Թուրքիան 2024թ․ առաջին 7 ամիսներին Էրդողանին պաշտպանելու համար ծախսել է 1,3 մլրդ լիրա

Լուրեր

09.09.2026 | 18:30
Թմրանյութ կուլ տալով փախե՞լ է, թե՞ խոշտանգվել․ փաստաբանի ահազանգի հետքերով․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 18:20
Վրաստանից թռած մասնավոր ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Սև ծովում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.09.2026 | 18:10
ՌԴ-ից Ադրբեջանի տարածքով գարի ու ցորեն կուղարկվի Հայաստան
09.09.2026 | 18:00
«Հովանավորել են ծառահատումները»․ հայտնի է՝ ինչու է Հակակոռուպցիոնը մտել էկոպարեկային ծառայություն
09.09.2026 | 17:55
Մոլդովայում Ադրբեջանի քաղաքացի է ձերբակալվել․ նա կասկածվում են ՌԴ ԱԴԾ-ի համար աշխատելու մեջ
09.09.2026 | 17:46
Գնաճը Հայաստանում 4.4% է․ միսը, ձուն, ծիրանն ու դիզվառելիքը զգալի թանկացել են
09.09.2026 | 17:23
ԱՄՆ-ն չինական ընկերություններին մեղադրել է ամերիկյան արհեստական բանականության տեխնոլոգիաները պատճենելու մեջ
09.09.2026 | 17:08
Մեղրիի համայնքապետը ձերբակալվել է․ գործով կա 8 ձերբակալված
09.09.2026 | 17:05
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել թռչունին
09.09.2026 | 16:49
Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների առաջիկա հանդիպման շուրջ պայմանավորվածություն կա․ խոսնակ
09.09.2026 | 16:38
Արմեն Գրիգորյանը նոր պաշտոն է ստացել միջազգային ընկերությունում
09.09.2026 | 16:31
«Մեր ժամանակների հերոսը» թանկացել է․ 395 հազար դոլար՝ «Դոմինո վիդեո փրոդաքշն»-ին
09.09.2026 | 16:19
Չխոշորացված համայնքը մի խոշորացրեք ու որևէ մարդու հագով մի կարեք համայնքի ղեկավարի պաշտոնը․ Մամիկոն Ասլանյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 16:01
Վահե Ղալումյանը՝ ԱԺ տարածքային կառավարման և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ
09.09.2026 | 15:51
Զարուհի Բաթոյանն ընտրվեց Առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
Բոլորը

Թուրքիայի նախագահականի անվտանգության վարչությունը, որը պատասխանատու է երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի, նրա ընտանիքի և նստավայրերի պաշտպանության համար, 2024 թվականի առաջին յոթ ամսում ծախսել է ավելի քան 1,3 միլիարդ թուրքական լիրա (38,2 միլիոն դոլար): Այս մասին գրում են թուրքական լրատվամիջոցները՝ վկայակոչելով պաշտոնական տվյալները։

Ներքին գործերի նախարարությանն առընթեր Թուրքիայի անվտանգության գլխավոր տնօրինության (EGM) տվյալներով՝ Էրդողանի անվտանգության ապահովման ծախսերն այս տարվա առաջին յոթ ամիսներին կազմել են 1,354 միլիարդ թուրքական լիրա, ինչը մոտավորապես համարժեք է 108,240 թոշակառուի ամսական կենսաթոշակին (ամենացածր կենսաթոշակի հաշվարկով), որը կազմում է 12,500 լիրա (370 դոլար): Այն նաև համարժեք է 79,588 նվազագույն աշխատավարձ ստացողների ամսական աշխատավարձին։

Նախագահի Անվտանգության դեպարտամենտի 2024 թվականի հունվարից օգոստոս ամիսների ծախսերը գերազանցել են 2023 թվականի ամբողջ ծախսերը, որոնք կազմել են 1 միլիարդ թուրքական լիրա (29,6 միլիոն դոլար):

Դեպարտամենտի ծախսերը 2020 թվականին աճել են 263 միլիոն լիրայից (7,7 միլիոն դոլար) 306 միլիոն լիրայի (9 միլիոն դոլար)՝ 2021 թվականին, 2022 թվականին՝ 526 միլիոն լիրայի (15,5 միլիոն դոլար) և 2023 թվականին՝ 1 միլիարդ լիրայի (29,6 միլիոն դոլար)։

Էրդողանի անվտանգության աշխատակիցները, որոնք նրա հետ ճանապարհորդում են ավելի քան 10 մեքենաներից բաղկացած շարասյունով, քննադատության են արժանանում շքեղ մեքենաների օգտագործման պատճառով, քննադատություններ է ենթարկվում նաև Էրդողանը, որը քարոզարշավի կարգախոսներում անվանվում է «Ժողովրդի մարդ», սակայն իրականում ժողովրդին անհասանելի է։

Էրդողանին և նախագահական պալատը հսկող անվտանգության աշխատակիցների ճշգրիտ թիվը տարիներ շարունակ չի բացահայտվում, իսկ խորհրդարանի անդամների համապատասխան հարցումները մնում են անպատասխան։

Էմմա Չոբանյան