Լավրովը խոսել է ԲՐԻԿՍ-ին միանալու Թուրքիայի մտադրությունների մասին

Լուրեր

11.08.2026 | 00:05
Երկրաշարժ Վարդենիս քաղաքից 26 կմ հյուսիս-արևելք
10.08.2026 | 23:23
ԹԻՀԿ-ն ուսումնասիրել է Երևանի 70 բարեկարգված բակերի ու խաղահրապարակների որակն ու անվտանգությունը
10.08.2026 | 23:10
Գևորգ Պապոյանը կմեկնի Ղազախստան՝ ԵԱՏՄ ագրոարդյունաբերական քաղաքականության խորհրդի նիստին մասնակցելու
10.08.2026 | 22:57
Կոլումբիայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 111-ի. հայտարարվել է արտակարգ դրություն
10.08.2026 | 22:44
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
10.08.2026 | 22:26
Սևանա լճի մակարդակը հունվարի 1-ի համեմատ բարձր է 52 սմ-ով
10.08.2026 | 22:12
ԱՄՆ-ը, Հայաստանը և Ադրբեջանը համատեղ հայտարարություն են տարածել Վաշինգտոնի խաղաղության գագաթնաժողովի տարեդարձի առթիվ
10.08.2026 | 22:04
Հայաստանի Պրեմիեր լիգա. Երկրորդ տուրի արդյունքներն ու տեսաամփոփումը
10.08.2026 | 22:01
Երևանի շենքերից մեկի մոտ շորի մեջ փաթաթված նորածին է հայտնաբերվել. ՆԳՆ
10.08.2026 | 21:57
ՌԴ Գերագույն դատարանը «Յաբլոկո»-ին զրկել է Պետդումայի ընտրություններին մասնակցելուց
10.08.2026 | 21:34
Գյումրիի տներից մեկում հրդեհ է բռնկվել
10.08.2026 | 21:19
Երևանում ապամոնտաժվել են ինքնակամ կառուցված շինություններ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.08.2026 | 21:05
Սելավ Վայոց ձորում. ավտոճանապարհը լցվել է ջրաբերուկներով
10.08.2026 | 20:50
Միաձայն կողմ էին ընդդիմությունն ու իշխանությունը․ ԱԺ Էթիկայի հանձնաժողով ստեղծվեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.08.2026 | 20:42
Ուժեղացված ծառայություն Երևանում․ հայտնաբերվել են իրավախախտներ, թմրամիջոց, զենք-զինամթերք
Բոլորը

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը ԲՐԻԿՍ-ին միանալու լուրջ մտադրություններ է տեսնում Թուրքիայի ղեկավարության կողմից։ «Ես ելնում եմ նրանից, որ երբ երկրի ղեկավարությունը հայտարարում է, որ կոնկրետ քայլ է անում, դա հիմնված է լուրջ մտադրությունների վրա։ Ինչ վերաբերում է ՆԱՏՕ-ին անդամակցությանը և ԵՄ թեկնածուի կարգավիճակին, ապա ԲՐԻԿՍ-ի կանոններում գրված չէ, որ այս կամ այն ​​կազմակերպությունների անդամները չեն կարող հարաբերություններ ունենալ ԲՐԻԿՍ-ի հետ»,-ասել է Լավրովը ՌԲԿ-ի հետ հարցազրույցում։

Նա նշել է, որ լիիրավ անդամների և այն երկրների համար, որոնք տարբեր ձևերով համագործակցություն են զարգացնում ԲՐԻԿՍԻ հետ, գլխավորն ընդհանուր արժեքներ կիսելն է։

«Սրանք այն արժեքները չեն, որոնք Եվրամիությունը պաշտպանում է Ուկրաինայում։ Մենք ունենք արժեքներ, որոնք կարելի է հասկանալ՝ ուսումնասիրելով Միավորված ազգերի կազմակերպության կանոնադրությունը՝ պետությունների ինքնիշխան իրավահավասարություն, չմիջամտություն նրանց ներքին գործերին, վեճերի խաղաղ կարգավորում, հարգանք բոլոր պետությունների ինքնիշխանության և տարածքային ամբողջականության նկատմամբ»,-ասել է Լավրովը՝ հայտարարելով, որ Եվրամիությունը բացահայտորեն ցույց է տալիս  հակառուսական պատժամիջոցներին միանալու անհրաժեշտությունը, եթե Անկարան ցանկանում է դառնալ միության անդամ։

«Ինչ վերաբերում է կոնկրետ Թուրքիային, ապա ՆԱՏՕ-ի անդամները լռում են։ Ինչ-որ մեկը ինչ-որ տեղ ասում էր, որ դա անհամատեղելի է Հյուսիսատլանտյան դաշինքին անդամակցելու հետ։ Սակայն Եվրահանձնաժողովի ներկայացուցիչը շատ ավելի անկեղծ խոսեց՝ ասելով, որ Թուրքիան պետք է հասկանա, որ դեպի Եվրամիություն շարժումն անհամատեղելի է ԲՐԻԿՍ-ին անդամակցելու հետ, և որ նույնիսկ ԵՄ թեկնածուները պետք է միանան ընդհանուր արտաքին և անվտանգության քաղաքականությանը։ Սա հստակ ցուցում է, որ եթե Թուրքիան երբևէ ցանկանում է դառնալ Եվրամիության անդամ, ապա պետք է միանա հակառուսական պատժամիջոցներին»,-նշել է ՌԴ ԱԳ նախարարը։

Հիշեցնենք, որ ավելի վաղ  ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը հայտարարել էր, որ ԲՐԻԿՍ-ի երկրները քննարկելու են Թուրքիայի դիմումը՝ միությանը լիարժեք մասնակցության մասին։ «Թուրքիան լիիրավ անդամակցության հայտ է ներկայացրել։ Դիտարկելու ենք»,- նշել էր նա։

Ուշակովը  նաև հայտնել էր, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ընդունել է Կազանում հոկտեմբերի 22-24-ը կայանալիք ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովին մասնակցելու հրավերը։

ԲՐԻԿՍ-ի հիմնադիր երկրներն են Բրազիլիան, Ռուսաստանը, Հնդկաստանը, Չինաստանն ու Հարավաֆրիկյան Հանրապետությունը։ Ներկայում կազմակերպության անդամ է 9 պետություն՝ Բրազիլիա, Ռուսաստան, Հնդկաստան, Չինաստան, Հարավաֆրիկյան Հանրապետություն, Եգիպտոս, Իրան, Եթովպիա և Արաբական Միացյալ Էմիրություններ։

Էմմա Չոբանյան