Պաշտպանի աջակցությամբ քաղաքացու աշխատավարձային հաշվի վրա դրված արգելանքը հանվել է
Հասարակություն
10.09.2018 | 10:28Մարդու իրավունքների պաշտպանին դիմած քաղաքացին խնդրել է աջակցել աշխատավարձային հաշվի վրա 30.000 դրամի չափով դրված արգելանքը բռնագանձելու հարցում. տեղեկացնում են Պաշտպանի աշխատակազմից:
Նա տեղեկացրել է, որ ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայության կողմից սահմանված չափով գումարը չբռնագանձելու արդյունքում չի կարողանում օգտագործել այլհաշվեհամարները:
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի արագ արձագանքման բաժինը պարզել է, որ հարուցված կատարողական վարույթը ենթակա է կարճման,հետևաբար քաղաքացու աշխատավարձից բռնագանձում չպետք է իրականացվի: Արդյունքում, քաղաքացին կարողացել է ստանալ ամբողջ աշխատավարձը: