Բերման են ենթարկվել, ապա քիչ անց ազատ արձակվել «Ժառանգություն» կուսակցության երկու անդամներ

Լուրեր

16.03.2026 | 14:26
Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի Մ-23 հավաքականը 2-րդն է ԵԱ-ի թիմային պայքարում․ ԼՈՒՍԱՆԿԱՐ
16.03.2026 | 14:14
1-ամյա երեխան վերակենդանացման բաժանմունքում է․ Արաբկիր ԲԿ-ի խոսնակ
16.03.2026 | 14:03
Սիները և Սաբալենկան՝ Ինդիան Ուելսի «Մասթերսի» հաղթողներ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.03.2026 | 13:55
Իսրայելը հայտարարել է, որ Թեհրանի օդանավակայանում ոչնչացրել է Ալի Խամենեիի ինքնաթիռը
16.03.2026 | 13:47
Խորթ մայրը ձերբակալվել 1-ամյա երեխային ծեծելու կասկածանքով. մանրամասներ աղմկահարույց դեպքից
16.03.2026 | 13:44
Ռազմիկ Գրիգորյանը հրապարակել է Հայաստանի Մ-19 հավաքականի կազմը
16.03.2026 | 13:35
Ռուբեն Վարդանյանին թույլ չեն տվել դիմել Ադրբեջանի օմբուդսմենին. ընտանիքի հետ հեռախոսազանգն ընդհատվել է
16.03.2026 | 13:27
Գրանցվել է 644 դեպք, որից 214-ը՝ արտակարգ. ՓԾ-ն ամփոփել է անցած շաբաթը
16.03.2026 | 13:16
Պարալիմպիկ խաղեր․ Հայաստանի միակ ներկայացուցիչն ավարտել է ելույթները․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.03.2026 | 13:05
Թրամփը ցանկանում է հայտարարել Հորմուզի նեղուցը վերահսկելու միջազգային կոալիցիայի մասին և չի բացառում Խարգ կղզու գրավումը. Axios
16.03.2026 | 12:57
Բաքվի երկնքում գիշերը ԱԹՍ-ներ են նկատվել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.03.2026 | 12:50
Ֆինալիսիմայի հանդիպումը չեղարկվել է
16.03.2026 | 12:42
ԵՄ-ն քննարկում է Հորմուզի նեղուցի բացման հեռանկարները. Կալլաս
16.03.2026 | 12:34
Գորիս համայնքի ղեկավարի տեղակալի պաշտոնից ազատման դիմում եմ ներկայացրել. Իրինա Յոլյան
16.03.2026 | 12:30
ԱՄՆ-ը «բանակցում է» Իրանի հետ, բայց Թեհրանը «պատրաստ չէ» պատերազմի ավարտի գործարքի․ Թրամփ
Բոլորը
 

«Ժառանգություն»  կուսակցության մամուլի ծառայությունից հայտնում են, որ Ազգային ժողովի մոտակայքից ոստիկանության Արաբկիրի բաժանմունք ձեռնաշղթաներով բերման են ենթարկվել «Ժառանգություն» կուսակցության վարչության անդամ Հովսեփ Ղազարյանն ու կուսակցության համակիր Վահագն Հովհաննիսյանը:

«Նրանց «հանցանքը» կայացել է նրանում, որ փորձել են «Street art» ոճի մեջ «Ժառանգության» քաղաքական գովազդը (ի դեպ, առանց որեւէ նախընտրական տարբերանշանի) իրականացնել փողոցի մայթերին:

Արաբկիրի բաժին է մեկնել Արմեն Մարտիրոսյանը: Այնտեղ է նաեւ փաստաբանը, ում արդեն 15 րոպե է ներս չեն թողնում: Տղաների հետ հնարավոր չի կապվել նաեւ հեռախոսով: Հավանաբար առաջին արած ահազանգից հետո ձեռքներից խլել են: Մենք սպասում ենք Ոստիկանության պաշտոնական պարզաբանմանը»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Ավելի ուշ երկու ակտիվիստներին էլ ազատ են արձակել։