին
27.05.2026 | 11:24
Մոդրիչը կավարտի կարիերան ԱԱ-2026-ից հետո․ աղբյուր
27.05.2026 | 11:22
ԱՄՆ-ը վիզա չի տրամադրել ՌԴ ԱԳ փոխնախարարին, որը պետք է մասնակցեր ՄԱԿ-ի ԱԽ նիստին
27.05.2026 | 11:15
Բաքուն հայտնում է, որ ադրբեջանական արտադրանք է արտահանվել Հայաստան
27.05.2026 | 11:02
Բաքվում տեղի է ունեցել Արցախի ռազմաքաղաքական ղեկավարների վերաքննիչ բողոքների գործով դատական նիստը
27.05.2026 | 11:00
Կառավարության նիստը՝ ՈՒՂԻՂ
27.05.2026 | 10:54
ՀՀ բանակը նոր զինանշան ունի․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.05.2026 | 10:49
Հոկեյի աշխարհի առաջնությունում հայտնի են քառորդ եզրափակիչի զույգերը
Բոլորը

Արդարադատության նախարարի նորանշանակ տեղակալ Սիրվարդ Գևորգյանն անդրադարձել է իր նշանակման շուրջ քննադատություններին։

«Համացանցում շրջանառվում է մի լուսանկար, որն արվել է 2019 թվականին կազմակերպված միջոցառման ընթացքում, որին, ի թիվս իմ այլ համակուրսեցիների, հրավիրված եմ եղել նաև ես:

«Լուսանկարում նաև Ռոբերտ Քոչարյանի դուստրն է, իմ համակուրսեցին, ում, ինչպես նաև իմ այլ 200 համակուրսեցիների հետ ծանոթացել եմ 2000 թվականին, երբ ընդունվել եմ Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետ:

Աշխատանքային երկարամյա գործունեության ընթացքում երբևէ չեմ եղել որևէ կուսակցության անդամ կամ որևէ քաղաքական գործչի աջակից, երբևէ առնչություն չեմ ունեցել և անձամբ չեմ հանդիպել Ռոբերտ Քոչարյանի հետ: Կյանքի և աշխատանքի բերումով շփվել եմ տարբեր մարդկանց հետ, այդ շփումներն իմ կյանքում իրենց ուրույն տեղն ունեն և ես դա չեմ ուրանում, սակայն իմ քաղաքական ընտրությունը կատարել եմ և անվերապահորեն պաշտպանում եմ Հայաստանի կառավարության արտաքին և ներքին քաղաքական կուրսը, Իրական Հայաստանի և Հայրենիքը Պետությունն է հայեցակարգերը:

Վերջին տարիներին Արդարադատության նախարարության Գլխավոր քարտուղարի պաշտոնում ներդրել եմ առավելագույնը: Պետական համակարգում եմ 2005 թվականից, աշխատել եմ նախ ֆինանսների նախարարությունում, ապա՝ Ազգային ժողովում, հետո արդեն Արդարադատության նախարարությունում։ 2021 թվականից, գրեթե երեք տարի, զբաղեցրել եմ նախարարության Գլխավոր քարտուղարի պաշտոնը և մինչև 2024 թվականի սեպտեմբերի 6-ը, երբ նշանակվեցի Արդարադատության նախարարի տեղակալ, չեմ զբաղեցրել որևէ քաղաքական պաշտոն:

Շնորհակալ եմ վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ այս պաշտոնն ինձ վստահելու համար: Իմ ամենօրյա աշխատանքով կապացուցեմ Հայաստանի Հանրապետության և կառավարության որդեգրած ռազմավարություններին իմ նվիրվածությունը»:

Սիրվարդ Գևորգյան»,- ասված է ՀՀ արդարադատության նախարարության ֆեյսբուքյան պաշտոնական էջում տարածված հայտարարության մեջ։