«Գողական» բարքեր, թմրամոլություն և խաղամոլություն․ ինչու են բանակում ինքնասպան լինում զինծառայողները․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

15.12.2025 | 23:44
Ադրբեջանը պետք է դադարեցնի անձանց հսկողության MIRAS համակարգի ներդրումը. HRW
15.12.2025 | 23:30
Պինոչետի բռնապետությունից ի վեր առաջին անգամ Չիլիի նախագահական ընտրություններում ծայրահեղ աջերի թեկնածուն հաղթել է
15.12.2025 | 23:18
ԵՄ-ն պատժամիջոցներ է կիրառել ադրբեջանցի գործարարների նկատմամբ՝ ռուսական նավթի առևտրի համար
15.12.2025 | 23:05
ՀՀ-ում սուր շնչառական վարակներով պայմանավորված հիվանդացության ակտիվություն է արձանագրվել. ՀՎԿԱԿ
15.12.2025 | 22:53
Իրանում ձերբակալվել է Նոբելյան խաղաղության մրցանակի դափնեկիր Նարգիզ Մոհամմադին
15.12.2025 | 22:39
Էրդողանը հայտարարել է, թե 44-օրյա պատերազմի ժամանակ «երկրի թշնամիները Թուրքիային մեղադրում էին Ադրբեջանին աջակցելու մեջ»
15.12.2025 | 22:25
Հայաստանում կանցկացվի միջազգային խմբային հեծանվաերթ՝ ընդգրկելով ՀՀ տարբեր մարզեր
15.12.2025 | 22:14
Նախիջևանում պայմանագրայիններն ահազանգում են, որ իրենց աշխատավարձը չեն վճարում
15.12.2025 | 22:00
Գարեգին Բ-ի՝ գործակալ լինելու մասին պնդման հետքերով. ինչ է ասում դատախազությունը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.12.2025 | 21:51
Ռուսաստանում Pussy Riot խումբը հայտարարվել է «ծայրահեղական կազմակերպություն»
15.12.2025 | 21:40
Եվրամիությունն ընդլայնել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցները հիբրիդային հարձակումների պատճառով
15.12.2025 | 21:26
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
15.12.2025 | 21:13
Ալիևը համաներում է նախաձեռնում. այն կվերաբերի ավելի քան 20,000 մարդու
15.12.2025 | 21:00
Սամվել Կարապետյանի սիրտը չցավա՞ց՝ ՌԴ-ի զենքն Ադրբեջանը ՀՀ-ի դեմ կիրառեց, թե՞ Կրեմլից չուներ հանձնարարություն․ Հովսեփ Խուրշուդյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.12.2025 | 20:49
Ավտոբուսը յուղ էր վառում․ վարորդը մեքենան վարել է անսարք վիճակում և չի զեկուցել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Սեպտեմբերի 2-ին Զինված ուժերում այս տարվա ընթացքում մահվան արդեն 28-րդ դեպքը գրանցվեց։ Ըստ Պաշտպանության նախարարության հաղորդագրության՝ այդ օրը ժամը 10:10-ի սահմաններում զորամասերից մեկի պահպանության գոտու մարտական դիրքում հայտնաբերվել է զինծառայող Էդգար Ալեքսանյանի դին կզակի շրջանում հրազենային վնասվածքով։ Նախնական վարկածը, ըստ ՔԿ-ի, ինքնասպանությունն է, առավել կոնկրետ՝ Ալեքսանյանին ինքնասպանության է հասցրել ծառայակիցը։

«Հ.Ե.-ն տվյալ մարտական դիրքում որպես դիտորդ ընդգրկված է եղել մարտական հերթապահության 2024թ. օգոստոսի 27-ից մինչև սեպտեմբերի 2-ն ընկած ժամանակահատվածում։ Նա տարբեր օրերի անձնակազմի ներկայությամբ պարբերաբար նվաստացրել է նույն մարտական դիրքում որպես դիտորդ ծառայության ընդգրկված զինծառայող Է.Ալեքսանյանի անձնական պատիվն ու արժանապատվությունը, հնչեցրել հայհոյանքներ, հարվածել։ Հայտնվելով անելանելի վիճակում՝ Էդգար Ալեքսանյանը 2024թ. սեպտեմբերի 2-ին՝ ժամը 09:45-ի սահմաններում, նույն մարտական դիրքում «ԱԿՄ» տեսակի ինքնաձիգով մեկ կրակոց է արձակել կզակի շրջանում և ինքնասպան եղել»,- նշվում է հաղորդագրության մեջ:

Տարեսկզբից մինչ օրս բանակում, նախնական վարկածով, ինքնասպան է եղել 4 զինծառայող։ Ի՞նչն է կիսափակ հաստատությունում գտնվող երիտասարդներին նման ծայրահեղ քայլի դրդում. հարցը ապրիլին բարձրաձայնել էր վարչապետը։

Թեև դրդապատճառները տարբեր են, սակայն գլխավոր պատասխանը շարունակում է մնալ մեկը՝ բանակում դեռևս շարունակում է էական տեղ գրավել քրեական ենթամշակույթը։ Բանակում, այսպես ասած, գողական բարքերի առկայության մասին տարիներ շարունակ բարձրաձայնել են նաև հենց պաշտպանական գերատեսչությունից։

«Փորձը», սակայն, ցույց է տալիս, որ գողական բարքերն ու ենթամշակույթը շարունակում են իշխել բանակում, ինչի հետևանքները բավականին ծանր են լինում։ Վատ բարքերը, սակայն, միայն այսքանով չեն սահմանափակվում։

Միջանձնային հարաբերությունները զինծառայողների, հատկապես՝ նորակոչիկների պարագայում բավականին դժվար են կարգավորվում, հաճախ լուրջ խնդիրների հանգեցնում՝ մտահոգություն է հայտնում ռազմական հոգեբան Գրիգոր Բադալյանը, որը տարիներ առաջ Զինված ուժերում հոգեբան է աշխատել։

Արդյո՞ք միայն զորամասում տիրող մթնոլորտն է երիտասարդ տղային մղում ծայրահեղ քայլի. ըստ հոգեբանի՝ պատասխանը ոչ միանշանակ է։

Իրավապաշտպանները նաև պնդում են, որ Քննչական կոմիտեն երբեմն սպանության դեպքերը քողարկում է՝ ինքնասպանության հատկանիշներով վարույթ հարուցելով։

Զինված ուժերում սպանության և ինքնասպանության հետևանքով մահացության դեպքերը շարունակում են լուրջ մարտահրավեր մնալ զինված ուժերի բարեփոխումների իրականացման համար։ Ըստ ՀՔԱՎ զեկույցի՝ 2024 թվականի առաջին կիսամյակում ինքնասպանության և սպանության հետևանքով մահացության դեպքերի թիվն աճել է՝ 2023 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ։ Եթե 2023 թվականի առաջին կիսամյակում գրանցվել է 5 դեպք՝ բոլորը ինքնասպանություն որակված, որը կազմում է մահացության ընդհանուր թվի շուրջ 10%-ը, ապա 2024-ի առաջին կիսամյակում արձանագրվել է 7 դեպք՝ 4-ը ինքնասպանություն, 3-ը՝ սպանություն, որը կազմում է մահացության դեպքերի ընդհանուր թվի 26%-ը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ռոզա Վարդանյան