Չինաստանի կառավարությունը խախտում է մահմեդականների իրավունքները
Քաղաքականություն
10.09.2018 | 11:36Human Rights Watch-ի զեկույցի համաձայն, Չինաստանի կառավարությունը մեղադրվում է մահմեդականների հանդեպ մարդու իրավունքների պարբերաբար ոտնահարման մեջ. գրում է edition.cnn.com-ը:
Զեկույցը հաջորդել է անցած ամիս ՄԱԿ-ի հանձնաժողովի կողմից արձանագրած այն փաստին, համաձայն որի՝ մի խումբ մահմեդականներ երկար ժամանակ պահվել են անհասանելի վայրում ահաբեկչության և կրոնական ծայրահեղականությունների դեմ պայքարի պատրվակով՝ առանց մեղադրանք առաջադրվելու:
Չինաստանի Արտաքին գործերի նախարարությունը այդ լուրերը համարել է անպատասխանատու և սուտ, տեղեկացնում է CNN-ը: